Ի դեպ մի հետաքրքիր զարգացում արդեն կա, պարզվում է ԼՏՊականները կարողացել են ստորագրություններ հավաքել նոր ընտրությունների պահանջով....
Դրա տակ ես էլ կստորագրեի Թող նոր ընտրություններ լինեն, ԼՏՊ-ն մի հատ էլ պարտվի:

Միակ մարդն էր, որ ոչ մի ընտրախախտում չէր արել, 300-400 հազար հավաքելու էր, եթե ընտրախախտումներ չլինեին, համոզված եմ, որ հենց ինքն էր նախագահ լինելու: Բայց արի ու տես էտ 3-ը, առաջինը գողանումա 200-300 հազար ձայն, 100-200 հազար լցոնում, մեկել գյուղերում բաց ընտրություններով ապահովում է նախագահի պաշտոնը, երկրորդը և երրորդը մուտիլովկեքով և չի բացառվում, որ նաև լցոնումներով: Իսկ միակ մարդը, որ ոչ մի խախտում չի արել գողանում են ձայները
Հարգելի՛ս, կխնդրեի այդպես չխոսել… Քեզ վստահեցնում եմ, որ Վազգեն Մանուկյանն էլ խախտումներ չի արել: Պատկերացրու, ամենաշատը Վահանի ձայներն են կերել, հետո՝ Վազգենի: Բայց ամեն դեպքում չեմ հավատում, որ նրանցից մեկն իր իրական ձայներով հաղթելու էր այս ընտրություններում: Վահանն ամենաքիչը 170 000 ձայն պետք է ունենար՝ դատելով ԱԺ ընտրությունների արդյունքներից: Այլապես ստացվում է, որ դաշնակցությանը մարդիկ ընտրում են, Վահանին՝ ոչ: Բայց եկեք չշեղվենք, սա այլ թեմա է:

Չմոռանա՛ք, վաղը 18:30 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: