Մի քանի հիմնական ու գուցե նոր կանոն այս օրերի համար.
1. Չվիրավորել նրանց, ովքեր գնում են հանրահավաքի։ Դա նրանց անձնական ընտրությունն է։
2. ՉՊիտակավորել դասադուլ անող ուսանողներին։
3. Չվիրավորել նրանց, ովքեր չեն գնում հանրահավաքի։ Դա նրանց անձնական ընտրությունն է։
4. Չպիտակավորել սովորող ուսանողնեին։
5. Նախընտրած թեկնածուն յուրաքանչյուրի անձնական գործն է։ Դրանից չի հետևում, որ այդ մարդը պակաս հայրենասեր է, ապուշ է կամ դավաճան։
6. Բանավիճեք իրադարձությունների, թեկնածուների լավ ու վատ կողմերի շուրջ, դասերին հաճախելու կամ չհաճախելու նպատակահարմարության մասին, բայց ոչ թե վիրավորեք մարդկանց այս կամ այն կերպ մտածելու համար։
7. Պատմության շուրջ բանավիճելն անիմաստ է՝ միևնույն է յուրաքանչյուրը տեսնում է և մեկնաբանում իր իրադարձությունները սեփական ցանկությամբ։
8. «Ապե դու ինձ մի ասայի» փոխարեն՝ «թույլ տվեք Ձեր հետ չհամաձայնվել»։
9. Կանխատեսումները՝ «հաղթելու ենք», «կործանվելու ենք», «գնալու ենք դժոխքի գիրկը», «երկիրը նորից ծաղկելու» է, հնչում են մանկամիտ, պաթետիկ և ծիծաղելի։ Նոստրադամուսի ոսկորները հանգիստ թողեք։
10. Ցանկացած գրառում, որ պարունակում է վիրավորական ՏԱՐՐ, այսուհետ անգամ չի խմբագրվելու։ Ուղղակի ջնջվելու է։
P.S. & Ձայնալար
Էջանիշներ