Ավելի ուշադիր նայեցի ցուցակը ու բացի Հոկտեմբերի 27-ից առանձնապես շատ դեպքեր չկան: Լևոնի ժամանակվա ցուցակը սրա մի 5-հնգապատիկը կամ վեցապատիկը կլինի:
Ես էլ էի մտածում որ դեպքերը շատ շատ են:
Բայց դե փաստորեն Ռոբերտի 2000-2008 տարիները կարելի է համարել բավականին հանդարտ տարիներ:
Ի դեպ այստեղ շատերը երևի մոռացել են, կամ չգիտեն բայց Լևոնի ժամանակ միայն սովորական սպանություններ չէին լինում: Մի քանի դեպքեր կան երբ մտել են մարդկանց տները ու ամբողջ ընտանիքին դաժանաբար սպանել են: Սկզբից երեխեքին վաննայի մեջ խեղդել են ծնողների առաջ, հետո կանանց տանջել ... ու նման ահավոր բաներ:
Օրինակ Խաչատրյանի ընտանիքը Աշտարակում: Էդ մարդը Շրջկոմի քարտուղար էր: Այդ մարդկանց ընտանիքում սպանել են Ընտանիքի հորը, աղջկան, երկու թոռներին, ու փեսային.... Երեխաներին խոշտանգել էին:
Էջանիշներ