Մեջբերում Uxaki mard-ի խոսքերից Նայել գրառումը
Վատ է լինելու, անշուշտ, ոչ պակաս վատ է լինելու եթե Լևոնը դառնա--- ուրիշ տարբերակ էլ ոնց որ թե չունենք:
Չարժէ կեղտաջրից ելնել , կեղտը ընկնել:
Միանգամայն համամիտ եմ Uxaki mard-ու հետ և առանց մեկնաբանությունների մեջ բերում Այովա-Սիեթլից, Լույս Աշխարհին գրած՝ Աշոտ Վարդանյանի նամակը.

Հարգելի Ստեփան Քիրեմիջյա՛ն,

Նախ ասեմ, որ դիտում եմ Ձեր զրույցները Այովա նահանգի Այովա-սիթի քաղաքից:

Վաղուց էի ուզում գրել Լույսաշխարհին. մարտի 13-ի ֆիլմը վերջնականապես դրդեց ինձ դիմել Ձեզ, որովհետև որոշ հիշողությունների և զուգահեռների տեղիք տվեց, չնայած ինքը ֆիլմը բավականին խոցելի կողմեր ունի: Այն, ինչ գրում եմ, առաջին հերթին հասցեագրվում է Ձեր ունկնդրողներին, քանի որ, հաշվի առնելով Ձեր բազմիմացությունը, կարծում եմ, Դուք իմ գրածներից հիմնականում տեղյակ եք:

Ֆիլմից հետո իմ համար լրիվ պարզ եղավ, որ զանազան ֆորումներոմ, հանրահավաքներում, ընդդիմական ԶԼՄ-ների էջերից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, կոպիտ ասած, թքած ունեն Արցախի վրա, ինչպես նաև նրանց կուռքը: Ուշադրություն դարձրեք, նրանք նույնիսկ այդ անվանումն են մոռացել: Բայց հետաքրքի՞ր է, տեսնես, ներքուստ չե՞ն հասկանում, որ եթե Տեր-Պետրոսյանն եկավ՝ կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Արցախը՝ կորցնում ենք Հայաստանը: Մի՞ թե այդ մարդիկ չեն գիտակցում, որ զուր չեն այսօր Ադրբեջանի № 1 պատմաբան Իլհամ Ալիևի դատողությունները «Իրևանի խանության» մասին, որով նա հավակնում է մեր մի բուռ հողի վրա: Ինչ նշանալից «զուգատիպություն». Ալիևվն սկսել էր իր ցնդաբանությունների քարոզչությունը մոտավորապես Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի հետ միասին: Երևի թե, լավ ել հույսեր ուներ... ՈՒզու՞մ եք համոզվել, ինչպես են Ադրբեջանում սպասում X օրվանը: Այցելեք http://www.day.az/news/politics/111579.html կայքը ու կարդացեք Դեյ. Ազ Ինտերնետ գործակալության 2008 թվի մարտի 15-ի հաղորդագրությունը՝ կհավաստիանաք: Խելքներդ գլուխներդ հավաքեք, քանդող Տեր-Պետրոսյանին նեցուկ մի կանգնեք՝ այսօր կհրապուրվեք նրա ամբոխավարությամբ կամ – Աստված չտա՛ – հաղթանակով, վաղը ձեր երեխաները հայրենիք չեն ունենա: Իսկ ձեր ցինիկ ու եսասեր Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ավելի լավ է հետո առաջարկեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ իր պերճադատարկախոսության, զանգվածներին ապակողմնորոշելու, զոմբիացնելու շնորհքի համար: Համ ել այնտեղ նա հաջողությամբ կաջակցի պրոադրբեջանական և պրոթուրքական բանաձևերի ընդունմանը:

Ժապավենը նայելուց մի երկու հետաքրքիր փաստ հիշեցի 90-նների սկզբի պատմությունից: Արդեն անկախ էինք, արդեն Տեր-Պետրոսյանն էր Հայոց Աշխարհի տեր-տիրականը, արդեն մամուլն ավելի համարձակ նյութեր էր տարածում: Շատ ափսոսում եմ, որ մոռացել եմ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի այն համարը, որում մի հոդված կար Հայ Եկեղեցու դերի մասին նոր պատմական իրավիճակում՝ ԽՍՀՄ-ի տապալումից հետո: Լավ հիշում եմ մոտավորապես հետևյալ ցնցող տեղեկատվությունը. վերևներում ոմն հզոր անձնավորություն լուրջ մտադրություն ունի բարձրացնել Հայ Առաքելական Եկեղեցին Վատիկանին վերաենթարկելու հա՛րցը!!!: (Չեմ կարող չդնել ռուսական բացականչական նշանները): Հեղինակը կտրականապես հրաժարվեց տալ որևէ լրացուցիչ տվյալ: Ցավոք, այդ նյութը ոչ մի շարունակություն չունեցավ, բայց բարեբախտաբար այդ պատմությունն էլ շարունակություն չունեցավ, համենայնդեպս, առ այսօր: Սակայն ո՞վ էր այդ խորհրդավոր անձնավորությունը: Շատ հավանաբար՝ Տեր-Պետրոսյանը չէր, բայց նրա բերանից կամ ուղեղից՝ նրա ամենամերձավորներից որևէ մեկն էր, որ հնչեցրել էր պատրոնի իդեա ֆիքսը:

Այս հիշողությունն առաջ քաշեց մեկ ուրիշը: Նույն թերթը մեկ այլ հոդվածում պատմեց մի զարհուրելի փաստի մասին: Հենց այդ ժամանակահատվածի դաժան ճգնաժամի պայմաններում հայ ձեռնարկատերերի մի խումբ սլանում է Սադախլո. նրանք տեղեկություն են ստանում, որ այնտեղ կանգնած է Հայաստան ուևորվող մի վագոնաշար վառելանյութով, կարծեմ՝ մազութով, վրացիները բաց չեն թողնում, և այս խումբը մեկնում է վրացիների հետ բանակցելու, նույն թվում, մի գուցե և կաշառելու, որպիսզի նրանք որքան հնարավոր է արագ բաց թողնեն գնացքը Հայաստան: Վրացիները, ծիծաղելով, հենց սկզբից հրաժարվում են բանակցելուց հետևյալ պատճառաբանությամբ. «Ձեզանից առաջ ավելի լավ տղաներ եկան Հայաստանից ու ավելի շատ փող տվեցին, որ այս վագոնաշարը առաջ բաց չթողնենք:» Երևի նորից արժի երեք ռուսական բացականչական նշան դնել, այդպես չէ՞: Հնարավո՞ր է արդյոք, որ երկրի ղեկավարությունը չիմանար վառելանյութի մի մեծ վագոնաշարի մասին, որ բաց չեն թողնում մտնի երկիր: Տեսնու՞մ եք, ինչպես էին ծնվում օլիգարխները: Ծանր ծննդաբերություն է, չէ՞: ԵՎ եթե մայրը Տեր-Պետրոսյանը չէ, ապա նա առնվազն դրա տատմերն է:

Փաստը փաստի հետևից մերկացնում է այդ մարդու հակահայկականությունը տարբեր ոլորտներում: Թվում էր, այս գործիչը ջանք չի խնայի, օգտագործելով իր գերագույն պաշտոնը, որպիսզի վերականգնած պետականության պայմաններում ամրապնդի Հայաստանի՝ հինավուրց քաղաքակրթության և յուրահատուկ բնության անկյունի կերպարը: Ի նկատի ունեմ Անդրկովկասի համար յուրահատուկ Երևան քաղաքի պատմության և Հայաստանի բնության թանգարանները՝ թանգարաններ, որոնք «Լևոնի օրոք» դուրս էին շպրտված փողոց: Մայրենի մշակույթի այս օջախների տասնյակ տարիների գոյության ընթացքում դպրոցականների մի քանի սերունդ իրենց աչքերով ճանաչում էին այստեղ հարազատ երկրամասը, առնչվում էին հայրենիքի պատմության ու բնության հետ, զգում էին իրենց արմենների և ուրարտցիների հետնորդներ և սովորում էին հպարտանալ իրենց հայ լինելով: Ես ինքս հարյուրավոր աշակերտներ և հյուրեր եմ տարել այդ հիանալի թանգարանները: Չգիտեմ, այցելել են արդյոք ապագա «դեմոկրատիզատորները» նշված թանգարանները իրենց ատելի խորհրդային մանկությունում, բայց երբ Տեր-Պետրոսյանը և Co հասան իշխանության, նրանք որոշեցին, որ կապիտալիզմ կառուցող ժողովրդին դրանք արդեն պարզապես պետք չեն: Ավելի լավ է դրանց տեղը լինի ... մզկիթ՝ չ է որ անհրաժեշտ է սիրաշահել հարևանին, իսկ սեփական արժեքները ... ու՞մ են դրանք հիմա պետք: Տարիներ շարունակ թերթերը գրում էին այդ թանգարանների աշխատակիցների տառապանքների մասին, թե ինչպես էին նրանք վազում ամբողջ քաղաքով իրենց ցուցանմուշների համար ապաստարան գտնելու նպատակով, մինչդեռ այդ նմուշները փտում եին մայրաքաղաքի տարբեր նկուղներում: Երկար ժամանակ ես չէի կարող հասկանալ. լավ, քաղաքական շահը թելադրում էր Երկնագույն մզկիթի վերականգնումը, բայց չ է ՞ որ կարելի էր տեղափոխել թանգարանները այլ շինություններ կամ շենքեր: Հետո հասկացա. այն ժամանակ ի՜նչ թանգարան, ի՜նչ բան՝ այն ժամանակ ամբողջ հնարավոր քառակուսիները վաճառվում էին աջ ու ձախ, և երևանցի Տեր-Պետրոսյանը (ի նկատի ունեմ նրա մանկության քաղաքը, ոչ թե ծննդավայրը) թքած ուներ ինչ-որ թանգարանների ցուցանմուշների վրա: Իսկ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ անհամեմատ ավելի մեծ հայրենասեր և գործադրեց բոլոր ջանքերը, որպիսզի Երևանի պատմության ու Հայաստանի բնության թանգարանները նորից իրենց դռները բացեն այցելողների համար:

Անձամբ ինձ համար միայն այս պատմությունը հերիք կլիներ, որպիսզի ոչ մի պարագայում չքվեարկեի «առաջին նախագահի» օգտին, ինչ պաշտոնի ել որ նա չձգտեր: Պարզ չէ՞ արդյոք, որ նա ուղղակի ազգային մշակույթը ոչնչացնելու փորձեր էր անում:

Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջը ունեմ նաև երկու հետաքրքիր դիտարկում կապված «Ղարաբաղ» կոմիտեի հետ: Առաջինն ուղղակիորեն հետևեց ֆիլմից: ՈՒշադրություն դարձրե՛ք. այսօր Տեր-Պետրոսյանի կողքին չկան «Ղարաբաղ» կոմիտեից, կան նրա այլ զինակիցներից գրեթե ոչ մե՛կը: ՈՒ՞ր են Աշոտ Մանուչարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Աշոտ Բլեյանը, Բաբկեն Արարկցյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը, Իգոր Մուրադյանը, Սամվել Գևորգյանը, Վազգեն Մանուկյանը: Վերջինիս մասին Դուք արդեն խոսել եք. նա քիչ թե շատ, այնպես թե այնպես, անչափ զգուշորեն իր մասին իմաց տալիս է, բայց որտե՞ղ են մնացածները: Ինչու՞ չեն միանում իրենց պերճախոս պատրոնին: Իմ միակ եզրակացությունն է. վախենում են: Տեսեք. նույնիսկ ամենամտերիմները ձայն չեն հանում: Ի նկատի ունեմ Աշոտ Բլեյանին, որը կարող էր հավակնել Ադրբեջանում կամ նույնիսկ Թուրքիայում Հայաստանի առաջին դեսպան, և Վանո Սիրադեղյանին, որը վերջապես կկարողանար անվտանգ վերադառնալ հայրենիք, մի գուցե և սպիտակ ձիու վրա: Ինչի՞ց են վախենում: Դե, ինչպե՞ս կարող են նրանք հաշվի չառնել մեկ ուրիշ իրենց զինակցի՝ Համբարձում Գալստյանի ճակատագրի մասին: