Հովիկ ջան, անընդհատ նույն հարցին ենք գալիս։ Կարծես անվերջ ցիկլի մեջ ընկած լինենք։
Հա՛ ասում ես, գաղափարների շուրջ համախմբվենք, շարժում սկսենք առանց առաջնորդի։ Գաղափարներ կան. բոլորս էլ գիտենք, թե ինչը մեզ էս երկրում դուր չի գալիս ու ինչ ենք ուզում։ Ուրեմն, եթե կարծում ես առաջնորդ պետք չի, ուրեմն հենց դու շարժում սկսի, շարժվի, մի բան ձեռնարկի։ Մի որևէ ձևով պայքարի։ Ու՞մ ես սպասում։ Թե չէ սենց մենակ ասում ես ու հետ քաշվում։
Իրականում հավանաբար ինչ–որ իդեալական առաջնորդի ես սպասում, որ հետևից գնաս, իսկ ավելի հավանական է, որ ուղղակի ինքնախաբեությամբ ես զբաղվում ու ոչ մի պայքար էլ չես ուզում։ Համակերպվել ես պարտությանը։
Իսկ ես պահին պայքարողները կակռազ համախմբվել են հենց քո ասած գաղափարի շուրջ, այլ ոչ թե առաջնորդի։ Հա, առաջնորդ կա, բայց համախմբումը գաղափարի շուրջ է։ Դրա ապացույցը հենց այն է, որ շարժման մասնակիցների մեջ կան տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ, Լևոնին համակրողներ ու հակակրողներ, նաև ընդհանրապես քաղաքականությամբ առանձնապես չհետաքրքրվող մարդիկ։ Սա հենց ապացույց է, որ համախմբումը գաղափարի շուրջ է։
Ու մեկ էլ կխնդրեմ, որ էս երկու գրառումներս մի անգամ էլ կարդաս։ Թե չէ ցիկլի մեջ ընկած անընդհատ նույն հարցին ենք գալիս։
http://www.akumb.am/showthread.php?p=686121#post686121
http://www.akumb.am/showthread.php?p=686513#post686513
Ասել քեզ՝ շնորհակալ եմ ուշադրության համար։

Էջանիշներ