User Tag List

Նայել հարցման արդյունքները: Դասադուլ անելու եք?

Քվեարկողներ
63. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 57.14%
  • Ոչ

    27 42.86%
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Դասադուլ

  1. #61
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Ahik ջան, կբացատրես, թե ինչն է վտանգավոր? Եթե բոլորն են դասադուլ անում, կարող է ամբողջ ֆակուլտետին հեռացնեն?

    Ես ողջունում եմ մեր ուսանողների դասադուլը: Վերջապես մեր երիտասարդությունը ոտքի է կանգնել, վերջապես մեր երիտասարդությունը հասկացել է, որ միայն միասնական ուժերով կկարողանան փոխել իրենց ապագան, ու միայն մեր երիտասարդության համախմբվածությամբ կկարողանանք ինչ-որ դրական փոփոխություններ մտցնել էս անտերացած երկրում:
    I may be paranoid but no android!

  2. #62
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Եթե ուսանուղությունը այդքան կազմակերպված է թող ընտրեն բոլոր համալսարաներից ամենախելացի, ամենալավ կառավառելու հմտություն ունեցող և ամենաազնիվ դասախոսին և հավաքվեն նրա շուրջ և ոչ ինչ որ կրիմինալ համակարգերի թևը մտնեն որոնց կառավարման ժամանակ տիրում եր բեսպրեդել և այնժամանակվա ցույցերի ժամանակ ուղղակի տանկի միջողովեին հեռացնում երկրի նախագահի "իմաստուն" ղեկավարման շնորհիվ:
    Մի խոսքով դասադուլը վատ միտք չե բայց ԼՏՊ ի համար իմ կարծիքով հաստատ չարժե ..փնտրեք և կգտնեք
    ...

  3. #63
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը

    Այսօրվա օրինականությանը մեռնեմ ԵՊՀ սև շենք գնա քննությունների ժամանակ ու կտեսնենս հայուհիների բազմաթիվ լացող աչքեր։ Հայուհիների, որոնք գիշերներ չեն քնում քննություններին պատրաստվելու համար, պատասխանում գերազանց, բայց վերջում ստանում 4 կամ 3, քանի որ «լիմիտը սպառվել է» հաստադրամապանակ ունեցող պապաների բալաների վրա։ Ու հետո դու նստիր հանգիստ ու մի պայքարիր այդ ամենի դեմ։

  4. #64
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    պայքարիր օգնիր ազնվությանը ոտքի կանգնի ոչ թե
    խարդախությանը մի ձև մյուսով փոխելու , թե կարծումես 90-96 թվերին ինստիտուներում կաշառք բառը մենակ գրքերից գիտեին?

    եթե աչկներս կապեն երբեք չենք տեսնի..բացեք մեր աչքերը չվախենանք ու փնտրենք ՆՐԱՆ
    ...

  5. #65
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    պայքարիր օգնիր ազնվությանը ոտքի կանգնի ոչ թե
    խարդախությանը մի ձև մյուսով փոխելու , թե կարծումես 90-96 թվերին ինստիտուներում կաշառք բառը մենակ գրքերից գիտեին?

    եթե աչկներս կապեն երբեք չենք տեսնի..բացեք մեր աչքերը չվախենանք ու փնտրենք ՆՐԱՆ
    Ոչ ոք չի իդեալականացնում 90-ականները։ Բոլորն էլ գիտեն, որ 90-ականները մի մեծ քաոս էր։ Ու դա լրիվ տրամաբանական էր իմհկ։ 70 տարի Կրեմլից կառավարվող երկրները մեկ ու երկու տարում ինքնակառավարվող լինել չէին կարող։ Կառավարվում էին անհաջող։ Ժողովրդի մենթալիտետը, պատերազմն ու երկրաշարժն էլ իրենց գործն էին անում։ Խնդիրները շատ-շատ էին։ Որին հետևել, որը թողնել հետոյի պետք էր շտապ որոշել։ Բացթողումներ, սխալներ անշուշտ եղել են։ Բայց այդ ամենը մի փորձեք բարդել մեկ կամ երկու մարդու վրա։ Եվ ընդհանրապես։ Դրա մասին չէ խոսքը։

    Մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա այդպիսի երևույթներ չպիտի լինեն։

  6. #66
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա այդպիսի երևույթներ չպիտի լինեն։
    շատ լավ ել նախագահից կախված էր` կաշառակերությունը խրախուվում էր բոլոր ձևերով..ինչ է լևոնը չգիտեր դրա մասին? եթե այդքան լավ նախագահ էր թող այնժամանակ չխթաներ կոռումպացված համակարգին ու բացի դրանից եթե նա չի կարողացել 6 տարում հաղթել ուրեմն ..ուրեմն հաջորդ 10 տարում էլ չի կարողանա.. ուղղակի մի կլանը կփոխարինվի մյուսով, իսկ ում համար է կարևոր որ կլանն է ՀՀԿ-ի թե ՀՀՇ-ի? մարդիկ ուզում են արդարություն ոչ թե հենց ընենց փոփոխություն
    ...

  7. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Սիրելի ուսանողներ համարձակ եղեք, ես էլ նախկինում ուսանող եմ եղել ու ունեցել եմ համապատասխան խիզախություն իմ կարծիքը առանց կաշկանդվելու արտահայտելու ու երբեք չեմ վախեցել նրանից թե իմ հետ ոնց կվարվեն, եթե կա հանունի գաղափար որը համոզված եմ այսօր կա մի երկմտեք, միացեք այդ հանունին մի վախեցեք, խիզախ եղեք, սա մեր երկիրնա, ես չեմ ուզում որ իմ երկրում տղամարդը նվաստանա ինչ որ մի՝ հոգին սատանային ծախած օլիգարխի թիկնապահի առաջ, ավելին երբ քեզ ստորացնում են քո կնոջ, երեխաների մոտ, երբ դու անզոր ես պաշտպանես քո հարազատ աղջկան, խնդրում եմ մի հանձնվեք, մեր այսօրվա պայքարը վաղվա բարօրություննա, այսօր պայքարում ենք ոչ թե ինչ որ մեկին նախագահ կարգելու համար այլ .....« : Սրա հետեվանքները հետո կհասկանաք, սրանով մենք կանխելու ենք հետագա բոլոր անարդարությունները, ցույց ենք տալու որ ժողովուրդը այլևս երեկվանը չի որ ՉՈՇ ասեն, որ պայքարի ոգի է բարձրանում հայ մարդու մտածելակերպում, մենք բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար որ չենք ըմբոստացել, չենք պայքարել մեր ազատության համար, իսկ այս սրիկաներն էլ առիթից օգտվել են որ լռել ենք, վախեցել ենք, մտածելով հետագայի մեր լավ ապրելակերպի համար հարմարվել ենք:
    Նա ով վորոշելա ճիճու դառնալ չի կարող բողոքել որ իրան տրորել են, դա վորդերի և ստորաքարշների բնական ճակատագիրնա: Մի խնդրանք ունեմ, խնդրում եմ ով վախկոտա, ով չի դիմանա ճնշումներին, ում մեջ դեռ չի բարձրացել պայքարի ազատատենչ ոգին, ով առաջի իսկ ձախողումից կհիասթափվի ու կսկսի վախ սերմանել մնացածի մեջ թող դրանք չգան հրապարակ, դրանք ավելի շատ կխանգարեն իրանց վախեցած մտքերով քան կոգնեն, չգաք մենք ձեր փոխարեն էլ կպայքարենք միայն մի հասթափեցրեք մարդկանց ձեր վախեցած մտքերով, մի վախեցրեք «ձեր ստրուկ կարգավիճակով», կյանքում շատ ստորացուցիչ բաներ կան, բայց այնուամենայնիվ ամենաստորացուցիչը ստրուկին ստրուկ լինելնա: Կյանքի արժեքը նա չի որ սովորես, այլ նայա որ ՄԱՐԴ մնաս, որ գլուխտ չկախես երեխայիտ այն միամիտ հարցից թե «հայրիկ դու ինչ էիր անում այդ տարիներին երբ քո քույր եղբայրները պայքարում էին որ ազատություն ու արդարություն բերեին Հայաստանին» որ չամաչես քո ստրուկ, վախկոտ ու անանցիալ անցիալիտ համար, չգրված այն մահվան մուրհակի համար որ ամեն պահի կգրվի վրետ որվես խարան որպես լռած երախտամոռի, որ միշտ պիտի տեսնես ցավագին գիշեր, սգո առավոտ, որպես վկա ներհակ ուժերի պատռված վճռիտ :
    Ավելի գերադասելի է լինենք ավելի քիչ, բայց հստակ առանց երկյուղի պայքարող, քան շատ ու « ...
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  8. #68
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ լավ ել նախագահից կախված էր` կաշառակերությունը խրախուվում էր բոլոր ձևերով..ինչ է լևոնը չգիտեր դրա մասին? եթե այդքան լավ նախագահ էր թող այնժամանակ չխթաներ կոռումպացված համակարգին ու բացի դրանից եթե նա չի կարողացել 6 տարում հաղթել ուրեմն ..ուրեմն հաջորդ 10 տարում էլ չի կարողանա.. ուղղակի մի կլանը կփոխարինվի մյուսով, իսկ ում համար է կարևոր որ կլանն է ՀՀԿ-ի թե ՀՀՇ-ի? մարդիկ ուզում են արդարություն ոչ թե հենց ընենց փոփոխություն
    Greg Հարգելիս,՛ բոլոր այն հասարակական արատները որոնք տարածված են մեր հայրենիքում, նրանց գլխավոր հեղինակը՛ հենց Լեւոնն է եղել, ուղղակի մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը: ՀՀՇ-ականների նպատակը՛ մեկն է, թուլացնել հայոց պետականությանը այնքանով, որպեսզի ղարաբաղի հարցում զիճումներ պարտադրել:
    Երբ թերթում ես հայոց պատմության էջերը, մշտապես մեզ հաղթել են այն ժամանակ, երբ պառակտված ենք եղել, մեր թշնամիները մշտապես օգտագործելով մեր մեջ նստած անհանդուրողականությունը, ներսից մաս մաս անելով հաղթել են: Այսօրվա մեր հայրենիքի վիճակը շատ Ձեռնտու է մեր թշնամիններին:

  9. #69
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա այդպիսի երևույթներ չպիտի լինեն։

    Ու քո կարծիքով Լևոնը այդ ամենը կվերացնի՞ հիմա: Ծիծաղելի է: Եթե չդեգրադացնի, չի զարգացնի մեր երկիրը: Դա հաստատ:
    Ու չեմ հասկանում, ինչպես կարող է մարդ, ով 90-ական թվականների թշվառ վիճակն է տեսել, ասել, որ Լևոնին է ուզում, որ նրանից լավ նախագահ մենք չենք ունեցել ու չենք ունենա:
    Let`s break the rules, ignore society...

  10. #70
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Greg Հարգելիս,՛ բոլոր այն հասարակական արատները որոնք տարածված են մեր հայրենիքում, նրանց գլխավոր հեղինակը՛ հենց Լեւոնն է եղել, ուղղակի մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը: ՀՀՇ-ականների նպատակը՛ մեկն է, թուլացնել հայոց պետականությանը այնքանով, որպեսզի ղարաբաղի հարցում զիճումներ պարտադրել:
    Երբ թերթում ես հայոց պատմության էջերը, մշտապես մեզ հաղթել են այն ժամանակ, երբ պառակտված ենք եղել, մեր թշնամիները մշտապես օգտագործելով մեր մեջ նստած անհանդուրողականությունը, ներսից մաս մաս անելով հաղթել են: Այսօրվա մեր հայրենիքի վիճակը շատ Ձեռնտու է մեր թշնամիններին:
    համաձայն եմ ես չեմ զարմանա որ պարզվի որ լևոնը օրինակ մեկ միլիարդ դոլար է ստացել ադրբեջանի կողմից որպեսզի կարողանա իշխանության գահ բարձրանա և մի այդքան գումարով էլ վաճառի Ղարաբաղը
    ...

  11. #71
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Anchi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու քո կարծիքով Լևոնը այդ ամենը կվերացնի՞ հիմա: Ծիծաղելի է: Եթե չդեգրադացնի, չի զարգացնի մեր երկիրը: Դա հաստատ:
    Ու չեմ հասկանում, ինչպես կարող է մարդ, ով 90-ական թվականների թշվառ վիճակն է տեսել, ասել, որ Լևոնին է ուզում, որ նրանից լավ նախագահ մենք չենք ունեցել ու չենք ունենա:
    Թույլ տվեք հարցնել. իսկ ում եք ցանկանում տեսնել նախագահական աթոռին? Ով է այն թեկնածուն, որը պետք է լինի նախագահ, բայց վախենում է նույնիսկ կարծիք արտահայտել? Ու նման վախկոտը պետք է լինի հայ ժողովրդի առաջնորդ? Միթե կարող է լինել առաջնորդ?

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ ես չեմ զարմանա որ պարզվի որ լևոնը օրինակ մեկ միլիարդ դոլար է ստացել ադրբեջանի կողմից որպեսզի կարողանա իշխանության գահ բարձրանա և մի այդքան գումարով էլ վաճառի Ղարաբաղը
    Չէ....արդեն ծիծաղելի բաներ եք ասում: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը երբեք չէր կարող համաձայնության գալ ադրբեջանի հետ: Եթե չգիտեք, ասեմ, որ նա ադրբեջանի թիվ 1 թշնամին է: Միթե ինքը չէր, որ գլխավորեց Արցախի շարժումը, վերադարձրեց Ղարաբաղը? Դուք ինքներդ ձեզ հարց տվեք. դուք կվերադարձնեք մի բան, որ այդքան արյան գնով եք ձեռք բերել? Բացի այդ, Ղարաբաղը Տեր-Պետրոսյանի հայրական կալվածքը չի, որ իրա ուզածով տա ում ուզի: Մինչ դեռ Ղարաբաղի կառավարող շրջանակները ամուր արմատներ են ձգում ՀՀ-ում. հենց իրենց կառավարման ժամկետը լրանում է, երևի որպես արժանի հանգիստ, ՀՀ-ում ինչ-որ նախարարության նախարար են դառնում: Հենց սա է ցավալին, որ փաստ է, իսկ դուք ընկել եք անհիմն գուշակությունների հետևից
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 23.02.2008, 14:47: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #72
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ....արդեն ծիծաղելի բաներ եք ասում: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը երբեք չէր կարող համաձայնության գալ ադրբեջանի հետ: Եթե չգիտեք, ասեմ, որ նա ադրբեջանի թիվ 1 թշնամին է: Միթե ինքը չէր, որ գլխավորեց Արցախի շարժումը, վերադարձրեց Ղարաբաղը? Դուք ինքներդ ձեզ հարց տվեք. դուք կվերադարձնեք մի բան, որ այդքան արյան գնով եք ձեռք բերել? Բացի այդ, Ղարաբաղը Տեր-Պետրոսյանի հայրական կալվածքը չի, որ իրա ուզածով տա ում ուզի: Մինչ դեռ Ղարաբաղի կառավարող շրջանակները ամուր արմատներ են ձգում ՀՀ-ում. հենց իրենց կառավարման ժամկետը լրանում է, երևի որպես արժանի հանգիստ, ՀՀ-ում ինչ-որ նախարարության նախարար են դառնում: Հենց սա է ցավալին, որ փաստ է, իսկ դուք ընկել եք անհիմն գուշակությունների հետևից
    Նախ իմ համար միևնույն է նախագհը լինի Երևանցի Գորիսեցի թե Ղարաբաղցի ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ղարաբաղը հեշտությամբ կարող են վաճառել , դավաճանելով հայերին հանելով հայաստանի բանակը այնտեղից մինչև ժողովուրդը հասկանա ինչ կատարվեց արդեն ուշ կլինի:Լեվոնը չեր խանգարում ազատագրման շարժմանը երևի հենց այն պատճառով որ հետո հնարավորություն կար այն թուրքերին վաճառել, 96 թվին ժողովուրդը դա թույլ չտվեց ..հիմա "կրկին փորձիր" տարբերակն է
    ...

  13. #73
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ իմ համար միևնույն է նախագհը լինի Երևանցի Գորիսեցի թե Ղարաբաղցի ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ղարաբաղը հեշտությամբ կարող են վաճառել , դավաճանելով հայերին հանելով հայաստանի բանակը այնտեղից մինչև ժողովուրդը հասկանա ինչ կատարվեց արդեն ուշ կլինի:Լեվոնը չեր խանգարում ազատագրման շարժմանը երևի հենց այն պատճառով որ հետո հնարավորություն կար այն թուրքերին վաճառել, 96 թվին ժողովուրդը դա թույլ չտվեց ..հիմա "կրկին փորձիր" տարբերակն է
    Եթե ես լինեի Լևոնի տեղը, ապա իմ գերնպատակը իմ սխալները ուղղելն ու հեղինակությունը հետ բերելը կլիներ: Ինչու այդ մարդը նույնը չպետք է ցանկանա? Եթե 96-ին թույլ չի տվել ժողովուրդը, ապա այժմ էլ թույլ չի տա: Մի խոսքով, դուք գիտեք: Ինչ ուզում եք արեք: Ես ուզում եմ ապրել արժանապատիվ Հայաստանում և չտեսնեմ, որ իմ ազգը այսչափ նվաստացած ու ստորացած է, որ իր խիղճը վաճառում է 5000 դրամով: Ես այնքան հպարտ էի. որ հայ եմ, կարելի է ասել ազգայնամոլ էի, իսկ ընտրություններից հետո հիասթափվել եմ: Չէի կարծում, որ իմ ազգը այսքան կցածրանա: Իսկ հիմա ուզում եմ վերականգնել իմ ազգի հպարտությունը: Նույնիսկ օտարները մեր մասին առաջ ավելի բարձր կարծիքի են եղել, քան հիմա: Հռոմ. պատմիչ Վիրգիլիոսը գրել է. <<Արաքսը զայրույթով լի է դեպի կամուրջը>>: Իհարկե, փոխաբերական իմաստով հասկացեք: Իսկ այժմյան ռուս քաղաքագետը ընտրություններից առաջ նշեց, որ հայ ազգը այն ազգը չէ, որ գիշերը քնի վրանններում, ինչ է թե ընտրությունները կեղծված են և նրա իրավունքները ոտնահարված: Հուսով եմ, որ կհաջողվի վերականգնել մեր ժողովրդի հպարտ ու ըմբոստ համբավը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #74
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    մեր կուրսը դասադուլ չի արել, բայց ահավոր էր տեսնել, որ ԺՈՂ-ի դարպասները փակել են ու դասադուլ անողներին ու ցույցի գնալ ցանկացողներին դուրս չեն թողնում
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  15. #75
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    մեր կուրսը դասադուլ չի արել, բայց ահավոր էր տեսնել, որ ԺՈՂ-ի դարպասները փակել են ու դասադուլ անողներին ու ցույցի գնալ ցանկացողներին դուրս չեն թողնում
    լաաաաաավ, էլի, ինչ ցույց, ինչ բաաաան, բոլոր դասադուլ անողներն էլ էնա որ առիթ են գտել դաս չանելու. Թտքանի մեջից երևի մի երկու-երեք հոգի էլ չկար, որ դրա համար էր ուզում դուրս գալ: Երբ եք խելքի գալու, եեեեերբ?? լրիվ այն վիճակն է, որ ասում է, երբ ապտակում են մի այտիդ, մյուսն էլ դեմ տուր: Հայ Ֆիլմերից մեկում մի լավ խոսք է ասվում " Կելնի մեկ օր, որ վերևուց տեսնիմ, թե ընչի է այս աշխարհն էսպես ծուռ":
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •