Լևոնին նախագահ պիտի հայտարարեն
Նոր արդար ընտրություններ պիտի կազմակերպվեն
ես դուրս չեմ գա պայքարի, կմնամ տանը
լավա ստեղ լուս ծախել են ասում, ոչ թե հողին հանձնել![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Լրիվ համաձայն եմ: Պետք չէ վիրավորել այն ուսանողներին ովքեր գնում են կամ ուզում են գնան Ազատության հրապարակ: Այս խոսքերը հատկապես «բերտավորներին» է վերաբերում, քանի որ, նախ, ո՛չ օրինապահները, ո՛չ համալսարանների դասախոսական կազմը կամ ռեկտորատը իրավունք չունեն ուսումնական կալանքի տակ դնեն երիտասարդներին: Բոլոր քաղաքացիները ունեն ազատ շարժվելու իրավունքը: Իսկ եթե դեպքեր են լինում, թե իբր ուզում են հեռացնեն տվյալ ուսանողին համալսարանից, ապա ես ձեզ ասեմ, որ իրավունք չունեն հեռացնելու զուտ այդ պատճառով, որ ուսանողը դասին ներկա չի եղել: Եթե հանում էլ են, ուրիշ պատճառներ են փնտրում: Իսկ եթե ամբողջ կուրսն է դասից բացակայում… Դե թող հանեն, թող հեռացնեն: Ի՞նչ պիտի անեն: Մի ֆակուլտետ հեռացնեն, համաուսանողական շարժում կստեղծվի: Ես չեմ էլ կասկածում եթե նույնիսկ 1 ուսանող հեռացնեն, այդ դեպքում էլ ուսանողությունը կապստամբի:
Այս օրերին ժողովուրդը պայքարում է իր ձայնի համար , պայքարում է ազատ ու արդար ընտրությունների համար : Դուք կարող եք տարբեր պատճառաբանումներ բերել ձեր՝ պայքարին չմիանալու համար , մասնավորապես շարժման ղեկավար ԼՏՊ-ի հանդես գալու փաստը , սակայն մեկ այլ փաստ է , որ պայքարը ժողովրդինն է , ոչ թե անհատինը , այդ իսկ պատճառով ձեր՝ պայքարին չմիանալը հավասարազոր է ՍՍ-ին և այսօրվա կրիմինալ իշխանություններին սատարելուն : Ես ձեզ չեմ հորդորում գալ և միանալ պայքարին , ամենևին . մնացեք տանը , մենք արդեն հաղթել ենք :
Վերջին խմբագրող՝ ChildOfTheSky: 23.02.2008, 14:21:
Հա բա ոնց , հիմա էլ թող դառնա ԳԱԱ նախագահ : Խելք ա , խելք :Դե լավ է, էլի, գոնե էդքան խելք ունի, որ հասկանում է, որն է լավ: Դրանով էլ տարբերվում է Լևոնից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Տվյալ պահին շատ կերևոր է, որ ժողովուրդը առաջնորդվի ոչ թե անձով այլ ԱԶԱՏ Հայաստանի գաղափարով ինչպես Արցախյան շարժման տարիներին էր։ ԼՏՊն հետո այդ ալիքի վրա թամբեց, բայց դրա մասին հետո...
Այդ գաղափարի կրողը ԼՏՊն այս անգամ չպիտի լինի, եթե հայ ազգի միասնության այս շանսը չենք ցանկանում կորցնել։
Հուսով եմ ընդիմությունը Րաֆֆի–Մանուկքյան–Դաշնակցություն–Ռամկավարներ–հնչակներ–Օրինաց միասնական հայտարարություն կանեն ընտրությունների կեղծված ու անընդուներլի լինելու մասին ու ժողովրդին կառաջնորդեն ու ԿԸՀից ու սահամանադրական դատարանից կպահանջեն չեղյալ հայտարարել արդյունքները, նշանակելով նոր ընտերություններ...
Ավելացվել է 2 րոպե անց
ԼՏՊն ամեն կերպ փորձում է իր անձի կարևորությամբ զբաղվել, սա միացավ նա միացավ իրեն, երբ հենց դրանում է դժ վարությունը, որ ով ցանկանում է միանալ, նա ԺՈՂՈՎՐԴԻՆ է ուզում միանալ, բայց ոչ թե ԼՏՊ։
Տարակուսելով, որ կարող է իր այցը անգամ ազատության հրապարակ դիտարկվել որպես ԼՏՊին միանալ, շատերին նողկանք է պատճառում ու ցանկություն չունեն դա անելու...
Ավելացվել է 18 րոպե անց
ԼՏՊն շաունակում է կարծել, որ ասելով Լևոն մարդիկ հասկանում են ՇԱՐԺՈՒՄ ու ասելով ՇԱՐԺՈՒՄ հասկանում են ԼՏՊ... Նրա վերջին ելույթից
Ինչքան շուտ դրան հանեն ասպարեզից, այնքան հեշտ կլինի միավորել վերջապես հայ ժողովրդին առօրյա հայ հասարակությունից աղբահանությունը կատարելու համար....«Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում համաժողովրդական շարժման կողքին: Եթե այդ մարդը չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ազգի տականքն է:»:
Վերջին խմբագրող՝ voter: 23.02.2008, 18:58: Պատճառ: Գրառման ավելացում
Չեմ հասկանում են մարդկանց, ով շարունակում է պաշտպանել ՍՍ-ին և շարունակում է պնդել, որ նա է նախագահը:
Արդեն բոլորին էլ ակնհայտ է, որ ՍՍ ոչ միայն մեկ փուլով չի անցել այլ նաև կասկածելի է տե 30% շեմը անցել է թե ոչ:
Այսօր արդեն չի թողել, որ վերահաշվարկեն ընտրաթերթիկները![]()
Մի ընտրատեղամասում Լևոնի ձայներով փաթեթն են գողացել վկաների ներկայությամբ, մյուս տեղամաս էլ ոստիկաններին ա ուղարկել, եկել արգելել են վերահաշվարկը և տարել թերթիկներն իրենց հետ: Իսկ որտեղ հաշվել են, Լևոնի ձայները ավելացել են 100-120-ով:
Էլի մեկը կարող ա ասել, որ ՍՍ անցել է???
Հա, բա ոնց, որ Լևոնը գա, և՛ լույսն է անջատելու, և՛ հացն է պահելու, որ հերթ լինի:
Չգիտե՞ք, որ նրա միակ նպատակը, մեզ կործանելն է, ու շա՜տ շա՜տ գոհ պետք է լինենք մեր առ ու ծախի արդյունքներից: Ինչ լավ է, որ կարողացանք ճիշտ գնահատել մեր ձայնը, միայն ափսոս, որ 5 հազարանոցների մի մասը կեղծված էին: Գուցե ընտրությանն արժանի էլ փող ստացա՞նք…
Թու, զզվում եմ, անտրամաբանակն մեկնաբանություններից…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Բոլոր Լևոնի պաշտպանները զբաղված են ինքնախաբեությամբ...
Լևոն Տեր-Պետրոսյանը` Օպերայի նախագահ, Սերժ Սարգսյանը` հանրապեթության...
ԼՏՊ-ն հնարավորություն ունեցել ա, բայց չի արդարացրել մարդկանց հույսերը...
Ավելացվել է 4 րոպե անց
Ինչ-ոչ մեկը լսել ա Ռ. Քոչարյանի հարցազրույցը ? Ռ. Քոչարյանը ասում էր որ ԼՏՊ-ն խանգարում էր Ղարաբաղյան շարժմանը: Մարդիկ էլ սենց նախագահ են ուզում ?
Վերջին խմբագրող՝ Lonely: 23.02.2008, 20:14:
Ո՞նց չեք հասկանում
ՄԱրդիկ չեն ուզում ունենալ նախագահ Լևոնին կամ Սերժին կամ ասենք Ա Բ-յանին, այլ ուզում են իրենք ընտրել այդ վերոհիշյալ անձին։ Դրա համար էլ ոտքի են կանգնել։ Ոտքի են կանգնել որ պայքարեն ՄԵՐ իրավունքերի և ինչու չէ արժանապատվության համար։
Մենք չենք ընտրում նախագահ որ գա ու նստի մեր գլխներին։
Նախագահը ինքը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե ընտրությունից ընտրություն ինքը որոշի ով է լինելու հաջորդը և այլն։
Զարմանում եմ որ ձեր համար վիրավորական չէ այն փաստը, որ մենք չենք մեր երկրի տերը։ Որ ուրիշներն են որոշում ինչը ինչից հետո։ Ով ումից հետո։ Որը որից հետո
Իմ համար անձամբ տարբերություն չկա ով կլինի նախագահ, միայն իմանամ, որ մենք ենք նրան ընտրել ոչ թե ինքն իրեն![]()
Վերջին խմբագրող՝ Սամվել: 23.02.2008, 20:17:
Loading your personal settings....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ