Ես հիմա ոչ մի փաստ չեմ ուզում քննարկել ոչ Լևոնի, ոչ էլ իշխանությունների վերաբերյալ: Ուղղակի ուզում եմ հայտնել իմ կարծիքը այս ամենի վերաբերյալ: Նախ ասեմ, որ իմ կարծիքով Լևոնը իրոք ազգի դավաճան է: Միայն այն հանգամանքը, որ նա բաժանեց ազգը երկու մասի բավական է: Նա ամեն մի առիթով շեշտում էր ղարաբաղցի ու հայաստանցի հասկացությունները ու ինչ որ աբսուրդային տարբերակումներ դնում նրանց միջև: Եվ իր հետևորդները աջակցում են նրան առաջնորդվելով միայն այն սկզբունքով, որ պիտի ազատվեն ղարաբաղցիական իշխանություններից: Բայց մենք բոլորս մի ենք ու պարտավոր ենք պահպանել միասնականություն, ու ոչ թե ինչ ոչ բողոք ներկայացնելուց շեշտը դնել այն բանի վրա, թե որտեղ է ծնվել իշխանավորը, այլ այն բանի վրա, թե ինչ սխալներ է անում նա: Ու օգնել նրան միասին ուղղել այդ սխալը և իշխանավորին փոխել միայն այն դեպքում, երբ նա չի ընդունում իր սխալները ու չի ցանկանում դրանք ուղղել: Սա իհարկե իդեալական տարբերակ է ու շատ դժվար կլինի այն կայանքի կոչել, քանի որ մենք դեռ չենք սովորել ազգային շահերը, վեր դասել մեր անձնական շահերից: Բայց կարծում եմ պիտի գոնե ձգտել որոշ մակարդակով հասնել այս մոտեցմանը:
Ինչ վերաբերվում է իշխանություններին: Իմ կարծիքով իշխանությունները շատ սխալ մոտեցմամբ են վարում տնտեսական և հարկային քաղաքականությունը: Կարծես թե մեծ տնտեսական աճ է արձանագրվում, բայց հասարակ քաղաքացու վրա շատ չնչին անդրադարձ է ունենում: Հետո այդ մոնապոլիստաօլիգախիային դաշտը ահավոր մեծ ծանրությամբ ճնշում է հասարակ քաղաքացուն, թե սոցիալապես, թե հոգեբանորեն: Ու մարդիկ ինչ գնով էլ ուզում է լինի ցանկանում են ազատվել այդ բեռից: Բայց կարծում եմ պիտի հասկանալ, որ մի օլիգարխին մյուսով փոխարինելը մեզ ոչինչ չի տա ու դրա դեմ այլ կերպ պիտի պայքարել: Ոչ թե պիտի փոխարինել մեկը մյուսով, այլ պիտի ստիպել իշխանություններին, որ այդ մոնապոլիստաօլիգախիային դաշտը, նախ հրաժարվի իր մոնոպոլիստական տնտեսվարությունից, երկրորդ օրինական ձևով մտնի հարկային դաշտ: Սա նույնպես շատ դժվար իրականացվող հարց է, բայց կարծում եմ իշխանությունները հասկացան, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չի, ու կարծում եմ այս ուղղությամբ նույնպես քայլեր կձեռնարկեն:
Էջանիշներ