ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ

Այսօր երեկոյան ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լեւոն Պողոսյանին եւ օգնական Կարեն Հովհաննիսյանին:

Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ:Այդ մասին ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58181

Ինձ շատ է հետաքրքրում մարդկանց կարծիքը, ըստ Ձեզ ընդիմությունն է նրան թաքցրել, որպեսզի զրպարտի ղեկավարությանը և մի քիչ էլ մարդկանց պահի հրապարակում, թե իրոք Ջհանգիրյանին առևանգել են?