Փոքրիկ գաղտնիք բացեմ, հաջորդ հանդիպումը լինլու ընդհամենը մի քանի օր հետո...
Մանրամասները համբերեք Բյուրակնը որպես կազմակերպիչ թող ասի...
Համբերությունը կյանք է...
Փոքրիկ գաղտնիք բացեմ, հաջորդ հանդիպումը լինլու ընդհամենը մի քանի օր հետո...
Մանրամասները համբերեք Բյուրակնը որպես կազմակերպիչ թող ասի...
Համբերությունը կյանք է...
Հա՛, ինչքան հնարավոր է, տարածեք այս ինֆոն: Պետք է կարողանանք հնարավորինս հավաքել մեր բոլոր համախոհներին:
Ահա մի երկուսը`
http://forum.zhamanc.am/
http://www.webmasters.am/
http://mediaforum.am/
http://www.asf.am/
http://club.expert.am/
http://www.dnforum.am/
http://www.myhayastan.am/forum/
http://forum.lug.am/
http://karg.in.am/index.php
http://board.zhesht.am/
էս շատ անդամ ունեցողները,պետք լինի հետո էլի կգրեմ![]()
Երեկվա հանդիպման հիմնական նպատակն էր, գտնել և/կամ ստեղծել մի ուժ, որը կլինի այընտրանք ԼՏՊ-ին ու ՍՍ-ն և այդ ուժը հենց դու ես կամ ես կամ երրորդը: Չկա կուսակցական պատկանելիություն չկա լիդեր, մենք բոլորս լիդեր ենք, մեզ պետք չի ղեկավար մենք բոլորով ղեկավար ենք: Մենք ունենք գաղափար և ուզում ենք այդ գաղափարը աշխատի և չենք ուզում, որ տականք ու դավաճան անվանեն մեր/Ձեր հարազատներին ու բարեկամներին: Մենք չենք ուզում, որ հայաստանում շարունակվի բռնի իշխանության մոլուցքը:Մենք չենք պայքարում անհատների ու անձերի շահերի համար մենք պայքարում ենք մեզ համար ժողավրդի համար, մեր հարազատների համար:Այս պայքարում չկա տակից գործող անձ այստեղ ամեն ինչ պարզ է և դուք եք, մենք ենք առաջարկելու մեր թեկնածուին: Կարելի է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի, Վ.Հովհաննիսյանի, Վ.Մանուկյանի համոզված եմ,որ նրանք մեզ կաջակցեն:Համոզված եմ՝ հարգելի ընկերներ, քաղաքացիներ, համախոհներ այսօրվա շարժումը ապագա չունի, որտև չկա գաղափար, իսկ մենք առաջարկում ենք գաղափարներ, ոչ թե լոզունգներ ու ժողովրդին կուրացնող ստեր: Մեր բոլոր հարցերի պատասխանները մենք մեկս մյուսի հետ ենք գտնելու և ոչ մի դեպքում մեզ ասելու են, որ դա այդպես է և մենք հավատանք:Միանանք և ունենանք այլնտրանք, ոչ թե չարիքներ մեջ, այլ բարու ու լավին ձգտելու մեջ, նամակներով տեղեկացրեք ինձ կամ Բյուրակնին Ձեր միանալու մասին, որպեսզի դահլիճը պատվիրենք:
Հուսով եմ դեմ չեք լինի եթե ես էլ ներկա գտնվեմ հաջորդ հավաքին: Մեծ հաճույքով (կարող է և առանց հաճույքի) լսեմ, թե ինչեր են պատրաստվում անել: Ես կփորձեմ մի քանի հարց պատրաստել: Հետաքրքիր կլինի հենց քաղաքական գործչի պատասխանները լսել:![]()
I may be paranoid but no android!
Մեզ համար էական չե, ցանկացածի քաղաքական պատկանելիությունը, էական է պայքարի գաղափարը և դրա շուրջ համախմբվողների առաջարկներն ու մտորումները, իսկ հանդիպման մասին կտեղեկացնենք հավելյալ: Բոլորին շնորհակալ եմ արձագանքի համար և խնդրում եմ ներկայացնել վիճակը Ձեր մտերիմներին և համախոհներին, որպեսսզի ավելի օբյեկտիվ քննարկում կարողանանք ապահովել:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Ուրեմն սենց.
Թեման բացված է քաղաքականության բաժնում, հետևաբար կխոսեմ միայն էս պահի քաղաքական իրավիճակի կոնտեքստում։
Ինքս չեմ պայքարում Սերժի կամ Լևոնի դեմ կամ համար։ Փորձում եմ խելքիս կտրածի, հնարավորություններիս չափով պայքարել բացասական երևույթների դեմ ու դրականի համար։ Ինչպես դուք եք հաճախ կրկնում՝ հանուն գաղափարների։ Ներկա քաղաքական իրավիճակում դրանք են՝ բռնությունների վերացում ու նոր, ազատ, արդար ընտրությունների անցկացում։
Եթե Ձեր շարժումը նշածիս է ուղղված, ապա կփորձեմ աջակցել՝ չդադարելով մասնակցել արդեն մի շաբաթից էլ ավելի շարունակող պայքարին։
Իսկ եթե ընդամենը հակալևոնական քարոզչություն պիտի լինի, ապա նախորոք ասեք իզուր ժամանակ չկորցնենք։
Ով որ չի ընդունում Լևոնի հետ պայքարը, թող պայքարի առանձին, բայց թող որևէ ձևով պայքարի էս անպատժելիության դեմ։ Այլ ոչ թե տանը նստած միայն չարախոսի պայքարողների հասցեին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ ջան:
Պարզից էլ պարզ է, որ սա Վազգենի հասարակ /պրիմիտիվ/ գործողությունների շղթաի շարունակությունն է կազմում: Շղթա, որ շարունակվում է ահա արդեն տասը և ավելի տարիներ:
Այդ շղթան հյուսվում է մի որոշակի կլորիկ գումարի դիմաց, և նպատակը մեկն է ՝ քանդել, պառակտել այն ամենը, ինչը կխանգարի վճարողին ... / այս անգամ ակընհայտ է որ Սերժին/:
Հ.Գ. Մի մոռացեք, որ քաղաքականությունը նաև աշխատանք է, որը օգնում է նաև ընտանիք պահել![]()
Հենց այն է, որ պատկերացնում ես, մենք արդարության կողմնակից ենք և ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը կարողանա արտահայտել կածիք և ներդրում ունենա, թեկուզ նոր ընտրությունների հասնելու գործում: Մեր նպատակն է պայքարել առանց որևէ մեկի հովանու ներքո, պայքարել մեր ուժերով, որպեսզի արդյունքի հասնենք և խուսափենք կուսակցական կամ քաղաքական շահարկումներից:
Ճիշտն ասած քեզանից նման դատողություն չէի սպասում, բայց որ գրել ես պատասխանեմ: Այո երեկ խոսել եմ Մանուկյանի հետ, բայց ոչ թե այն մասին, որ նա առաջնորդի շարժումը այլ խորհուրդ եմ հարցրել, որպես բանիմաց ու մեր քաղաքական դաշտի ամենահզոր Մարդուց և միայն Մանուկյանը չի, որ կարող է այդ անել, ես ևս մեկ անգամ ասում եմ, որ մեր համար ներկա պահին կապ չունի, ՀՅԴ,ԱԺՄ,ՀՀԿ, ՀԿԿ, ոչ մի նշանակություն հիմա էականը մեր գաղափարը իրականության վերածելն է: Հաստատ հավատացնում եմ, եթե դու առաջնորդես շարժումը ես անձամբ դեմ կլինեմ Մանուկյանին լիդեր առաջադրելու հարցում, եթե մեծամասնությունը դրան դեմ լինի, առաջարկեք Ձեր թեկնածուին կամ լիդերին, ընդհանուր համաձայնության գանք և հասնենք մեր նպատակին այդքան բան:
Վերջին խմբագրող՝ keyboard: 28.02.2008, 14:57: Պատճառ: Գրառման ավելացում
...Կասկածներս չեմ ուզում գրել, որովհետև դա կլինի Արշակի գրառման պատճենը...
Ամեն դեպքում, եթե որևէ բան չխանգարի, հանդիպմանը շատ եմ ուզում ներկա գտնվել, առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ եք փորձելու հրավիրել... նրա կարծիքը ինձ համար շատ հետաքրքիր է ու կարևոր, որովհետև Ժառանգությունը, որքանով տեղյակ եմ, էսօր էն դիրքում է, որին բավականին մոտ է իմ ու շատ ուրիշների դիրքորոշումը... գուցե հանդիպումը փոխի կամ ավելի ամրապնդի էս կարծիքս...
Մենակ կազմակերպիչներին խնդրում եմ վերջապես գրել այդ գաղափարը, որի մասին այդքան նշում եք... դա ամենակրևորն էեթե հիմա պատրաստ չի, խնդրում եմ խորհրդակցեք ու գրեք նախնական սահմանումը այդ գաղափարի.
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.02.2008, 15:44:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հուսամ իմ տեղեկացվածության սահմաններում կարող եմ նկարագրել գաղափարի էությունը...
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ....
Ոչ մի անձի թույլ չտալ, ոչ մի լավագույն նկատառումներով միանձնյա տիրել Հայաստանին։
Ինչպես՞
Դա կարելի է իրագործել ժողովուրդին սահմանադրությամբ իրավունք տալով, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվե անցկացնել ու դրա արդյունքը օրենքի ուժ դարձնելու հնարավորություն:
Հանրաքվեով կարելի կլինի անվստահություն հայտնել ցանկացած իշխանության։
Բայց այս պահին կարևոր է ստորագրահավաք կազմակերպել Հայաստանը պառլամենտական պետության - նախագահի պաշտոնը լուծարելու, հանրաքվե անցկացնելու պահանջով...
Չբարդացնելու համար ուղղակի քայլերը նկարագրեմ.
-ստորագրահավաք սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու հանրաքվեի պահանջով
-սահմանադրական փոփոխության հանրաքվեն նվիրված պիտի լինի նախագահի պաշտոնի լուծարմանը ու Հայաստանը պառլամենտական պետության հռչակմանը
Դրան պիտի հետևեն Ազգային ժողովի նոր ընտրություններ միայն ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ կուսակցական պատկանելիության հիման վրա, որ ոչ մի ԱՆՁ չկարողանա անկապ օգտագործել ժողովրդի պադգամավորի պաշտոնը։ Միայն իր ինչ որ տեղական բան լինելը, տեղական հավ լինի թե հարգված տղա, բավարար չպիտի լինի պատգամավոր դառնալու համար։
Նոր ազգային ժողովի ձևավորվելու պես, նախագահի պաշտոնը կհամարվի լուծարված, կամ եթե ինչ որ մեկին այդ սիմվոլը շատ է պետք, կհավասարեցվի Անգլիական թագուհու կարգավիճակին, ազգային ժողովը ամենահարգված հայ անձնավորությանը կընտրի նախագահ, որ նա ընդունի ու ճանապարհ դնի միջազգային բարձրաստիճան դելեգացիաներին...
Միլիոնանող ստորագրահավաք կազմակերպելու դեպքում, ոչ մեկ չի հանդգնի չկատարել ժողովրդի պահանջը...
Այսօրվա իշխանություններին իրենց կողմնակիցներով, այնքան ժամանակ կտրվի, որ նրանք այդ միլլիոնանոց ստորագրահավաքի պահանջը կատարեն ու դուրս գան ասպարեզից։
Ընդիմությանը, այդ թվում և ծայրահեղ ընդիմությանը ԼՏՊի կողմնակիցներին ընդհամենը միառժամանակ համբերել ու իրենց մտքերը կոնկրետացնելու հնարավորություն կլինի, որ պառլամենտական պետությունում իրենց ընտրազանգվածին գնտեն։
Միտքը շատ լավն է, իսկ Ձնծաղիկ-ին կասեմ, որ խաբկանք չէ և նպատակն էլ մեկն է տեր դառնանք նրան ինչը մերն է: Մի նպատակ ու գաղափար առաջարկող էլ դու ես կարող ես խոսել և կհավաքվի կարծիքների շտեմարան, որից եզրակացություն կարվի մեծամասնության համաձայնությամբ: Էլի եմ կրկնում, հանդիպման ժամանակ մենք բոլորս նույն դաշտում ենք լինելու հավասար իրավունքներով ու պահանջներով:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ