User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Տարադրամի փոխարժեքը

  1. #31
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    այսօր արդեն 275 էր…
    Իսկ իմ աչկի դեմը 290-ից բարցրացավ 295 ու մի քիչ էլ հետո 300, եե ամեն տեղ այդպես չի գնացեք դոլավ "մանրելու" թումանյան-նալբանդյան խաչմրուկ

  2. #32
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Ցավում եմ հայ ժողովրդի համար, ոչ մի լավ բան չի տեսել հիմա էլ վերջին ցնցոտինեռն են հանում վրայից...ինչ ասեմ... բարոյազուրկ ղեկավարություն...

  3. #33
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Դոլարի անհասկանալի վարքը. փոխարժեքն իջել է մինչև 300 դրամ
    Ջոն Հյուզ
    «ԱրմենիաՆաուի» խմբագիր
    Այսօր Երևանի շատ փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասավ 300 դրամի` ռեկորդային ցածր ցուցանիշի: (Չնայած Կենտրոնական բանկի սահմանած 312 դրամ պաշտոնական փոխարժեքին`փոխանակման կետերը գործարք էին կատարում 305 և ցածր փոխարժեքով Այս փոխարժեքը 18 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա և 48 տոկոսով ցածր չորս տարի առաջվա ամենաբարձր` 580 դրամ փոխարժեքից:

    Չորեքշաբթի օրվա համեմատությամբ (315 դրամ)` դոլարն էժանացել է գրեթե հինգ տոկոսով:


    Դոլարի անկման հետևանքները կարելի է ցույց տալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի օրինակի վրա: Հինգշաբթի տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց 15 միլիոն դոլար: Եթե այն անցկացվեր ընդամենը մեկ օր առաջ, ապա այդ գումարի գնողունակությունը Հայաստանում 450.000 դոլարով ավելի կլիներ: Իսկ երբ այդ գումարը փաստացիորեն ստացվի, 15 միլիոնը, հավանաբար, կունենա 12 միլիոնի արժեք:

    Շարքային հայաստանցիներն այս անկումը զգում են շատ ավելի փոքր թվերով, սակայն դա նրանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում:

    Վերջերս «Գելափ» ընկերության անցկացրած հարցումից պարզվել է, որ հայաստանցիների 50 տոկոսն արտասահմանից փող է ստանում, հիմնականում` դոլար: Հայաստանի կենտրոնական բանկի հետազոտությունը ցույց է տվել, որ 37 տոկոսն ապավինում է այդ փոխանցումներին` ծայրը ծայրին հասցնելու համար:

    Եթե անցյալ տարվա այս օրը որևէ ընտանիք արտասահմանից 100 դոլար էր ստանում, դա հավասար էր 37.300 դրամի: Այժմ այդ 100 դոլարը կազմում է 30.000 դրամ, ինչն այսօրվա դրությամբ գնողունակության գրեթե 23 տոկոս անկում է: Դոլարի փոխարժեքի 18 տոկոս անկմանը զուգահեռ 20-30 տոկոսով աճել են հիմնական սննդամթերքների գները, ինչպիսին են հացը, մակարոնեղենը, կարագը, ձեթը և այլն:

    Վիճակը դրսից փող ստացողների համար շփոթեցնող է. որքան շատ դոլար են նրանք ստանում դոլար-դրամ ճեղքվածքը փակելու համար, այնքան ավելի է արժեզրկվում դոլարը, քանի որ պաշտոնյաները բացատրում են ամերիկյան արժույթի անկումը նաև մեծ ծավալների շրջանառվող դոլարներով:

    Ենթադրում են, որ անկումը կշարունակվի, և շատերի կարծիքով, ամանորի շեմին դոլարի փոխարժեքը կլինի 290 և ցածր: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ 2008-ին դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 200 դրամ:

    Տարեսկզբին, երբ դոլարը գնում էին 365 դրամով, տնտեսագետները կանխատեսում էին, որ դոլարի փոխարժեքը կիջնի մինչև 320 դրամ (այդ փոխարժեքով էր հաշվարկված 2007 թ. պետական բյուջեն): Սակայն պարզվեց, որ դոլարը կարող է «գերազանցել» նույնիսկ այդ հոռետեսական կանխատեսումը` տեղիք տալով շահարկումների, որ այն կարող է հասնել 250 և ավելի ցածր փոխարժեքի:

    Ասում են, թե դոլարի անկումը պայմանավորված է նախագահական ընտրությունների այս շաբաթ մեկնարկած նախընտրական քարոզարշավով: Իսկ պաշտոնյաները վկայակոչում են դոլարի անկման սովորական դարձած պատճառները, այդ թվում` դոլարի ընդհանուր արժեզրկումը համաշխարհային շուկայում:

    Ինչ էլ որ լինեն պատճառները, հայաստանցի սպառողները թևակոխում են գնումների ամենաթեժ սեզոնը` ամենաթույլ դոլարի և մթերքների ու ծառայությունների մշտապես աճող գների ուղեկցությամբ:

    Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը դժվարանում է կանխատեսել դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման սահմանները մոտ ապագայում, քանի որ, նրա խոսքերով, դա կախված է «իշխանությունների ախորժակից»:


    «Իսկ ես չգիտեմ, թե նրանք ինչ ախորժակ ունեն»,- ուրբաթ ասել է Աղաջանովն «Ա1+»-ին:

    «Հայկական դրամի արժևորումն առասպել է: Դա չի կարող տեղի ունենալ մի երկրում, որի արտաքին առևտրի դեֆիցիտը կազմելու է գրեթե 1,2 միլիարդ դոլար: Աճում է ոչ թե դրամի արժեքը, այլ նրա փոխարժեքը, քանի որ դրամի գնողունակությունը բարձր գնաճի պատճառով նվազում է»,- այս ամսվա սկզբին «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասել է Աղաջանովը:
    http://www.armenianow.com/?action=vi...g=arm&IID=1161

  4. #34
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Երբ, որ սկսեցի աշխատել ԻՏ ոլորտում/2003-ին/ իմ առաջ խնդիր դրեցի, որ 5-7տարում պետք 1000դոլլար աշխատավարձի հասնեմ:
    Դրամի իբր թե արժևորման շնորհիվ պլանը գերակատարեցի, բայց դե ուրախանալու պատճառ չկա:
    5000դոլլարի արգելքն էլ կհաղթահարեմ, բայց երևի արդեն արտասահմանում, քանի որ Սենց շարունակվելու դեպքում Հայաստանի բոլոր ԻՏ ֆիրմաները կսնանկանան:

  5. #35
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    5 տարի առաջ մի դոլարով կարելի էր 5 հատ հաց առնել, հլա մի բան էլ "զդաչի" կմնար, իսկ հիմա սկի 2 հատի չի ձգում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #36
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    էսօր էլի 300-ի հասավ
    հարգելի սերժականներ, հիշում ե՞ք որ Լևոնի ժամանակ սենց բաներ եղած ըլնեն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #37
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր էլի 300-ի հասավ
    հարգելի սերժականներ, հիշում ե՞ք որ Լևոնի ժամանակ սենց բաներ եղած ըլնեն
    Հայկո, Լևոնի =ամանակ ճիշտա օբյեկտիվ պատճառներով դրամը 14 նախնականից դարձավ 400ից ավել, բայց դա պատերազմի պատճառով էր ու էներգեռիկ ճգնա=ամի:

  8. #38
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    դե, առաջին տարին հեչ, մյուս տարիներին ինչքան գներն էին բարձրանում, էնքան էլ դոլարն էր բարձրանում
    էն ժամանակվա մի դոլարը հիմիկվա 4 դոլարի չափին էր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #39
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկո, Լևոնի =ամանակ ճիշտա օբյեկտիվ պատճառներով դրամը 14 նախնականից դարձավ 400ից ավել, բայց դա պատերազմի պատճառով էր ու էներգեռիկ ճգնա=ամի:
    Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
    ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի
    Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից
    Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին

  10. #40
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
    ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի
    Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից
    Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին
    Չեմ կարծում, որ արտերկրից կատարվող փոխանցումները մանր են:
    Թեման էլ չարժի տեղափոխել. դե մեր երկրում այսպիսի հարցերը քաղաքական բնույթ են կրում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #41
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ արտերկրից կատարվող փոխանցումները մանր են:
    Թեման էլ չարժի տեղափոխել. դե մեր երկրում այսպիսի հարցերը քաղաքական բնույթ են կրում
    kuk ջան գիտեմ ինչ եմ ասում, այդ չափի փոխանցումները ստաբիլ են լինում իսկ մեր տնտեսությունը ունի իմունիտետ այդպիսի գումարները մարսելու
    Հիմականում մեծ գումարները գալիս են աշնանը, երբ խոպանչիմերն եմ վերադառնում, իսկ ես հիշում եմ կուրսի անկում, որը տեղի ունեցավ գարնանը այդ փաստը արդեն տարօրինակա
    Բայց մեկա թեման արժի տեղափոխել

  12. #42
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Այ մարդ ինչ էք ուզում սերժանտները պատրաստվում են դոլլարները առնել ու թռնել ՀՀից դրա համար էլ շտապ էժանացնում են, որ առնելուց ինչքան էլ սկսի գինը ինտենսիվ բարձրանալ միջինում իրանք էլի շահած լինեն...

  13. #43
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ամենը հեչ կապ էլ չուներ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ ուղղակի սխալ եր հաշված կուրսի տատանումը,
    ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` սխալ էր հաշվարկված, որովհետև համապատասխան մասնագետներ չունեյինք ու ես իրանց հեչ չեմ էլ մեղադրում, եթե նույնիսկ փոխարժեքը լիներ 250 մեկա այն կբարձրանար 400-ի
    Իսկ հիմիկվա խոշոր տատնումները կախված են միայն մեծ քանակությամբ կանխիկ դոլարի և եվրոյի ոչ օրինական ճանապարհով երկիր թափանցման հետ, այլ ոչթե դրսից ստաբիլ ուղարկվող մանր փոխանցումներից
    Ի դեպ ադմինիստրատորին կխնդրեյի քաղաքականությունից այս թեման տեղափոխել տնտեսագիտության բաժին
    Ոչ Ահիկ ջան, այդպիսի երկիր չկա , որ պատերազմի =ամանակ դրամը չարզեզրկվի, դա ամբողջ աշխարհում է այդպես, չեմ կարծում, որ ամբողջ երկրում կադրեր չկային, ուղղակի =ամանակ կա, երբ նույնիսկ շատ լավ տնտեսագետը կմա քաղաքական թիմը չի կարող բան փոխել:

  14. #44
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Տարադրամի փոխարժեքը

    Դոլարը և դրա ապագան:
    Խորհուրդ կտայի կարդալ

  15. #45
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    63
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարադրամի փոխարժեքը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում կան բավականին մեծ թվով երևույթներ, որոնք բացարձակապես չեն ենթարկվում որևէ տրամաբանության կամ համընդհանուր օրենքներին։ Այսպիսի մի նոնսենս է և տարադրամի փոխարժեքը։ Այն ինչ կատարվում է փոխարժեքի հետ, չի կարողանա բացատրել և ոչ մի կարգին տնտեսագետ։ Դեռ երեկ այն իջնում էր, իսկ այսօր նորից բարձրանում է։
    Քեզ զարմացնող երևույթների մեջ ,ոչ մի զարմանալի բան չկա ,որպեսզի պատկերացում ունենաս տարադրամների փոխառժեքների մասին գնա այս կայքը www.fxcm.com իմիջիայլոց այս կայքը կարող էք կարդալ միքանի լեզուներով այդ թվում ռուսերեն և ցանկության դեպքում կարող էք փող առնել և ծախել և ոգտվել փոխառժեքի փոփոխությունից ճիշտ այնպես ինչպես ակցիաների շուկաում , եթե հարցեր ունենաք ազատ զգացեք հարցնել իմ հասցեն է

    [email protected]
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Currency.am | ՀՀ բոլոր բանկերի կողմից առաջարկվող տարադրամի փոխարժեքներ
    Հեղինակ՝ Gordon, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.06.2013, 13:44

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •