voter-ի խոսքերից
Ռամկավարներն էլ առաջինը Սերժին շնորհավորեցին։
Բայց ցանկությունը այս շարժման հայ ժողովրդին անկախ քաղաքական հայացքներից ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ պահանջի շուրջ համախմբելն է ու սա չպիտի ուղղված լինի ոռմեկի դեմ կամ կողմ....
Պետք է կարողանալ ցույց տալ, որ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար պայքարել ցանկացողների ենք ման գալիս և ոչ թե սրան կամ նրան ենք կոչ անում մեզ միանալ կամ քցել։
Խոսքը գնում է ՀԱՐՑՆԵԼ, պարզել կարծիքը այն մասին, թե ինչպես են տեսնում ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ վերականգնումը Հայաստանում ու դրա մասին պիտի արտահայտվեն բոլորը։
Անկասկած պիտի զգույշ մնալ, Սերժ Սարգսյանը այսօր փորձել է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ աղավնիի դեր ստանձնել, կոչեր է անում հանուն Հայաստանի ապագայի համախմբվել իր շուրջ ու ինքը բոլորին կլսի ու տեղին հարցերին լուծում կտա։
Պետք է կարողանալ հասկացնել, որ հասարակ Հայաստանցիները ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, սեփական երկրում տնորիներլու հնարավորություն են ցանկանում և ոչ թե քաղաքական կարգախոսներ։
Ժողովրդավարություն ստեղծել պետք չէ, ժողովուրդը միշտ կա ու կլինի, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ու արտահայտվելու հնարավորություն է պետք մարդկանց, իսկ ով իր ազատ արտահայտվելու իրավունքը ԾԱԽՈՒՄ Է կամ առավել ևս ուրիշի այդ իրավունքը գողանում պիտի անարգվի։
Անիծյալ պիտի լինեն նրանք, ովքեր ուրիշի ԱԶԱՏ արտահայտվելու իրավունքը գողանում են...
Ի դեպ մի հետաքրքիր զարգացում արդեն կա, պարզվում է ԼՏՊականները կարողացել են ստորագրություններ հավաքել նոր ընտրությունների պահանջով....
Չնայած զարմանում եմ, որ այդքան արագ կես միլիոն ստորագրություն կարողացել են հավաքել....
Էջանիշներ