Ցավում եմ հայ ժողովրդի համար, ոչ մի լավ բան չի տեսել հիմա էլ վերջին ցնցոտինեռն են հանում վրայից...ինչ ասեմ... բարոյազուրկ ղեկավարություն...
Դոլարի անհասկանալի վարքը. փոխարժեքն իջել է մինչև 300 դրամ
Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաուի» խմբագիր
Այսօր Երևանի շատ փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասավ 300 դրամի` ռեկորդային ցածր ցուցանիշի: (Չնայած Կենտրոնական բանկի սահմանած 312 դրամ պաշտոնական փոխարժեքին`փոխանակման կետերը գործարք էին կատարում 305 և ցածր փոխարժեքովԱյս փոխարժեքը 18 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա և 48 տոկոսով ցածր չորս տարի առաջվա ամենաբարձր` 580 դրամ փոխարժեքից:
Չորեքշաբթի օրվա համեմատությամբ (315 դրամ)` դոլարն էժանացել է գրեթե հինգ տոկոսով:
Դոլարի անկման հետևանքները կարելի է ցույց տալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի օրինակի վրա: Հինգշաբթի տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց 15 միլիոն դոլար: Եթե այն անցկացվեր ընդամենը մեկ օր առաջ, ապա այդ գումարի գնողունակությունը Հայաստանում 450.000 դոլարով ավելի կլիներ: Իսկ երբ այդ գումարը փաստացիորեն ստացվի, 15 միլիոնը, հավանաբար, կունենա 12 միլիոնի արժեք:
Շարքային հայաստանցիներն այս անկումը զգում են շատ ավելի փոքր թվերով, սակայն դա նրանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում:
Վերջերս «Գելափ» ընկերության անցկացրած հարցումից պարզվել է, որ հայաստանցիների 50 տոկոսն արտասահմանից փող է ստանում, հիմնականում` դոլար: Հայաստանի կենտրոնական բանկի հետազոտությունը ցույց է տվել, որ 37 տոկոսն ապավինում է այդ փոխանցումներին` ծայրը ծայրին հասցնելու համար:
Եթե անցյալ տարվա այս օրը որևէ ընտանիք արտասահմանից 100 դոլար էր ստանում, դա հավասար էր 37.300 դրամի: Այժմ այդ 100 դոլարը կազմում է 30.000 դրամ, ինչն այսօրվա դրությամբ գնողունակության գրեթե 23 տոկոս անկում է: Դոլարի փոխարժեքի 18 տոկոս անկմանը զուգահեռ 20-30 տոկոսով աճել են հիմնական սննդամթերքների գները, ինչպիսին են հացը, մակարոնեղենը, կարագը, ձեթը և այլն:
Վիճակը դրսից փող ստացողների համար շփոթեցնող է. որքան շատ դոլար են նրանք ստանում դոլար-դրամ ճեղքվածքը փակելու համար, այնքան ավելի է արժեզրկվում դոլարը, քանի որ պաշտոնյաները բացատրում են ամերիկյան արժույթի անկումը նաև մեծ ծավալների շրջանառվող դոլարներով:
Ենթադրում են, որ անկումը կշարունակվի, և շատերի կարծիքով, ամանորի շեմին դոլարի փոխարժեքը կլինի 290 և ցածր: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2008-ին դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 200 դրամ:
Տարեսկզբին, երբ դոլարը գնում էին 365 դրամով, տնտեսագետները կանխատեսում էին, որ դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 320 դրամ (այդ փոխարժեքով էր հաշվարկված 2007 թ. պետական բյուջեն): Սակայն պարզվեց, որ դոլարը կարող է «գերազանցել» նույնիսկ այդ հոռետեսական կանխատեսումը` տեղիք տալով շահարկումների, որ այն կարող է հասնել 250 և ավելի ցածր փոխարժեքի:
Ասում են, թե դոլարի անկումը պայմանավորված է նախագահական ընտրությունների այս շաբաթ մեկնարկած նախընտրական քարոզարշավով: Իսկ պաշտոնյաները վկայակոչում են դոլարի անկման սովորական դարձած պատճառները, այդ թվում` դոլարի ընդհանուր արժեզրկումը համաշխարհային շուկայում:
Ինչ էլ որ լինեն պատճառները, հայաստանցի սպառողները թևակոխում են գնումների ամենաթեժ սեզոնը` ամենաթույլ դոլարի և մթերքների ու ծառայությունների մշտապես աճող գների ուղեկցությամբ:
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը դժվարանում է կանխատեսել դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման սահմանները մոտ ապագայում, քանի որ, նրա խոսքերով, դա կախված է «իշխանությունների ախորժակից»:
«Իսկ ես չգիտեմ, թե նրանք ինչ ախորժակ ունեն»,- ուրբաթ ասել է Աղաջանովն «Ա1+»-ին:
«Հայկական դրամի արժևորումն առասպել է: Դա չի կարող տեղի ունենալ մի երկրում, որի արտաքին առևտրի դեֆիցիտը կազմելու է գրեթե 1,2 միլիարդ դոլար: Աճում է ոչ թե դրամի արժեքը, այլ նրա փոխարժեքը, քանի որ դրամի գնողունակությունը բարձր գնաճի պատճառով նվազում է»,- այս ամսվա սկզբին «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասել է Աղաջանովը:
http://www.armenianow.com/?action=vi...g=arm&IID=1161
Երբ, որ սկսեցի աշխատել ԻՏ ոլորտում/2003-ին/ իմ առաջ խնդիր դրեցի, որ 5-7տարում պետք 1000դոլլար աշխատավարձի հասնեմ:
Դրամի իբր թե արժևորման շնորհիվ պլանը գերակատարեցի, բայց դե ուրախանալու պատճառ չկա:
5000դոլլարի արգելքն էլ կհաղթահարեմ, բայց երևի արդեն արտասահմանում, քանի որ Սենց շարունակվելու դեպքում Հայաստանի բոլոր ԻՏ ֆիրմաները կսնանկանան:
5 տարի առաջ մի դոլարով կարելի էր 5 հատ հաց առնել, հլա մի բան էլ "զդաչի" կմնար, իսկ հիմա սկի 2 հատի չի ձգում
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էսօր էլի 300-ի հասավ
հարգելի սերժականներ, հիշում ե՞ք որ Լևոնի ժամանակ սենց բաներ եղած ըլնեն
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
դե, առաջին տարին հեչ, մյուս տարիներին ինչքան գներն էին բարձրանում, էնքան էլ դոլարն էր բարձրանում
էն ժամանակվա մի դոլարը հիմիկվա 4 դոլարի չափին էր
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի
Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից![]()
Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին
kuk ջան գիտեմ ինչ եմ ասում, այդ չափի փոխանցումները ստաբիլ են լինում իսկ մեր տնտեսությունը ունի իմունիտետ այդպիսի գումարները մարսելու
Հիմականում մեծ գումարները գալիս են աշնանը, երբ խոպանչիմերն եմ վերադառնում, իսկ ես հիշում եմ կուրսի անկում, որը տեղի ունեցավ գարնանըայդ փաստը արդեն տարօրինակա
Բայց մեկա թեման արժի տեղափոխել![]()
Այ մարդ ինչ էք ուզում սերժանտները պատրաստվում են դոլլարները առնել ու թռնել ՀՀից դրա համար էլ շտապ էժանացնում են, որ առնելուց ինչքան էլ սկսի գինը ինտենսիվ բարձրանալ միջինում իրանք էլի շահած լինեն...
Դոլարը և դրա ապագան:
Խորհուրդ կտայի կարդալ
Քեզ զարմացնող երևույթների մեջ ,ոչ մի զարմանալի բան չկա ,որպեսզի պատկերացում ունենաս տարադրամների փոխառժեքների մասին գնա այս կայքը www.fxcm.com իմիջիայլոց այս կայքը կարող էք կարդալ միքանի լեզուներով այդ թվում ռուսերեն և ցանկության դեպքում կարող էք փող առնել և ծախել և ոգտվել փոխառժեքի փոփոխությունից ճիշտ այնպես ինչպես ակցիաների շուկաում , եթե հարցեր ունենաք ազատ զգացեք հարցնել իմ հասցեն է
[email protected]
Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ