Մինչև թաքստոցից Լևոնի դուրս գալը ես 95 տոկոսով վստահ էի, որ այս իշխանությունն ինքնավերարտադրվելու իր ամբողջ ռեսուրսն սպառել է ու նախագահական ընտրություններից հետո լքելու է քաղաքան դաշտը` վկան քաղաքականություն բաժնում իմ բոլոր գրառումները:
Հենց հայտնի դարձավ, որ Լևոնը գալիս է` ես բազմաթիվ գրություններով փորձում էի բոլորին համոզել, զգուշացնել, որ նա իր այդ քայլով նպաստում է կրախի առաջ կանգնած իշխանության վերակենդանացմանն ու վերարտադրմանը: Ու դժբախտաբար իմ կանխատեսումներն իրականացան:
Արդյունքում մենք ունենք արդարության ու ազատության համար պայքարող ժողովրդի մի խաբված բազմություն, դրանից ավելի մեծ մի բազմություն, որը մերժում է երկուսին էլ ու համարում, որ երկուսն էլ չարիք են մեզ համար`և երրորդ բազմությունը, որն այս կամ այն պատճառներով սատարում է ՍՍ-ին:
Ես համարում եմ, որ բոլոր խմբերին էլ կարելի է հասկանալ ու մտածում եմ, որ նրանցից ոչ մեկը Հայաստանի դավաճանը չեն կարող համարվել, առավել ևս նրա թշնամիները, ինչը չի կարելի նկատել առաջին բազմության առաջնորդի պահվածքի մեջ: Նա բոլորին տականք ու դավաճան է համարում, էլ ինչպե՞ս կարող է համագործակցել բոլոր արժանի մարդկանց հետ: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում նրա համագործակցությունը Դաշնակցության հետ` երբ այդ մարդու գեներում է նստած հակադաշնակցականությունը և նա պաթոլոգիայի հասնող ատելություն ունի այդ ազգային կուսակցության հանդեպ:
Չէ, եղբայր մի խաբվեք ու սին հույսեր մի փայփայեք, թե Լևոնը փոխվել է ու դարձել ազնիվ: Միթե Ձեզ ոչինչ չի ասում այն արտահայտությունը, թե` "Ընտրելով ինձ, դուք ընտրում եք Վանոյին"... Կամ ո՞ւմ հայտնի չէ, որ իր իշխանության, օրոք պատերազմից հետո, երկիրը լքեց 1մլն-ից ավել հայություն, որոնք հիմա շատ գոհ լինելով Լևոնից այն բանի համար, որ պատճառ դարձավ ԱՄՆ-ում իրենց բարեկեցիկ կյանքին` այսօր նրա հետ համերաշխության շարժում են կազմակերպում Լոս-Անժելեսում:
Լավ մտածեք ու հետո նոր հույսեր կապեք այն մարդու հետ, որը կյանքում ոչ մի անգամ Հայաստանը Հայրենիք բառով բնորոշած չկա:
Էջանիշներ