քաղաքացի-ի խոսքերից
Դրամի արժեվորումը օգուտ կվերի միայն ներկրողներին, ակսինքն միայն այն մարդկանց ովքեր դրսից ապրանք են բերում, որը Հայաստանում որոշ մարդիկ մոնոպոլիա ունեն: Օրինակ հագուստ. ներկրողը հագուստը գնում է ասենք 10$-ով և այդ նույն 10$-ը հիմա արժե 3200 դրամ: Այսինքն նա, շահում է, որովհետև եթե երկու տարի առաջ այդ հագուստը արժեր 5000դր. ապա հիմա կրկին 5000 է և Հայաստանում հաճախորդը գնի աճ կամ էժանացում չի տեսնում, նրա համար սովորական է:
Օրինակը բերեցի հագուստի՝ 10$-ի վրա: Ինքներդ հաշվեք թե ի՞նչ ահռելի թվերի է հասնում, եթե օրինակ նայենք նավթի ներկրումը Հայաստան:
Տնտեսագիտական հակասություն է այն, որ չնայած երկրի պետական վալյուտայի՝ դրամի արժեվորմանը ներկրված ապրանքների գները չեն ընկնում, մնում են հաստատուն: Պարադոքս:
Իսկ ի՞նչ է լինում այն մարդկանց բիզնեսը ովքեր իրենց ապրանքը արտահանում են: Օրինակ ծիրանի հյութ, մրգերը, հանքային ջուր, գարեջուր…
Հայաստանում ծիրանի հյութն արժե 400դր, այն արտահանելուց (չհաշված ծախսերը) դառնում է 1.25$, որը շատ տարօրինակ է օտար երկրացու համար, քանի որ այնտեղ ծիրանի հյութը արժե ոչ ավել քան 1$-ը, եթե սխալվում եմ, ապա հաստատ, որ ավելի թանգ լինել չի կարող:
Դե հիմա ինքներդ դատեք, լա՞վ է, թե վատ:
Էջանիշներ