Առեղծվածային մահեր

Տիգրան Հայրապետյան
. քաղաքագետ-հրապարակախոս: Զոհվել է 1999թ. մարտի 9-ին, վրաերթի արդյունքում: Հայրապետյանին սպանած վարորդը կարճ ազատազրկումից հետո վերստին հայտնվել է ազատության մեջ:

Սերգեյ Բադալյան. ՀԿԿ 1-ին քարտուղար, ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ: Մահացել է 1999 թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում:

Էդուարդ Եգորյան.
ԺՀԿ հիմնադիր-նախագահ: Մահացել է 1999 թ. օգոստոսի 10-ին: Պաշտոնական ախտորոշումը՝ սրտի կաթված:

Վահան Զատիկյան. ԱԺ պատգամավոր: Մահացել է 1999 թ. հոկտեմբերի 7-ին: Մահվան պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված:

Մավրիկ Ավետիսյան. պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ. ինքնասպան է եղել կաբինետում

Սուրեն Ավետիսյան. ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ: Զոհվել է ավտովթարից 1999 թվականի հոկտեմբերի 26-ին: Մեքենան բարձր արագությամբ ընդհարվել է բեռնատարին:

Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտության էլեկտրիկ:

Մովսես Գեղանգուլյան. Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ, մահացել է 2000թ. դեկտեմբերին, ավտովթարի արդյունքում:

Վլադիմիր Նազարյան.
իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ:Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թվականի հուլիսի 22-ին:Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:

Վռամ Գալստյան. հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից էր, Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին, 2004թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երեւան ավտոմայրուղու վրաավտովթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը, մի քանի վիրահատություններից հետո այդպես էլ ուշքի չգալով, նույն թվականի սեպտեմբերի 18-ին մահացավ:

2004թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով անցնող վկաներից ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

Անդրանիկ Մարգարյան. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ: Մահացել է 2007 թ. մարտի 25-ին: Մահվան պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն էր:

1998-2008 թթ. քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր

1999 մայիս-2001 օգոստոս ամիսներին բանտարկության մեջ է եղել «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Ֆրանսիայի հայ իրավաբանների եւ փաստաբանների ասոցիացիան, «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, Հելսինկյան ֆեդերացիան Ա.Բլեյանին ճանաչել են քաղաքական բանտարկյալ:

2000թ. մարտին պայթեցվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մեքենան: Պայթյունի կազմակերպման մեղադրանքով ձերբակալվեցին ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ու նրա մի շարք կողմնակիցներ: Բաբայանն ազատ արձակվեց 2004 թվականին:

Անօրինական հետապնդումների են ենթարկվել 2000թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ: Նրանցից 17-ը ենթարկվել է 7-ից 30 օր ժամկետով վարչական կալանքի, 4-ը՝ տուգանվել է, իսկ հանրահավաքի կազմակերպիչ Արկադի Վարդանյանը 4 ամսվա բանտարկությունից հետո արտաքսվել է Հանրապետությունից: Հայաստանից տարագրվել են նաեւ Ա.Վարդանյանի բազմաթիվ համախոհներ, այդ թվում` նրա փաստաբան Կարո Կարապետյանը («Ռ.Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքի հեղինակը), երիտասարդական կազմակերպության ղեկավար Արսեն Արզումանյանը:

2001թ հունիսին մահափորձ է կատարվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ, 2001թ սեպտեմբերի 7-ի խաղաղ հանրահավաքից հետո նա ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել իր տանը:

2001թ. սեպտեմբերի 13-ին ձերբակալվել եւ երկու ամիս բանտում պահվելուց հետո ազատազրկման է դատապարտվել (պատժի կատարումը պայմանականորեն հետաձգվել է) խորհրդային տարիների հայտնի այլախոհ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Ազատ Արշակյանը: Ա.Արշակյանի հետ ձերբակալվել են նաեւ նրա մոտ տաս համախոհներ:

2001թ. հոկտեմբերի 12-ից ակնհայտ քաղաքական դրդապատճառներով բանտարկության մեջ է գտնվել ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ, գնդապետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ազատազրկվեց մինչեւ 2003 թ-ի սեպտեմբեր ամիսը:

2002թ. հունվարի 26-ից ԱԱՆ մեկուսարանում է գտնվում թուրքագետ Մուրադ Բոջոլյանը` հայրենիքի դավաճանության եւ հօգուտ Թուրքիայի լրտեսության կեղծ մեղադրանքով:

2002թ. հունիսի 15-ին Արարատ քաղաքում զրպարտության մեղադրանքով ձերբակալվել է բանաստեղծ Ջանիկ Ադամյանը, մի բանաստեղծության համար, որտեղ կան «անաղուհաց քրդի շուն» բառերը եւ որը որպես թռուցիկ փակցվել է պատերին: Նա ազատ է արձակվել օգոստոսի 26 ? ին:

2002-2003թթ. պետական կազմակերպված հետապնդումների ու հետեւողական ճնշումների արդյունքում սնանկացվեց մոսկվաբնակ հայազգի գործարար Լեւոն Մարկոսին պատկանող Կրեդիտ-Երեւան բանկը, իսկ Մարկոսի հանդեպ հարուցվեց շինծու քրեական գործ:

2003թ. փետրվարի 4-ին Արտաշատում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հանրահավաքի ժամանակ դանակահարվեց վերջինիս նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2003թ. մարտի 15-ին Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Չնայած, նրա մեղքը ապացուցող փաստերը բացակայում էին, բայց դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

2003թ. մարտի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է այդ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: Կարճատեւ դատավարությունից հետո նա ենթարկել են 10-օրյա վարչական կալանքի£ Մինչ այդ նա անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել, իսկ լույս 15-ի գիշերը՝ անհայտ անձինք հրկիզել էին նրա գրասենյակը:

2003թ. հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա անհայտ անձինք կրակահերթ էին արձակել «ԳԱԶ-3129» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վրա եւ սպանել մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանին, ուղեւորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանին, Արկադի Գեւորգյանին: Ուղեւորներից Արտյոմ Գեւորգյանը

ստացել էր ծանր մարմնական վնասվածք: Արտյոմ եւ Արկադի Գեւորգյաններն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդիներն էին:

2003թ. հուլիսի 22-ին մահափորձ է կատարվել Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի դեմ (պայթեցվել է նրա ավտոմեքենան):

2004թ. մարտի 22-ի գիշերը իր տան մուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել են ԱԺ պատգամավոր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի վրա: Տարել են բաճկոնը, որի գրպանում են եղել ԱԺ պատգամավորի վկայականը, աշխատասենյակի եւ չհրկիզվող պահարանի բանալին եւ հեռախոսահամարների բլոկնոտը:

2004թ. մարտի 30-ին իրենց շենքի գավթում անհայտ անձամց կողմից հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

2004թ. ապրիլին ձերբակալվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա ազատ արձակվեց հունիսի 2-ին:

2004թ. ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ձերբակալվեց նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը, որը քաղաքական ապաստան է ստացել եւ այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում:

2004 թ. ապրիլի 12-ին հրավիրված հանրահավաքի օրը նախագահական նստավայրի մոտ բերվել էին ջրցան 4 եւ փշալարեր փռող 5 հատուկ մեքենաներ, 1000-ից ավելի ոստիկան ու զինվոր: Բուն նախագահականի տարածքում տեղաբաշխված է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ մահակներով, վահաններով, ռետինե փամփուշտներ կրակող ինքնաձիգներով:

Ճիշտ կեսգիշերին անջատվում է Բաղրամյան պողոտայի արտաքին լուսավորությունը: 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերը ժամը 2-ին Բաղրամյան պողոտայում մահակներով զինված ոստիկաններն ու զինվորները, պայթուցիկների, արցունքաբեր գազի, էլեկտրաշոկի, ջրցան մեքենաների գործադրմամբ, ռետինե փամփուշտներ արձակելով, նախագահականի կողմից հարձակվեցին ցուցարարների վրա: Ոստիկանները պայթուցիկ փաթեթներ նետեցին ցուցարարների վրա, կարմիր բերետավորները երկաթե մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին:

Ոստիկանները ու զինվորականները հարձակումների են ենթարկել եւ գրավել «Հանրապետության», «ԱՄ»-ի եւ ՀԺԿ-ի գրասենյակները՝ ծեծի են ենթարկելով գրասենյակներում գտնվող բոլոր անձանց: Ջարդվել են գրասենյակների դռները, պատուհանները, փչացվել եւ գողացվել է գույքը: Գրասենյակներում կազմակերպված ջարդերի ժամանակ չեն խնայել անգամ կանանց: Միայն «Հանրապետության» գրասենյակից Էրեբունու ոստիկանատուն են բերման ենթարկվել 13 կին, որոնցից Անի Խաչատրյանը ծեծի է ենթարկվել բարձրախոսով հայտարարություն անելու համար: Դաժան ծեծի են ենթարկվել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ 72-ամյա Գրիզելդա Ավետիսյանը եւ նրանց որդին:

2004 թվականի ապրիլին ձերբակալվեց ՀԺԿ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ Գրիշա Վիրաբյանը: Ձերբակալման ընթացքում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները այնպես էին խոշտանգել նրան, որ ծանր վիճակում հիվանդանոց տեղափեխելուց հետո բժիշկները ստիպված էին եղել կյանքը փրկելու համար շտապ վիրահատել և հեռացնել ամորձին:

2004թ.ապրիլի 20-ին շինծու մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը: Նույն թվականի ունիսի 12-ին Հարությունյանն ազատ է արձակվել:

2004թ. ապրիլի 22-ին ժամը 13-ի սահմաններում Թումանյան եւ Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում երեք անհայտ անձինք դաժամ ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանին: Հարձակման արդյունքում Մանուչարյանը ստացել էր ծանր վնասվածքներ եւ ստիպված էր եղել մի քանի անգամ բարդ վիրահատութնունների ենթարկվել: