Հայաստանում կան բավականին մեծ թվով երևույթներ, որոնք բացարձակապես չեն ենթարկվում որևէ տրամաբանության կամ համընդհանուր օրենքներին։ Այսպիսի մի նոնսենս է և տարադրամի փոխարժեքը։ Այն ինչ կատարվում է փոխարժեքի հետ, չի կարողանա բացատրել և ոչ մի կարգին տնտեսագետ։ Դեռ երեկ այն իջնում էր, իսկ այսօր նորից բարձրանում է։