Smergh-ի խոսքերից
Kuk ջան երևի շարադրական բացթողում եմ արել, կներես, կործանարար ասելով ես ի նկատի ունեյի ԼՏՊ-ին գահ բարձրացնելու դպքը: Չեմ ուզում սրա մասին խոսել, ժամանակին բազմաթիվ փաստերով ու տրամաբանական վերլուծություններով ես հանդես եմ եկել առաջին Նախագահի դեմ ու կրկնվելն անիմաստ եմ համարում: Միայն մի նկատառում և այդ մասին ուրիշ ոչ մի խոսք.
1988 թվականի ազգային զարթոնքն օգտագործելով ԼՏՊ-ն նախագահ դարձավ և շատ կարճ ժամանակում մսխեց ամբողջ դրականը, որ խոստանում էր այդ զարթոնքը մեր երկրին ու ժողովրդին, 1995 թվականին արդեն մենք ունեինք հիասթափված հասարակություն, Եթե կարծում եք, թե մեր ժողովուրդն այս ընտրությունների արդյունքները "կուլ էր տալու" առանց համախմբվելու ու արժանի հակահարված տալու, եթե Լևոնը չլիներ, ապա չարաչար սխալվում եք: Լևոնը իրեն հատուկ խորամանկությամբ ու նենգությամբ ,գնահատելով իրավիճակը, այն, որ համազգային ընդվզում է սկսվում վարչակարգի դեմ՝ եկավ առիթն օգտագործելու, որպեսզի կրկին համազգային զարթոնքի էներգիան վատնի իր աթոռի համար…Ու մենք դարձյալ կանգնեցինք կոտրված տաշտակի առաջ, ունեցանք վիրավոր, բարոյալքված, խաբված հիասթափված երկփեղկված մի ժողովուրդ, որն այս շոգից հետո ինքնակազմակերպվելու փոխարեն ի վիճակի է ինքնակործան գործողություններ կատարել, ինչին էլ իմ կարծիքով ձգտում եր ԼՏՊ-ն:
Ահա այս ամենն ի նկատի ունենալով ես գրել էի, որ գրագետ և ճիշտ պայքար տանելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է սթափվել , հասկանալ ու գնահատել մեզ հետ կատարվածն ու նոր միայն սկսել պայքարը, այլապես այն կարող է հակառակ արդյունքի հանգեցնել:
Էջանիշներ