Լևոնին նախագահ պիտի հայտարարեն
Նոր արդար ընտրություններ պիտի կազմակերպվեն
ես դուրս չեմ գա պայքարի, կմնամ տանը
Այլընտանք չկա, ինչը երկար ժամանակ ամեն տեղ նաև այս կայքում http://www.akumb.am/showthread.php/2...B8%D6%82%D5%B6 փորձել եմ բացատրել։
Ինչքան շուտ հայությունը հասկանա, որ միանձնյա ղեկավարում ոչ մի տեղ նաև Հայաստանում անհնար է ու ինչքան արագ անցնի պառլամենտական կառավարման համակարգի, այնքան արագ իրավիճակը կշտկվի։
ԼՏՊականներն իրենց 20 տոկոսով, հաբռգիստներն իրենց 20 տոկոսով, ծայրահեղական դաշնակներն էլ իրանց 20 տոկոսով պիտի բավարարվեն, կանաչներն ու մնացած միջին ակտիվության անձիք էլ իրար հետ յոլա գնան գործելու ճանապարհներ գտնեն ու ինչպես մերձբալթիայում ու ամբողջ եվրոպայում է, հանգիստ ու ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ կյանք ունենանք առանց ինքնասիրահարված պինգվինների, որոնք տո այս տո այն պահի ձգտում են 50 տոկոս պլյուս մեկ մարդ իշխանություն ունենալ ու միանձնյա ամեն ինչ տնօրինել...
Բայց դրա համար առաջին հերդին ստրկական ՄԵՆԹալիտետը պիտի փոխվի հայության մեջ, որ ամեն իշխանություն ունեցողի չլալահաչեն միայն նրա համար, որ նա իշխանություն ունի։
Կրաճ ասած կրթվածության մակարդակը հայության դեռ չի բավարարում պառլամենտական պետություն ունենալու համար, շատ ավելի հեշտ է մի դմբուզի դնել գլխավոր ոչխարի կարգավիճակում ու բոլոր պատասխանատվությունը սեփական անձից վայր դնել։ Բայց որ այդ գլխավոր ոչխարը հաբռգում է էլ հանել չի ստացվում,քանի որ ամբողջ կյանքդ նվիրած ես լինում նրան ու նրա «հանճարը» գովերգելուն, նույնիսկ եթե նա տխմարություններ է դուրս տալիս ու անում - ընգել ենք պիտի քաշենք....
Tig (26.01.2010)
Այո ընգել ենք, բայց քաշել պետք չի.
Առհասարակ կոդլերով հարց ոչ մի տեղ էլ չի լուծվել ու հայաստանում էլ դա անիմնաստ է. Հարցերը լուծվում են էլիտաների կողմից. Որպես էլիտա մենք ունենք դոդ–լֆիկներ իրենց թաշախուստով, հակ–լտպներ, իրենց թաշախուստով ու նոր–նոր խաղի մեջ մտնող երիտասարդություն, որին եթե սահմանադրական կրոնի ժողովուրդը չփչացնի , մի գուցե ինչ որ բան ստացվի.
Մնացածս խաղից դուրս ենք.
Հայաստանում ու ցածր զարգացվածություն ունեցող հասարակությունում չի լուծվում իհարկե կոդլով ոչինչ, բայց երկարամյա ազատություն ու ժողովրդավարություն սովորած ու ապարած հասարակությունում միայն կոդլով է ամեն ինչ որոշվում ու ոչ մի էլիտա գոյություն չունի - վառ օրինակը կա կոչվում է Շվեյցարիա արդեն 800 տարի կոդլով է ամեն ինչ որոշվում, նույնիսկ քաղաքի կետնրոն ջիպ մակնիշի մեքենաների մուտքի արգելում համայն հանրաքվե կարելի է կազմակերպել ու Ցյուրիխում համարյա ստացվելու էր...
Բայց առայժմ հայաստանին այդքան էլ բավարար կլինի, ինչպես արդեն ասեցի, որ էլիտաները սահմանափակվեն նվազեցնեն իրենց աբիցիաները ու տփել, սպանել խփելով չստիպեն իրենց որպես 50 տոկոսանոց համարել։ ԼՏՊականներին որ լսես իրանք վաաբշէ 90 տոկոս են։
Երբ բոլորը հասկանան որ ՈՉ ՄԵԿ 20 տոկոսից ավել չի էլ կարող լինել ուզեն չուզեն կսկսեն իրար հետ յոլա գնալու ճանապարհրներ գնտել, իսկ որտեղ բանակցություններով, մրցակցությամբ է հարցը լուծվում այնտեղ հիմնականում ամեն ինչ լավ է ու հանգիստ։
Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը կարողացան համախմբվել ու բաժանել իրար մեջ ազդեցության ոլորտներն, դրանից էլ կարողացան միակ ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովը ունենալ, որի լեգիտիմության մեջ ոչ մեկ կասկած չուներ...
«Սարդարապատ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ
http://www.armenialiberty.org/conten...e/3541621.html
Զորօրինակ, «Լեւոն` նախագահ» լոզունգը դա օգտակար լոզունգ չէ համախմբման [առումով]: Հայաստանում առկա է ժողովրդի մի հսկայական բանակ, որոնք ընդդիմադիր են այս ռեժիմին, պատրաստ են ակտիվանալու այս ռեժիմի դեմ, սակայն այդ լոզունգի պատճառով նրանք հեռու են մնում այն ակտիվից, որը փողոցում է»:
ՈՒրախալի է, որ ՀԱԿին քննադատողներ էլ կան ու չեն տարակուսում, որ իրենց սերժանտական կհայտարարեն, որ հայտարարելու են, տեսանք Րաֆֆիի օրինակով։ Բայց պետք է սկզբունքային լինել, սեփական համոզմունքները առաջ տանել ուշադրություն չդարձնելով ամեն տեսակ քրիստոնեության ու ծոմապահության արժեքների մասին պատմական ակնարկներով «քարոզներին» ....
Հավասարների հավաքը” դիմել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, առաջարկելով “հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլեւ այսուհետ”: Խոսքը մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին է, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»:
http://lragir.am/armsrc/comments45901.html
Tig (31.03.2011)
Ես ԼՏՊ-ի աջակիցը չեմ եղել, չեմ, ու չեմ էլ լինի: Ուղղակի, ուզում եմ ասել, որ անիմաստ հարցում է, քանի որ, եթե իրոք երիտասարդական թևը մի նպատակ ունի, իսկ պառավ տատի-պապիները հաստատ Ինտերնետ չեն մտնում, պարզ ա, որ մեծամասնությունը քվեարկած պետք ա լինի ՆՈՐ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ պատասխանը:
Երիտասարդներն են միտքը ձևավորում ու առաջ տանում, տատի պապիներն ընդհամենը լսում ու կրկնում են ու հազվադեպ սկզբունքային ու փոփոխության չենթարկվող համոզմունքներ։
Բայց եթե երիտասարդները կուրորեն աղոթեն կուռքերի վրա ու առանց հարց տալու, ինչպես տատի պապիներն են անում, կվերածվեն ընդհամենը աղանդի և ոչ մի հույս փոփոխությունների, նորարաության ու առաջընթացի չի լինի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ