Էդքան դուխ ունեք մի հատ դասադուլ արեք ոչ թե Լևոնի համար, այլ դասադուլ ընդդեմ կրթական բարձր վարձերի դեմ ու ընդդեմ սակավաթիվ պետպատվերի դեմ, պահանջելով պետությունից ավելացնել պետպատվերի քանակը:
Մի հատ դուխ ունեցեք դասադուլ անել ընդդեմ ձեր ռեկտորների որոնք ձեզնից հսկայական գումարներ են վերցնում ու չեն ապահովում նորմալ ջեռուցում ու ասենք նորմալ համակարգչային դասարաններ:
Դուխ ունե՞ք այդպիսի բաներ պահանջելու դասադուլի միջոցով: Շատ եմ կասկածում:
Ի դեպ դասադուլը իմաստ ունի միայն այն դեպքում եթե ուսանողներդ կազմակերպված ձևով դադարեցնեք վճարել ուսման վարձը: Այդ դա կլինի դասադուլ, թե չէ հիմա դասադուլով ոչ մեկի վնաս չեք տա, միայն ձեզ ու ձեր ծնողներին կպատճառեք անիմաստ ֆինանսական վնաս:
Էջանիշներ