User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 68 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

  1. #61
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց Լևոնականներին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե կարծում եք՝ թե <<գահընկեց>> անենք, հետո մի բան կմտածենք, դա անիմաստ գործողություն կլինի, քանզի ի՞նչ երաշխիքներ կունենանք, որ ավելի վատ չի լինելու քան հիմա է: Մինչև Ձեռ առաջարկած Առաջնորդների /լիդերներ/ հարցը չլուծվի՝ բոլոր քայլերն ուղղորդվելու են ի նպաստ ԼՏՊ-ի, իսկ դա հաստատ կործանարար կլինի Հայաստանի համար:
    Smergh ջան «<<գահընկեց>> անենք, հետո մի բան կմտածենք» եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի մի գրառում ես եմ արել: Ճիշտա՝ ես ինքս չեմ կարող վստահ ասել թե այսինչ-այսինչ բաները կփոխվի դեպի լավը, ուղակի իմ անձնական կարծիքը հետևյալն է, որ հիմիկվանից վատ չի լինի:
    հիմա դու հարց ես ուղղում «ի՞նչ երաշխիքներ կունենանք, որ ավելի վատ չի լինելու քան հիմա է», իսկ դու ի՞նչ երաշխիք ունես, որ «դա հաստատ կործանարար կլինի Հայաստանի համար:»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #62
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց Լևոնականներին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Smergh ջան «<<գահընկեց>> անենք, հետո մի բան կմտածենք» եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի մի գրառում ես եմ արել: Ճիշտա՝ ես ինքս չեմ կարող վստահ ասել թե այսինչ-այսինչ բաները կփոխվի դեպի լավը, ուղակի իմ անձնական կարծիքը հետևյալն է, որ հիմիկվանից վատ չի լինի:
    հիմա դու հարց ես ուղղում «ի՞նչ երաշխիքներ կունենանք, որ ավելի վատ չի լինելու քան հիմա է», իսկ դու ի՞նչ երաշխիք ունես, որ «դա հաստատ կործանարար կլինի Հայաստանի համար:»:
    Kuk ջան երևի շարադրական բացթողում եմ արել, կներես, կործանարար ասելով ես ի նկատի ունեյի ԼՏՊ-ին գահ բարձրացնելու դպքը: Չեմ ուզում սրա մասին խոսել, ժամանակին բազմաթիվ փաստերով ու տրամաբանական վերլուծություններով ես հանդես եմ եկել առաջին Նախագահի դեմ ու կրկնվելն անիմաստ եմ համարում: Միայն մի նկատառում և այդ մասին ուրիշ ոչ մի խոսք.
    1988 թվականի ազգային զարթոնքն օգտագործելով ԼՏՊ-ն նախագահ դարձավ և շատ կարճ ժամանակում մսխեց ամբողջ դրականը, որ խոստանում էր այդ զարթոնքը մեր երկրին ու ժողովրդին, 1995 թվականին արդեն մենք ունեինք հիասթափված հասարակություն, Եթե կարծում եք, թե մեր ժողովուրդն այս ընտրությունների արդյունքները "կուլ էր տալու" առանց համախմբվելու ու արժանի հակահարված տալու, եթե Լևոնը չլիներ, ապա չարաչար սխալվում եք: Լևոնը իրեն հատուկ խորամանկությամբ ու նենգությամբ ,գնահատելով իրավիճակը, այն, որ համազգային ընդվզում է սկսվում վարչակարգի դեմ՝ եկավ առիթն օգտագործելու, որպեսզի կրկին համազգային զարթոնքի էներգիան վատնի իր աթոռի համար…Ու մենք դարձյալ կանգնեցինք կոտրված տաշտակի առաջ, ունեցանք վիրավոր, բարոյալքված, խաբված հիասթափված երկփեղկված մի ժողովուրդ, որն այս շոգից հետո ինքնակազմակերպվելու փոխարեն ի վիճակի է ինքնակործան գործողություններ կատարել, ինչին էլ իմ կարծիքով ձգտում եր ԼՏՊ-ն:
    Ահա այս ամենն ի նկատի ունենալով ես գրել էի, որ գրագետ և ճիշտ պայքար տանելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է սթափվել , հասկանալ ու գնահատել մեզ հետ կատարվածն ու նոր միայն սկսել պայքարը, այլապես այն կարող է հակառակ արդյունքի հանգեցնել:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  3. #63
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց Լևոնականներին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk ջան երևի շարադրական բացթողում եմ արել, կներես, կործանարար ասելով ես ի նկատի ունեյի ԼՏՊ-ին գահ բարձրացնելու դպքը: Չեմ ուզում սրա մասին խոսել, ժամանակին բազմաթիվ փաստերով ու տրամաբանական վերլուծություններով ես հանդես եմ եկել առաջին Նախագահի դեմ ու կրկնվելն անիմաստ եմ համարում: Միայն մի նկատառում և այդ մասին ուրիշ ոչ մի խոսք.
    1988 թվականի ազգային զարթոնքն օգտագործելով ԼՏՊ-ն նախագահ դարձավ և շատ կարճ ժամանակում մսխեց ամբողջ դրականը, որ խոստանում էր այդ զարթոնքը մեր երկրին ու ժողովրդին, 1995 թվականին արդեն մենք ունեինք հիասթափված հասարակություն, Եթե կարծում եք, թե մեր ժողովուրդն այս ընտրությունների արդյունքները "կուլ էր տալու" առանց համախմբվելու ու արժանի հակահարված տալու, եթե Լևոնը չլիներ, ապա չարաչար սխալվում եք: Լևոնը իրեն հատուկ խորամանկությամբ ու նենգությամբ ,գնահատելով իրավիճակը, այն, որ համազգային ընդվզում է սկսվում վարչակարգի դեմ՝ եկավ առիթն օգտագործելու, որպեսզի կրկին համազգային զարթոնքի էներգիան վատնի իր աթոռի համար…Ու մենք դարձյալ կանգնեցինք կոտրված տաշտակի առաջ, ունեցանք վիրավոր, բարոյալքված, խաբված հիասթափված երկփեղկված մի ժողովուրդ, որն այս շոգից հետո ինքնակազմակերպվելու փոխարեն ի վիճակի է ինքնակործան գործողություններ կատարել, ինչին էլ իմ կարծիքով ձգտում եր ԼՏՊ-ն:
    Ահա այս ամենն ի նկատի ունենալով ես գրել էի, որ գրագետ և ճիշտ պայքար տանելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է սթափվել , հասկանալ ու գնահատել մեզ հետ կատարվածն ու նոր միայն սկսել պայքարը, այլապես այն կարող է հակառակ արդյունքի հանգեցնել:
    հնարավորա ես եմ որոշ մաս կրճատել գրառումիցդ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #64
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց …ականներին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk ջան երևի շարադրական բացթողում եմ արել, կներես, կործանարար ասելով ես ի նկատի ունեյի ԼՏՊ-ին գահ բարձրացնելու դպքը: Չեմ ուզում սրա մասին խոսել, ժամանակին բազմաթիվ փաստերով ու տրամաբանական վերլուծություններով ես հանդես եմ եկել առաջին Նախագահի դեմ ու կրկնվելն անիմաստ եմ համարում: Միայն մի նկատառում և այդ մասին ուրիշ ոչ մի խոսք.
    1988 թվականի ազգային զարթոնքն օգտագործելով ԼՏՊ-ն նախագահ դարձավ և շատ կարճ ժամանակում մսխեց ամբողջ դրականը, որ խոստանում էր այդ զարթոնքը մեր երկրին ու ժողովրդին, 1995 թվականին արդեն մենք ունեինք հիասթափված հասարակություն, Եթե կարծում եք, թե մեր ժողովուրդն այս ընտրությունների արդյունքները "կուլ էր տալու" առանց համախմբվելու ու արժանի հակահարված տալու, եթե Լևոնը չլիներ, ապա չարաչար սխալվում եք: Լևոնը իրեն հատուկ խորամանկությամբ ու նենգությամբ ,գնահատելով իրավիճակը, այն, որ համազգային ընդվզում է սկսվում վարչակարգի դեմ՝ եկավ առիթն օգտագործելու, որպեսզի կրկին համազգային զարթոնքի էներգիան վատնի իր աթոռի համար…Ու մենք դարձյալ կանգնեցինք կոտրված տաշտակի առաջ, ունեցանք վիրավոր, բարոյալքված, խաբված հիասթափված երկփեղկված մի ժողովուրդ, որն այս շոգից հետո ինքնակազմակերպվելու փոխարեն ի վիճակի է ինքնակործան գործողություններ կատարել, ինչին էլ իմ կարծիքով ձգտում եր ԼՏՊ-ն:
    Ահա այս ամենն ի նկատի ունենալով ես գրել էի, որ գրագետ և ճիշտ պայքար տանելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է սթափվել , հասկանալ ու գնահատել մեզ հետ կատարվածն ու նոր միայն սկսել պայքարը, այլապես այն կարող է հակառակ արդյունքի հանգեցնել:
    Smergh, կրկին վերացական դատողություններ ես անում, հետն էլ ասում ես տրամաբանական վերլուծություն Զարթոնքն օգտագործեց, նախագահ դարձավ ու զարթոնքի էներգիան օգտագործեց իր աթոռի համար, կարծես անհնար է աթոռը պահել, զարթոնքն էլ հետը Կարելի է կարծել, թե ըստ քեզ անհնար է լավ դիրք ու հարստություն պահպանել նորմալ մարդավարի նախագահություն անելով, անպայման պետք է եղածը կործանել, իսկ մարդկանց՝ հիասթափեցնել։ Մյուս կողմից էլ չեմ հասկանում թե ինչ զարթոնքի մասին է խոսքը հետսովետական ճգնաժամից հետո, երբ նորանկախ երկրում շունս տիրոջը չեր ճանաչում, իսկ մարդկանց մեծամասնությունը մինչև հիմա էլ դեռ չի գիտակցում թե ինչ ասել է անկախ սեփական պետություն ունենալ, շատերի համար սա դեռևս «դուշմանի մալն» է։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե օրինակ եթե Տեր–Պետրոսյանի փոխարեն լիներ ասենք պետրոսը կամ պողոսը, կամ էլ հենց ձեր սիրելի Վազգեն Մանուկյանը, ի՞նչն էր անելու ավելի լավ, ի՞նչը թույլ չեր տալու ու առհասարակ ո՞վ պիտի նրան լսեր կամ ենթարկվեր այդ նորաստեղծ քաոսի մեջ։ Տեր–Պետրոսյանը եթե այդպես աթոռամոլ էր, ինչո՞ւ այդպես հեշտ հրաժարվեց աթոռից, չէ՞ր կարող հոկտեմբերի 27 սարքել… կամ կաշառել սրան նրան, շուրջը Ռոբի ու Սերժի փոխարեն հավատարիմ մարդկանց հավաքել, մյուսների գլուխներն էլ ուտել մանրից կամ միանգամից։ Համ կրկրվնելը անիմաստ ես համարում, համ կրկնվում ես։ Սթափվել, գնահատել ու նոր սկսելը վերացական է, կարելի է կարծել թե սթափվելու կոչ անողները բոլորը սարերի թարմ օդ շնչած ու մի լավ լիցքաթափված սթափ մարզիկներ են, իսկ մյուսները՝ հարբած, նարկոշների ամբոխ։

  5. #65
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց Լևոնականներին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնահակասական պնդումներ էք անում, սզբում թե գաղափարները կան մինչև անձ չլինի դրանք չեն դառնա պայքար, իսկ իմ օրինակները որտեղ գաղափարը անձից առաջ էր երևան եկել, ինձ եք մեղադրում անձերը գաղափարից կարևորելու մեջ...
    Նախ կխնդրեի, որ նախադասությունները մի քիչ ավելի հստակ ձևակերպեք, որպեսզի պատասխանողը գլուխ չջարդի նախադասության մասերի միջև չդրսևորված քերականական ու տրամաբանական կապերը գուշակելու վրա։ Ինչևէ, կպատասխանեմ այնքանով, որքանով որ հասկացա, թե ինչ էիք ուզում ասել։
    «գաղափարները կան մինչև անձ չլինի դրանք չեն դառնա պայքար» – նախ ես սենց բան չեմ ասել։ Սա Ձեր հորինածն է։
    Սակայն, կարծում եմ կհամաձայնեք, որ ոչինչ չանելով գաղափարները ինքնիրան իրականություն չեն դառնում։ Դրանք իրականություն են դարձնում մարդիկ, որոնք պայքարում են այդ գաղափարների համար։ Իսկ յուրաքանչյուր մարդկային պայքարի ժամանակ ձևավորվում են առաջնորդներ՝ առջևից գնացողներ։ Սրանից երբևէ չես խուսափի ու խուսափելու իմաստ էլ չկա։ Առաջնորդներ եղել են նաև ձեր նշած օրինակներում։ Իմ հնչեցրած « «գաղափարների համար պայքարել, այլ ոչ թե անձերի» սկզբունքը չի բացառում այդ պայքարում անհատների գոյությունը» միտքը մասնավորապես սա էր նշանակում, այլ ոչ թե ձեր ասածը։
    Եթե գաղափարները, որոնց համար պայքար է գնում, լավն են, համընդհանուր գիտակցված են, ապա ինչպես ինքներդ էլ նշեցիք, առաջնորդներին վերացնելով դրանք չեն մեռնում։ Ներկա պայքարն էլ հենց այդպիսին է. պայքար է գնում ազատության, արդարության համար ու բռնության, կեղծիքի դեմ, այլ ոչ թե ՍՍ–ի դեմ, կամ ԼՏՊ–ի համար։ Սրա ապացույցը նաև այն է, որ էս պայքարին միացել են բազմաթիվ մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, որոնք մեղմ ասած չեն համակրում ԼՏՊ–ին։
    Իսկ Ձեզ մեղադրում եմ անձերը գաղափարներից կարևորելու մեջ, քանի որ Դուք էք անընդհատ շեշտում ԼՏՊ–ի անունը, դեմ եք կանգնել ժողովրդական պայքարին այն պատճառով, որ այնտեղ կա ԼՏՊ–ի անունը։ Անընդհատ փորձում եք ազատության համար ժողովրդի պայքարը ներկայացնել որպես ԼՏՊ–ի համար պայքար ու նվաստացնել այն։ Շարժմանը միացած ողջ ժողովրդին «լևոնական» եք պիտակում այն դեպքում, երբ այնտեղ շատերը, ինչպես արդեն բազմիցս ասել ենք, մեղմ ասած չեն համակրում ԼՏՊ–ին։

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանձին թեմա չգիտեմ կարլեի է բացել ասենք «Գգաղափարը ամեն ինչ է, անձերը ոչինչ», բայց ինչքան տեսնում եմ, դրան դեմ ոչինչ արդեն չունեք։ Իսկ եթե շարունակում եք կարևորել ԼՏՊի անձը ավելին, քան գաղափարները ապա դրա մասին արտահայտվել եմ, այստեղ http://www.akumb.am/showthread.php?t=21262
    Ձեր բացած այս հարցումը ևս ապացուցում է վերը ասածիս ճշմարտացիությունը։
    Ահա ստացված արդյունքները.
    Հանուն ինչի՞ եք պատրաստ պայքարել.
    • Լևոնին նախագահ պիտի հայտարարեն – 19.30%
    • Նոր արդար ընտրություններ պիտի կազմակերպվեն – 54.39%
    • ես դուրս չեմ գա պայքարի, կմնամ տանը – 26.32%
    Ինչպես տեսնում եք, պայքարողների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև ընդհանրապես հարցմանը մասնակցողների մեծամասնությունը պայքարում է արդար ընտրությունների համար, այլ ոչ թե ԼՏՊ–ի, ինչպես Դուք եք ջանում ներկայացնել։
    Մասնավորապես ես էլ, ինչպես այդ թեմայում արդեն նշել եմ, ընտրել եմ 2–րդ տարբերակը։
    Հիմա արդեն այդ պայքարը վերածվել է ընդհանրապես ազատության ու արդարության համար ժողովրդական ընդվզման։

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պառլամենտական ընտրությունները միայն կուսակցական ցուցակներով անցնացնելու անհրաժեշտության մասին խնդրեմ կարող ենք և առանձին երկար զրուցել թեման վաղուց բացված է http://www.akumb.am/showthread.php?p=638066 Շատ հետաքրքիր կլինի իմնալ ինչպես է ստացվում, որ այն համակարգը, որ գործում է շատ եվրոպական ու այլ ժողովրդավարական երկրներում իրականում թայվայության է հանգեցրել, ասենք հոլանդիայում, կամ իտալիայում - ավելի մոտ է մեզ մաֆիոզ կազմավորումների առկայությամբ...
    Հա, այդ թեման ու Ձեր այդ գրառումը տեսել եմ։ Ինչպես տեսնում եք թեկուզ թեմայի վերնագրից՝«Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք», ձեր այդ թեմայի հիմքը անձերի դեմ պայքարն է , այլ ոչ թե գաղափարների պայքարը։ Այնպես որ չէի ասի, թե այդ թեման ձեր նշած «կուսակցական գաղափարախոսության» առաջարկին է նվիրված։ Ինչևէ, եթե կա ժողովրդի մի հատված, որ այդ մոտեցման հետ ինչ–որ հույսեր է կապում, ուրեմն կարիք կա մանրամասն վերլուծել այն։ Ձեր այդ գրառմանը առաջիկայում մանրամասն կպատասխանեմ (էս պահին աշխատավայրում խիստ զբաղված եմ ու առանց այդ էլ շատ ժամանակ կորցրի)։ Հիմա միայն մի բան ասեմ. ցավոք, այսքան տարիներ բազմաթիվ անհաջող փորձերից հետո, այդպես էլ շատերը չհասկացան, որ այլ երկրերում գործող համակարգերը մեխանիկորեն այլ միջավայր տեղադրելու դեպքում դրանք բոլորովին այլ արդյունքներ կարող են տալ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #66
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց Լևոնականներին

    Մեւբերումներով գրառումներ անել չեմ սիրում, բայց երևի ստիպված եմ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    .......«գաղափարները կան մինչև անձ չլինի դրանք չեն դառնա պայքար» – նախ ես սենց բան չեմ ասել։ Սա Ձեր հորինածն է։
    Անմիջապես հաջորդ նախադասությունը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն, կարծում եմ կհամաձայնեք, որ ոչինչ չանելով գաղափարները ինքնիրան իրականություն չեն դառնում։ Դրանք իրականություն են դարձնում մարդիկ, որոնք պայքարում են այդ գաղափարների համար։ Իսկ յուրաքանչյուր մարդկային պայքարի ժամանակ ձևավորվում են առաջնորդներ՝ առջևից գնացողներ։
    Չժղտելով, որ առաջնորդներ ամեն պայքարի ժամանակ կան նորից հարցը բարձրացնեմ ԼՏՊ-ն է որոշում ժողովրդական պայքարի էությունը՞, ԼՏՊն պիտի ասի ինչ անել, որ ժողովուրդը դա անի՞

    Ազատության, արդարության ու բռնության, կեղծիքի դեմ պայքարի գաղափարախոսը ԼՏՊն է՞

    Եթե ոչ, ապա ինչու բացի ԼՏՊից բացի նրա շքախմբում ոչ մեկ ոչինչ չի առաջարկում ինչպես շարժվել ուր գնալ՞,

    Խիստ կասկածել եմ ու հիմա էլ կասկածում եմ, որ ԼՏՊն որևէ ուղղություն երբևիցե ցույց է տվել, բացի ԴԵՄ լինելու մտքից։ Հիմա էլ միակ «գաղափարական» միտքը ԴԵՄ լինելն է, բայց ՀԱՆՈՒՆ ինչ որ բանի պայքարելը միայն ինքնաբուխ ժողովրդական շարժում է ծնում, օրինակ խոսքի ազատության համար, որը ոչ մի կերպ չի առաջնորդվում ու չի էլ առաջնորդվի ԼՏՊի կողմնակիցների կողմից - դա նրանց նպատակների մեջ չի տեղավորվում։

    Չնայած եթե համոզեք որ նախին զուն.դատախազները ու էշմիածինցի ֆեոդալիստ գեներալները, խոսքի ազատության համար պայքարողներ են - շատ ուրախ կլինեմ, բայց առաժմն նման մտքից միայն ծիծաղս է գալիս։

    Ոչ լեևոնական ոչ սերժականների թեմայի հարցում, երևում է միայն վերնագրին էք ծանոթ, այլապես այդ թեմայում արծարծվող մտքերին անձնավորման ու անձերի դեմ պայքար պիտկա չէիք կպցնի, բայց կսպասենք ու կհուսանք պատասխանի, ինչով է պառլամենտական պետության գաղափարը, որի իմաստն է այդ թեման, անընդունելի...
    Վերջին խմբագրող՝ voter: 31.03.2008, 17:16:

  7. #67
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    ստորագրությունումս գրած ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #68
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչը ստիպեց Լևոնին առաջադրվել. ո՞րն էր քաղաքականություն վերադառնալու պատճառը…

    Քաղաքացիական պահանջ էր...

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառելու պատճառը
    Հեղինակ՝ insider, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.05.2015, 03:28
  2. Գրառումներ: 83
    Վերջինը: 23.09.2012, 23:40
  3. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....
    Հեղինակ՝ sharick, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.01.2010, 23:27
  4. Համակարգիչը քիչ միացնելու պատճառը
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.08.2009, 18:22
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 09.08.2008, 20:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •