Ինչ սադրիչ հարցեր ես տալիս:

Ասածիցդ հետևում է, որ քրիստոնյա կուսակրոն վարդապետն էլ, հուդայական րաբբին էլ հավասարապես
ծառայում են Աստծուն: Մինչդեռ երկրորդը (կարծում եմ բոլորին էլ հայտնի է), չի ընդունում Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելու փաստը, ինչով էլ չի կարող դիտարկվել որպես
Աստծո ծառա, հավատացյալ քրիստոնեությունում: Ստացվում է, որ համեմատություն կատարել չենք կարող, կամ եթե կատարենք, ապա համակարգերից յուրաքանչյուրում (քրիստոնեական, հուդայական) ի սկզբանե մյուս կրոնի ծառայողը չի
համարվի Աստծո սպասավոր, և տվածդ հարցի պատասխանը միարժեքորեն կորոշվի:
Բայց համեմատությունը կարող ենք կատարել միևնույն կրոնական համակարգում. վերցնենք քրիստոնեությունը: Չամուսնացած կամ կուսակրոն սպասավորն ավելի շատ ժամանակ ունի՝ տրամադրելու եկեղեցական կյանքին, քան ամուսնացածը, որը պետք է խնամք տանի իր կնոջ և ընտանիքի հանդեպ: Ըստ որում, եթե սկսի անտեսել իր ընտանիքը և փոխարենը ժամանակն ամբողջությամբ նվիրի եկեղեցական կյանքին, կդատապարտվի հենց քրիստոնեական դրույթների կողմից. (Ա Տիմ. Ե 8)
Ուստիև, կուսակրոնության պայմանը դրվում է միայն բարձր հոգևոր աստիճան ունեցողների առջև, որոնք պետք է իրենց ժամանակի մեծագույն մասը տրամադրեն եկեղեցական կյանքին: Այդպիսի հոգևորականների քանակը, ինչքանով ինձ է հայտնի, մեծ չէ: Միգուցե, ավելի ստույգ վիճակագրական տվյալներ կարողանա հաղորդել
Monk-ը:
Էջանիշներ