Դիմում եմ ձեզ եղբայրներ և քույրեր, դիմում եմ ձեզ որպես հարազատը հարազատի, դիմում եմ խնդրելով, ՎԵՐՋ ՏՎԵՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ:
Դիմում եմ, որպես շարքային անդամ և որպես ղեկավարության ներկայացուցիչ:
Այս ընտրություններն էլ կանցնեն, ցույցերն էլ, սակայն մենք մնալու ենք շարունակելու ենք ապրել այս քաղաքում, հանդիպել միմյանց նույն փողոցներում, չեմ ուզում, որ միմյանց հանդիպելիս փոխենք փողոցը կամ իջեցնենք մեր հայացքները:
Մի իջեք իրար վիրավորելու մակարդակի, մի կորցրեք այն ինչ մի օրում չէ, որ ձեռք եք բերել:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀԱՆԴՈՒԺՈՂ ԵՂԵՔ:
Դժվար է հասկանում եմ, ԴԻՄԱՑԵՔ, մի տրվեք սադրանքներին մի իջեք ձեզ վիրավորղի մակարդակին, նրան աշխատեք PM-ով պատասխանել, քազի յուրաքանչյուր այդ կարգի գրառում բերում է պատասխան, որը ավելի է շիկացնում մթնոլորտը:
Զերծ մնացեք անպատասխանատու գրառումներից, այս ամենի պատճառով ընկերներ չեմ ուզում կորցնեմ, սակայն ամեն ինչին էլ կա սահման![]()
Էջանիշներ