Ուրեմն սենց.
Թեման բացված է քաղաքականության բաժնում, հետևաբար կխոսեմ միայն էս պահի քաղաքական իրավիճակի կոնտեքստում։
Ինքս չեմ պայքարում Սերժի կամ Լևոնի դեմ կամ համար։ Փորձում եմ խելքիս կտրածի, հնարավորություններիս չափով պայքարել բացասական երևույթների դեմ ու դրականի համար։ Ինչպես դուք եք հաճախ կրկնում՝ հանուն գաղափարների։ Ներկա քաղաքական իրավիճակում դրանք են՝ բռնությունների վերացում ու նոր, ազատ, արդար ընտրությունների անցկացում։

Եթե Ձեր շարժումը նշածիս է ուղղված, ապա կփորձեմ աջակցել՝ չդադարելով մասնակցել արդեն մի շաբաթից էլ ավելի շարունակող պայքարին։

Իսկ եթե ընդամենը հակալևոնական քարոզչություն պիտի լինի, ապա նախորոք ասեք իզուր ժամանակ չկորցնենք։

Ով որ չի ընդունում Լևոնի հետ պայքարը, թող պայքարի առանձին, բայց թող որևէ ձևով պայքարի էս անպատժելիության դեմ։ Այլ ոչ թե տանը նստած միայն չարախոսի պայքարողների հասցեին։