Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Էս ինչ պահպանողական ես......Իրա նպատակը գոնե գիտես որն ա? Սարգսյանը երևի կյանք չի ուտում, իրա կյանքն էլ ա մեզ տալիս: Եթե չես օգնելու շարժմանը, ուրեմն մի էլ խանգարի քո անտարբերությամբ. տունը նստի, հաց կեր, թեյ խմի, իսկ քո ընկերները գիշեները վրաններում կնստեն ու քո համար լավ երկիր կկառուցեն: Ուղղակի ամաչում եմ, որ սենց երիտասարդություն ունենք: Ա-մոթ
Պետք չի վիրավորել այն ուսանողներին, որոնք չեն գնում Ազատության հրապարակ, հավատա քեզնից քաջերն էլ կան, ու պատրաստ են բազմաթիվ զրկանքների այս երկրի համար, ուղղակի նրանք հասկանում են, որ այս ամենը իշխանության կռիվ է, իսկ ժողովուրդը միջոց, որին ընդամենը խաբում են: