Ապացուցված է ագրեսիվության ու հասարակության սեքսուալ առումով ճնշված լինելու կորրելացիան: Վճռորոշ և միակ գործոնը դա չէ, բայց այնուամենայնիվ գործոն է, ու բավականին ուժեղ:Հարց. արդյո՞ք սեռական հարաբերությունների սակավությունը վճռորոշ դեր է խաղում հասարակության հանցագործացվածության մեջ:
Այսի՞նքն: Գրիգոր Նարեկացին ինչ-որ մեկին տանջամա՞հ է արել, կամ սպանե՞լ, կամ ճնշե՞լ:Խնդրում եմ ավելի ուշադիր կարդալ գրառումներս: Նույն մեջբերումը մի հատ էլ եմ անումԱյ այս հարցն ինձ էլ է շատ հետաքրքրում (արդո՞ք մենք ունեցել ենք ինկվիզիցիա): Չե՞ս նշի աղբյուրները, որոնք պատմում են ՀԱԵ՝ ինկվիզիցիոն կառույց ունենալու մասին:
Դեռևս դպրոցում եմ լսել, թե պատմության, թե հայոց լեզվի ուսուցչուհիների կողմից, որ Նարեկացին հալածվելա: Իսկ դե երբ եկեղեցին հոգևոր դատարանի վերդիկտով մարդա բանտարկում/հալածում կրոնական հայացքների տարբեր լինելու մեղադրանքով, դա բավականին մոտ է ինկվիզիցիա կոչեցյալին:Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին։)
Չէի ասի: Ավելի շուտ կբերի ծեծված ամենինչից վախեցող մարդու առաջացմանը: Եթե մուսուլմանական կանանց նաես, հաճախ նման բան էլ նկատվումա:Հավանական չէ՞ այն միտքը, որ անհաջող ծննդաբերությունը, ֆիզիոլոգիապես և հոգեբանորեն սեռական հարաբերություններին անպատրաստ օրգանիզմի ապրած սթրեսը ևս կարող է հանգեցնել ագրեսիվության:
Խնդրում եմ ավելի ուշադիր կարդալ գրառումներս: Նշեմ երկրորդ անգամ՝ իսլամի ներքո սեքսուալ հարաբերությունները ճնշող օրենքները շատ ավելի խիստ են, ու շատ ավելի խիստ են պատժվում, քան քրիստոնեության ներքո՝ չնայած և կրոնական ցելիբատ իսլամում չկա: Դեռևս վերջերս էին ցանցում հեռախոսով նկարած վիդեո դրել, թե ոնց են արաբ աղջկա գլուխը ամբոխով ջարդում՝ ինչա նախամուսնական կապա ունեցել:Բայց սկզբնական հարցն ուրիշ էր. մահմեդական երկրում, որտեղ կուսակրոնություն չկա, կատարվում նման վայրագ հանցագործություն (երեխային պայտել): Իսկ Վիքիփեդիան պնդում է, թե «սեքսի պակասի պատճառով կարող է հասարակությունն ավելի վայրենի հանցագործություններ անել»: Ինչ-որ չի բռնում մեկը մյուսին:
Էջանիշներ