Այո
Ոչ
համբերեք, երեխեք ջան, հուսանք, որ մեր զոմվբիացաց հայրենակիցներն ու ընկերները շուտով խելքի կգան![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Անուլ ջան, քո ասածի մեջ կա տրամաբանություն:
Այս օրերին լիքը ուսանողներ միտինգ գնալու ատմազկով, գնում են կամ սրճարաններ, կամ .... կարևոր չէ, բայց ոչ միտինգի, իսկ Լևոնակնները ասում են, թե ԲՈւՀ-երում դաս չեն անում ուսանողները, քանի որ գալիս են միտիգի: Իրականում ուսանողության շատ քիչ մասնա գլաիս միտինգի, որի մի մասն էլ за интерес-ա գալիս, տենա ինչ-կա, բա ուրիշ ինչ-կա:
Զարմանում եմ թե մարդիկ ինչ աստիճանի կարող են իրենք իրենց խաբել
Մի՞թե ասելով, որ «Հրապարակում միտինգ չկա» միտինգը կվերանա…![]()
Խնդրում եմ՝ չասել, թե երկրի հանդեպ անտարբեր ենք: Շատերն ավելի են անհանգստանում, քան հենց նույն դասադուլ անողները, որոնցից շատերն ուղիղ տուն են գնում:
Ես դասադուլ չեմ անում հենց նրա համար, որ չափից դուրս շատ եմ մտածում իմ երկրի, իմ երեխաների մասին, չնայած եթե Լևոնը հաղթի, ես ամեն ինչ կանեմ, որ թե՛ ես, թե՛ իմ երեխաները չապրեն նույն երկրում. կհեռանամ այստեղից:
Մեր բուհում այնպես չի լինում, որ սաղ գիշեր պարապող ու փայլուն ուսանողը ցածր ստանա: Ու եթե անգամ լիներ, դասադուլի նպատակը դա չէր, կարծեմ:
Կխնդրեի դիմեք նաև մեր բուհի լևոնական ուսանողներին, որոնցից շատերը որոշել են ոչ մի դեպքում դասադուլ չանել: Ի դեպ, երբ էս քաղաքական շուխուռները վերանան ու եթե օրենքները չփոխվեն, մենք ձեզ սիրուն դասադուլ ենք խոստանում. այնպիսին, ինչպիսին բժշկականը երբեք չի արել:
Հ.Գ. Astgh, դու հիմա Հայաստանու՞մ ես:
Էդքան դուխ ունեք մի հատ դասադուլ արեք ոչ թե Լևոնի համար, այլ դասադուլ ընդդեմ կրթական բարձր վարձերի դեմ ու ընդդեմ սակավաթիվ պետպատվերի դեմ, պահանջելով պետությունից ավելացնել պետպատվերի քանակը:
Մի հատ դուխ ունեցեք դասադուլ անել ընդդեմ ձեր ռեկտորների որոնք ձեզնից հսկայական գումարներ են վերցնում ու չեն ապահովում նորմալ ջեռուցում ու ասենք նորմալ համակարգչային դասարաններ:
Դուխ ունե՞ք այդպիսի բաներ պահանջելու դասադուլի միջոցով: Շատ եմ կասկածում:
Ի դեպ դասադուլը իմաստ ունի միայն այն դեպքում եթե ուսանողներդ կազմակերպված ձևով դադարեցնեք վճարել ուսման վարձը: Այդ դա կլինի դասադուլ, թե չէ հիմա դասադուլով ոչ մեկի վնաս չեք տա, միայն ձեզ ու ձեր ծնողներին կպատճառեք անիմաստ ֆինանսական վնաս:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վերջին խմբագրող՝ Anchi: 24.02.2008, 22:13: Պատճառ: Գրառման ավելացում
Let`s break the rules, ignore society...
Ես դիմում եմ այն բոլոր "ուսանողներին", որոնք այսօր նստել են դասի.
Եթե ձեր դասընկերներին ճնշելուց, հարվածելուց հետո դուք կարող եք նստել դասի թե ինչ է բացակա չստանաք, ուրեմն դուք ավելիին արժանի էլ չեք քան լինել ճնշված, և ծեծված:
ԱՄՈԹ
P.S. Այսօր Ֆիզիկայի Ֆակուլտետի դասին նստել են ուսանողների մեծամասնությունը, չնայած, որ այդ ուսանողներըը ում հարվածել են եղել են հենց այդ ֆակուլտետից: Եզրակացությունները արեք ինքներդ!
Ավելացվել է 9 րոպե անց
Մենք գոնե փորձում ենք մի բան անել, ոչ թե ֆորումներում նստած անկապ ուրիշների Դուխն եմ չափում!
Վերջին խմբագրող՝ nnaarreek: 25.02.2008, 12:21: Պատճառ: Գրառման ավելացում
Հետաքրքիր ա ետ ում ինկատի ունես զոմբի ասելով?
համել կասես թե ում ձայնն եք պաշտպանում?
Վազգենի որ իրանից ուժ չի ներկայացնում
Վահանի որ համաձայնվեց ՍԵՐԺԻԿ նախագահ ունենալուն
թե Արթուրի որ 6 օր ա պախկվել ա տանը ու դուրս չի գալիս
միակ մարդը որ իրոք ուժ ա ու կարա պայքարի սրանց դեմ ետ Լևոնն ա: Իզուր հանրահավաք մի հավաքեք մի ժամվա մեջ սաղիտ կցրեն:
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Արդեն իսկ դասադուլ եմ անում...Ավելին. Եթե ոչինչ չստացվի /ինչը բացառում եմ
/, ապա Ես խոստանում եմ բոլոր ակումբցիների առաջ, որ լինելով արդեն 3-րդ կուրսի ուսանող դիմում կգրեմ, դուրս կգամ Պետական համալսարան կոչվածին այն բանի համար, որ այդ խրթական հաստատության խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է...
Չնայած ասեմ. ինքն ավելի շուտ է դուրս մնալու![]()
չե մեր մոտ դասադուլ չկա, մենակ ես էի անում, ենել եսօր ավարտվեցդասադուլ էլ չէր, դասի չգնալ էր ուղղակի, մեկա դասերի ժամի ավարտից հետո էի Օպերա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.02.2008, 17:26:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ