Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ եթե կարծում եք՝ թե <<գահընկեց>> անենք, հետո մի բան կմտածենք, դա անիմաստ գործողություն կլինի, քանզի ի՞նչ երաշխիքներ կունենանք, որ ավելի վատ չի լինելու քան հիմա է: Մինչև Ձեռ առաջարկած Առաջնորդների /լիդերներ/ հարցը չլուծվի՝ բոլոր քայլերն ուղղորդվելու են ի նպաստ ԼՏՊ-ի, իսկ դա հաստատ կործանարար կլինի Հայաստանի համար:
Smergh ջան «<<գահընկեց>> անենք, հետո մի բան կմտածենք» եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի մի գրառում ես եմ արել: Ճիշտա՝ ես ինքս չեմ կարող վստահ ասել թե այսինչ-այսինչ բաները կփոխվի դեպի լավը, ուղակի իմ անձնական կարծիքը հետևյալն է, որ հիմիկվանից վատ չի լինի:
հիմա դու հարց ես ուղղում «ի՞նչ երաշխիքներ կունենանք, որ ավելի վատ չի լինելու քան հիմա է», իսկ դու ի՞նչ երաշխիք ունես, որ «դա հաստատ կործանարար կլինի Հայաստանի համար:»: