Հա՛, մեր բուհում էլ է նման դեպք եղել: Այսօր երրորդ կուրսեցիներն էին դժգոհում: Բարեբախտաբար, մեզ մոտ շատ քիչ են այն դասախոսները, որոնք ընդհանրապես կիսվում են իրենց քաղաքական հայացքներով: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է:
Այո
Ոչ
Հա՛, մեր բուհում էլ է նման դեպք եղել: Այսօր երրորդ կուրսեցիներն էին դժգոհում: Բարեբախտաբար, մեզ մոտ շատ քիչ են այն դասախոսները, որոնք ընդհանրապես կիսվում են իրենց քաղաքական հայացքներով: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է:
Ավելին՝ այդ նպատակով օգտագործելով դասաժամերըԱյո, որովհետև ոչ մեկին չի վերաբերում, թե դիմացինը քաղաքական ինչ նախասիրություն ունի, ու ոչ ոք իրավունք չունի իր կարծիքը պարտադրելու, փաթաթելու ուրիշի վզին, ավելին՝ դրա պատճառով թշնամանալու նրա հետ:
Է~,մեռանք էս քանի օր ա Լևոնական դասախոսների հետ կռիվ անելով:ՈՒ նենց մի բանով են Լևոնի սաղ ասածներն ու արածները հալած յուղի պես ընդունում։ Արդեն էլ հավես էլ չկա ընդդիմանալու![]()
Վերջին խմբագրող՝ Array: 23.02.2008, 00:08: Պատճառ: Լևոն ո՞վ ա է՞
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Ես դասաժամեր օգտագործելը նկատի ունեի ոչ թե դասադուլի համար, այլ դասախոսի իրականացրած քարոզի: Ոչ մի դասախոս ոչ մի բարոյական իրավունք չունի դասի ժամանակ իր քաղաքական կարծիքը վզիդ փաթաթելու:Երբ որ գլոբալ, բոլորին հուզող հարցեր է լինում, ապա օրինակ քեզանից մի քանի անգամ որակյալ կրթութուն ստացող Սորբոնի ուսանողները լցվում են փողոցները, ու պահանջում իրենց հուզող հարցի լուծում:
Սորբոնցիներից ավելի գիրք ու գրականություն սիրող չլինես
Իսկ ինձ հուզող հարցի համար ես առաջինը փողոց դուրս կգամ: Դեռ առաջին կուրսում էի, երբ ողջ ուսանողությունը դասադուլ էր անում մագիստրատուրայից բանակ տանելու օրենքին դեմ: Բժշկականն ուշ միացավ դասադուլին, այն էլ ողջ ամբողջական կազմով, այն էլ՝ դուրս եկան, գնացին տուն: Մեր կուրսից հազիվ 10 հոգի գնաց ԵՊՀ, որտեղ հավաքվել էր ողջ ուսանողությունը: Ես այդ 10 հոգու մեջ էի: Ի դեպ, մեր կուրսը 250 հոգանոց է:
Իսկ ի՞նչ է, Վազգեն Մանուկյանը այդպիսի բան չէ՞ր անում: Անում էր: Ու ճիշտ էր անում, որ անում էր: Դասախոսը առաջին հերթին գաղափարախոսության կրող է ու տարածող: Ու եթե նա չունի այդ գաղափարախոսությունը, կամ չի տարածում, ապա դասախոս լինելու իրավունք չունի: Դասախոսը նրա համար չէ. որ գիրք կարդա ու հետո պատմի ուսանողին:
Ու մի բան էլ: Դպրոցում իմ լավագույ ուսուցիչնորից մեկը հենց իմ գաղափարական հակառակորդն էր: Ու հենց նրա շնորհիվ ես որպես մարդ բավականին զարգացա:
Վերջին խմբագրող՝ dvgray: 23.02.2008, 00:23:
Նրա համար էլ չէ, որ գիտելիքների պակասը լրացնի քարոզով: Ու ոչ էլ կարծիք փաթաթելու համար է: Եթե դասը հասցնում է անել (չեմ ասում գրքի բառացի արտասանությունը, այլ նորմալ դասը), ինչքան ուզում է, թող գաղափարներ տարածելով զբաղվի, բայց գաղափարներ, ոչ թե անձի պաշտամունք: Վազգեն Մանուկյանն անձի պաշտամունք չէր տարածում:Դասախոսը նրա համար չէ. որ գիրք կարդա ու հետո պատմի ուսանողին:
Փաստորեն սաղ ուսանողությունն ա նույն վիճակում:Էնքան են նադայել անում,մինչև մի-երկու հոգու կարանան խաբել:Anchi-ի խոսքերից
Լավ կանեն դիմեն գրանցման համար,որպես նոր աղաղնդ,մեկ ա գլուխ հարթուկել գիտեն![]()
Վերջին խմբագրող՝ Array: 23.02.2008, 00:35: Պատճառ: Լավ ա 5 տարի Սերժին ծառայեմ,քան Թուրքիայի առաջ գլուխս կախեմ
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Դասերի ժամանակ ոչ մի քարոզ չի լինում, ոչ մի դասախոս իր քաղաքական կողմնորորոշումը չի արտահայտում: Շատ քիչ դասախոսներ կիսվում են նաև գաղափարներով (երբեք չեմ մոռանա մեր պատմության դասախոսին, որին ամեն դասախոսությունից հետո հարցախեղդ էի անում): Քաղաքական կողմնորոշման արտահայտման միայն երկու դեպք եմ հիշում: Մեկն ապրիլի 12-ին էր, երբ դասախոսը շշուկով ասաց, որ գնանք հանրահավաքի: Բայց դա կարծիք փաթաթել չէր: Մյուսն էլ դեկտեմբերին էր: Ճիշտ է՝ դասի ժամանակ չէր, դասախոսն էլ իմ սիրելիներից էր, բայց ես ինձ շատ վատ զգացի նրա խոսելու տոնից… Սկզբում ճշտեց իմ քաղաքական կողմնորոշումները: Իմանալուց հետո մի քանի տգեղ արտահայտություն արեց, հետո ավելացրեց վերամբարձ տոնով. «Միայն Լևոն Տեր-Պետրոսյան»: Ինձ համար դա զզվելի էր, ինչքան էլ սիրեմ այդ դասախոսին: Ու այսօր նույն դասախոսից երրորդ կուրսեցիներն էին դժգոհում: Հա՛, մեկ էլ հին ռեկտորն էր լավ քարոզում:Իմիչայլոց, ամբողջ բժշկականը արդեն երկար ժամանակ է դարձել էր Քոչարյանի անձի պաշտամունքի սրբավայր: Ու կարծես ոչ մի բողոք-դիմում չէիր արդահայտում քո գրառումներում
Ինչքան էլ բուհը Քոչարյանացված լինի, նոր ռեկտորի օրոք ոչ մի քաղաքական հոսանք չի մտնում ներս, Սերժի կամ հանրապետականների ոչ մի պաստառ չի հայտնվել մեր պատերին: Իսկ ես դա հարգում եմ. բուհի ներսը պետք չէ քաղաքականացնել:
Ա՛յ, այն, ինչ հիշում եմ դպրոցից, սարսափելի է… Մեր պատմության ուսուցչուհին ինչպես էր սկզբում Լևոն քարոզում, իսկ 98-ին անցավ Ռոբ քարոզելուն… Ռուսերենի ուսուցչուհին ոնց էր պաշտում Ռոբին (էդ 2003-ին էր արդեն): Ի՜նչ ահավոր էր:
Չէ...... Մեր ուսանողությունը էլի քնած ա: Ինչքան կարելի է անտարբեր լինել սեփական երկրի հանդեպ? Զարմանում եմ.....Սուտի դասերին խանգարելն էլ նոր պատճառ ա....Ձեզ դուր ա գալիս հա կոռուպացված համալսարանում սովորելը? Ձեզ դուր ա գալիս, որ մի հատ տգետ կարող ա քննությանը 4 ստանա փողով, իսկ դուք սաղ գիշեր պարապեք ու էլի 4 ստանաք: Հերիք ա ասեք, թե դասերին խանգարում ա: Եթե չեք սիրում էս երկիրը, ապա ինչու եք ապրում այստեղ? Միթե ուզում եք, որ ձեր երեխաները մեծանան այսպիսի երկրում ու նույն հիասթափությունները ապրեն, ինչ որ դուք?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ուսանողություն ջան չեմ կարծում, որ դասադուլը ինչ-որ բանով կօգնի ընտրությունների ընթացքին. Այդպես միայն վտանգում եք թե ձեզ, թե ձեր դասախոսներին քանի որ կարող եք հեռացվել ինչպես դուք այնպես ել նրանք.
Իսկ եթե իհարկե ցանկանում եք մասնակցել, ապա խորհուրդ կտամ դասերից հետո ու առանց պաստառների, այդպես ավելի ապահով է.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ