Ինձ քիչմ ուրիշ բանա հետաքրքրում` հենց ոնց պիտի օգնի կուսակրոնությունը աստծուն ծառայելու գործում, ինչ էլ չհասկացվի աստծո անվան տակ ու ինչ էլ չհասկացվի ծառայելու տակ? Ու ինչ շատ ավելի կարևորա` ինչպիսինն պիտի լինի աստված, որ իր ծառայողներից պահանջումա իր իսկ /հիպոթեթիկ/ ստեղծած մարմնական ֆունկցիաներից հրաժարում, լինի դա կանանց թե տղամարդկանց մոտ? Ինչուա աստծուն պետք իր /հիպոթեթիկ/ արարածներից ոմանց զրկել իր իսկ ստեղծած հաճույքից, ու ինչու են իրան պետք ծառայողներ, որոնք անպայման պետքա լինեն սկզբնական արարման` մարդու խմբագրած տարբերակը ցանկությունների առումով? Ու արդյոք նման աստված արժանիա ծառայության?
Իսկ եթե կուսակրոնությունը աստծո պահանջ չի` ինչու են մարդիկ իրենց իրավունք վերապահել խմբագրել սեփական աստծո կողմից տրված ցանկությունները ու ինստինկտները?
Ու ինչքանով էր կուսակրոններից վատ ծառայում աստծուն ասենք Երուսաղեմի առաջին ամուսնացած եպիսկոպոս Հակոբ Արդարը /որը, ի դեպ, Հիսուսի խորթ եղբայրը լինելով, ամենամոտն էր վաղ քրիստոնեության ենթադրյալ արմատներին/?
Աստծո մասին կարելիա մոտավոր պատկերացում կազմել իր ծառայողներին նայելով /ոնց որ ասենք ֆիրմայի տնորենի մասին` իր աշխատողներին նայելով/` լինեն իրանք կուսակրոն, ամուսնացած թե ասենք Հռոմում պոռնոկրատիային /կուսակրոն կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ տենց շրջանա եղել, եթե չգիտեիք/ սկիզբ դնող թեորետիկ կուսակրոն մարդիկ: Պտուղը ծառից:Կան էդպիսի մարդիկ, չեմ ժխտում:
Իսլամում, ի դեպ, արգելվածա կուսակրոնությունը, եթե մոտիվացիան Ալլահին մոտենալն է կամ Ալլահին ավելի լավ ծառայելը:Բայց բացարձակ բարոյականության աղբյուր-շտեմարան ունեն նաև թալիբան-գրոհայինները:




Մեջբերել
Էջանիշներ