Ին մայ համբլ ըփինյն (IMHO), Տեր–Պետրոսյանը այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների տեսավ մեծ հնարավորություն հասնելու հաղթանակի, քանի որ իրականում կար մի մեծ բաց՝ քաղաքական դատարկություն, ու ինքը տեսավ այդ դատարկությունը լցնելու ու ինչպես նաև իշխանությունների բացահայտ խոշոր չափերի ապօրինությունները ու նաև քաղաքական տուկատությունները թույլ տեղեր օգտագործելու միջոցով մեծ քաղաքացիական շարժում բռնկելու ճանապարհները ու լծվեց այդ գործին։ Այն ինչ որ եղավ, հավանաբար դուրս էր նրա ծրագրից, նա կանխատեսումները կարծում եմ ավելի լավատեսական էին քան իրականում տեղի ունեցածը։ Այնուամենայնիվ ասել թե Տեր–Պետրոսյանը ոչին չարեց, կամ արեց վատը, սխալ է իմ կարծիքով, եթե Տեր–Պետրոսյանը այս անգամ չխառնվեր, կարծում եմ կունենաինք շատ ավելի հուսալքված հասարակություն, քան հիմիկվանն է։