Նախ կխնդրեի, որ նախադասությունները մի քիչ ավելի հստակ ձևակերպեք, որպեսզի պատասխանողը գլուխ չջարդի նախադասության մասերի միջև չդրսևորված քերականական ու տրամաբանական կապերը գուշակելու վրա։ Ինչևէ, կպատասխանեմ այնքանով, որքանով որ հասկացա, թե ինչ էիք ուզում ասել։
«գաղափարները կան մինչև անձ չլինի դրանք չեն դառնա պայքար» – նախ ես սենց բան չեմ ասել։ Սա Ձեր հորինածն է։
Սակայն, կարծում եմ կհամաձայնեք, որ ոչինչ չանելով գաղափարները ինքնիրան իրականություն չեն դառնում։ Դրանք իրականություն են դարձնում մարդիկ, որոնք պայքարում են այդ գաղափարների համար։ Իսկ յուրաքանչյուր մարդկային պայքարի ժամանակ ձևավորվում են առաջնորդներ՝ առջևից գնացողներ։ Սրանից երբևէ չես խուսափի ու խուսափելու իմաստ էլ չկա։ Առաջնորդներ եղել են նաև ձեր նշած օրինակներում։ Իմ հնչեցրած « «գաղափարների համար պայքարել, այլ ոչ թե անձերի» սկզբունքը չի բացառում այդ պայքարում անհատների գոյությունը» միտքը մասնավորապես սա էր նշանակում, այլ ոչ թե ձեր ասածը։
Եթե գաղափարները, որոնց համար պայքար է գնում, լավն են, համընդհանուր գիտակցված են, ապա ինչպես ինքներդ էլ նշեցիք, առաջնորդներին վերացնելով դրանք չեն մեռնում։ Ներկա պայքարն էլ հենց այդպիսին է. պայքար է գնում ազատության, արդարության համար ու բռնության, կեղծիքի դեմ, այլ ոչ թե ՍՍ–ի դեմ, կամ ԼՏՊ–ի համար։ Սրա ապացույցը նաև այն է, որ էս պայքարին միացել են բազմաթիվ մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, որոնք մեղմ ասած չեն համակրում ԼՏՊ–ին։
Իսկ Ձեզ մեղադրում եմ անձերը գաղափարներից կարևորելու մեջ, քանի որ Դուք էք անընդհատ շեշտում ԼՏՊ–ի անունը, դեմ եք կանգնել ժողովրդական պայքարին այն պատճառով, որ այնտեղ կա ԼՏՊ–ի անունը։ Անընդհատ փորձում եք ազատության համար ժողովրդի պայքարը ներկայացնել որպես ԼՏՊ–ի համար պայքար ու նվաստացնել այն։ Շարժմանը միացած ողջ ժողովրդին «լևոնական» եք պիտակում այն դեպքում, երբ այնտեղ շատերը, ինչպես արդեն բազմիցս ասել ենք, մեղմ ասած չեն համակրում ԼՏՊ–ին։
Ձեր բացած այս հարցումը ևս ապացուցում է վերը ասածիս ճշմարտացիությունը։
Ահա ստացված արդյունքները.
Հանուն ինչի՞ եք պատրաստ պայքարել.Ինչպես տեսնում եք, պայքարողների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև ընդհանրապես հարցմանը մասնակցողների մեծամասնությունը պայքարում է արդար ընտրությունների համար, այլ ոչ թե ԼՏՊ–ի, ինչպես Դուք եք ջանում ներկայացնել։
- Լևոնին նախագահ պիտի հայտարարեն – 19.30%
- Նոր արդար ընտրություններ պիտի կազմակերպվեն – 54.39%
- ես դուրս չեմ գա պայքարի, կմնամ տանը – 26.32%
Մասնավորապես ես էլ, ինչպես այդ թեմայում արդեն նշել եմ, ընտրել եմ 2–րդ տարբերակը։
Հիմա արդեն այդ պայքարը վերածվել է ընդհանրապես ազատության ու արդարության համար ժողովրդական ընդվզման։
Հա, այդ թեման ու Ձեր այդ գրառումը տեսել եմ։ Ինչպես տեսնում եք թեկուզ թեմայի վերնագրից՝«Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք», ձեր այդ թեմայի հիմքը անձերի դեմ պայքարն է , այլ ոչ թե գաղափարների պայքարը։ Այնպես որ չէի ասի, թե այդ թեման ձեր նշած «կուսակցական գաղափարախոսության» առաջարկին է նվիրված։ Ինչևէ, եթե կա ժողովրդի մի հատված, որ այդ մոտեցման հետ ինչ–որ հույսեր է կապում, ուրեմն կարիք կա մանրամասն վերլուծել այն։ Ձեր այդ գրառմանը առաջիկայում մանրամասն կպատասխանեմ (էս պահին աշխատավայրում խիստ զբաղված եմ ու առանց այդ էլ շատ ժամանակ կորցրի)։ Հիմա միայն մի բան ասեմ. ցավոք, այսքան տարիներ բազմաթիվ անհաջող փորձերից հետո, այդպես էլ շատերը չհասկացան, որ այլ երկրերում գործող համակարգերը մեխանիկորեն այլ միջավայր տեղադրելու դեպքում դրանք բոլորովին այլ արդյունքներ կարող են տալ։
Էջանիշներ