User Tag List

Նայել հարցման արդյունքները: Դասադուլ անելու եք?

Քվեարկողներ
63. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 57.14%
  • Ոչ

    27 42.86%
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Դասադուլ

  1. #31
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Իհարկե պետք է հայտարարել դասադուլ:

    Այսօր ԵՊՀ համալսարանում, դասադուլը կանխելու համար փակվել են դռները և ուսանողները չեն կարողացել դուրս գալ ԵՊՀ տարախքից:
    Նաև գրանցվել են դեպքեր երբ բռնություն է կիրառվել ԵՊՀ բակում գտնվող ուսանողների հանդեպ, որոնք պատրաստվում էին գալ Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցին:

    Այսպիսի բաներից հետո ես կարծում եմ նույնիսկ նրանք, ովքեր թեկուզ դեմ են Լևոնին պետք է երկուշաբթի օրը չգան դասի, իբր պատասխան համալսարանական "ԲԵՍՊՐԵԴԵԼԻՆ":

    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉև ՎԵՐՋ!!!
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.02.2008, 18:16:

  2. #32
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ԵՊՀ համալսարանում, դասադուլը կանխելու համար փակվել են դռները և ուսանողները չեն կարողացել դուրս գալ ԵՊՀ տարախքից:
    Փաստորեն ուսանողությանը ոչխարի պես գոմում կապել են հա՞։


    Նե՜նց կուզեի էս պահին ուսանող լինել
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 22.02.2008, 15:08:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #33
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    մեր ժամանակ դասերից թռնելու ուրիշ պատճառներ էր հիմա երիտասարդությունը պրոգրեսի ա հասել ուղղակի հուսովեմ սովորող երեխեքին չեն խանգարի
    ...

  4. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դասադուլ

    ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ

    [17:24] 22 Փետրվարի, 2008

    ԵՊՀ մի շարք ուսանողներ դժգոհում են ու բացատրություն պահանջում առավոտյան տեղի ունեցած դեպքերի համար:

    ՚Ա1+ՙ-ին ուսանողները պատմեցին, որ առավոտյան համալսարանի մոտ տեղի ունեցած քաշքշուկը իրականում այլ կերպ է տեղի ունեցել:

    11-անց կեսի կողմերում մոտ 200 ուսանողներ տարբեր բուհերից, բայց հիմանականում` ԵՊՀ եւ Տնտեսագիտական համալսարանի, անցել են ԵՊՀ հիմնական մասնաշենքի մոտով ու ընդդիմությանը միանալու, դասադուլի կոչեր արել, ապա խաղաղ երթվ շարժվել են առաջ:

    ՚Քանի որ մեծ դասամիջոցն էր, մենք էլ ողջ ֆակուլտետով դուրս էինք եկել, ու ոստիկանությանը 2 մեքենաներ կանգնեցին եւ 10-12 ոստիկաններ սկսեցին մեզ հրմշտել դեպի մասնաշենքՙ,-՚Ա1+ՙ-ին պատմեց ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոնեսյանը: Հետո նշեց, որ երկար ժամանակ փորձում էին ոստիկանների բացատրել, թե իրենք ինչու են դրսում եւ ուսանողությունը հետ չէր գնում` չհասկանալով, թե ինչու են իրենց ստիպում ներս գնալ:

    ՚Ասում էին, կապ չունի ու բրդում էին, հետո սկսեցին ուժ գործադրել, ոտքերով, ձեռքերով խփլ, ցենզուրայից դուրս բառեր օգտագործեՙ,-պատմեց ուսանողներից Արամը, նշելով, որ ահագին մարդկանց արդեն հարվածել ու վիրավորել էին, երբ թողեցին հեռացան:

    Ապա վրդովված ուսանողությունը որոշել է բողոքարկել ոստիկանների գործողությունների օրինականությունը ու յուրաքանչյուրը դիմել իրենց դեկանատ: ՚Մեզ դեկանի տեղակալ Վոլոդիա Վարդանյանը սպառիչ պատասխան տվեց, թե եթե խփում են փախեք, ապա դիմեցինք ուսխորհրդի նախագահինՙ,-պատմեց Դանիելը` նշելով, թե ուսխորհրդի նախագահն էլ ասել է, որ գնան իրենց իրավունքները պաշտմանեն, ինքն ինչ գործ ունի:

    Շատերը համալսարանի ուսանողների շրջանում դժգոհություն է բարձրանում տարբեր առիթներով:

    ՚Ռեկտորի ուժեղ հրահանգը, թե բացակայողներին կհեռացնեն համալսարանից նյարդայնացնում է, անընդհատ մտնում են լսարաններ, ստուգումՙ,-ասում է ուսանողներինց Անին, ապա նշում, որ հակառակ ազդեցություն է ունենում: Վարդանն էլ ասում է, որ հիմա իր ընկերներից շատերը միացել են Ազատության հրապարակի նստացույցին, ՚որովհետեւ արդեն համը հանում է ղեկավարությունըՙ:

    Նշենք, որ առավոտյան երթին մասնակիցներից ուսանողներից ձերբակալել էին բժշկական համալսարանի երկու ուսանողին, քիչ առաջ արդեն բաց թողեցին:

    ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ իրեն տեղեկացրել էին ուսանողներին բերման ենթարկելու եւ շատերին էլ ծեծելու մասին եւ ինքը գնացել էր ոստիկանության բաժանմունք հանգամանքները պարզելու: Ապա ասաց, որ ուսանողները բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից են եղել, իրար ծանոթ էլ չէին, մեկի անունը Սոս է եղել, մյուսը` գյումրեցի տղան, խնդրել է ոչ մի տեղ իր անունը չհիշատակել:

    ՚Նրանց պարզապես բերման էին ենթարկել, բանավոր խոսել եւ ասացին, որ 5 րոպեից բաց կթողնեն, բայց այդ 5 րոպեն տեւեց 3 ժամՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը, ապա նշեց, որ հիմա ամեն ինչ կարգի է այս երկու տղաների հետ, իսկ մյուս ծեծված ուսանողների մասին դեռ ճշտում է:

  5. #35
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապա վրդովված ուսանողությունը որոշել է բողոքարկել ոստիկանների գործողությունների օրինականությունը ու յուրաքանչյուրը դիմել իրենց դեկանատ: ՚Մեզ դեկանի տեղակալ Վոլոդիա Վարդանյանը սպառիչ պատասխան տվեց, թե եթե խփում են փախեք, ապա դիմեցինք ուսխորհրդի նախագահինՙ,-պատմեց Դանիելը` նշելով, թե ուսխորհրդի նախագահն էլ ասել է, որ գնան իրենց իրավունքները պաշտմանեն, ինքն ինչ գործ ունի:
    Հետաքրքիր է, ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե ուրիշ էլ ինչ գործ ունի, եթե ոչ համալսարանում ուսանողի շահերը պաշտպանելը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #36
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Aisor mer masnashenqi mot mot 12 vostikaner ein ekel u chein toxnum durs gal.Baci dranic fiz faki vorosh usanoxneri matnec irenc us xorhrdi andamneric mek@ u asec irenc planeri masin mat faki zamdekanin,vor@ sharjman@ ammenadem mardkancic mekn e ev xochndotum e erexeqi cuic gnalun.Stipva& mi qich ush gnacinq u arancin arancin.Baic orinak mat fakum usanoxner@ pasiv en.Mer jahelutian vorosh masi antarberutiun@ uxaki spanum e.Achr voch dem en ,voch koxm en, uzum en xoti pes apren.


    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
    Dont walk behind me, may not lead.Dont walk in front of me,i may nort follow.Just walk beside me and be my friend.

  7. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծն Մաքիավելլին ասել է.<<Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է>>: Բոլոր թեկնածուների, քաղաքական կազմակերպությունների մեջ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ: Ուրեմն եթե դեմ ենք Սերժին, պիտի միանանք Լևոնին: Ուրիշ լուծում չկա: Իսկ իրա ծրագիրը հաստատ վատը չի լինի Սարգսյանի ծրագրից: Եթե Սարգսըանը իրոք հաղթել է, ուրեմն ինչու է շրջափակել հեռուստատեսությունը?
    Ինչքան էլ մեծն լինի, ինձ համար անընդունելի է այդ տեսակետը: Ես կյանքում Լևոնին չեմ հետևի, որովհետև դա իմ սկզբունքներին դեմ է:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Astgh ջան:
    Միշտ էլ եղել է նոմենկլատուրային, "կերակրատաշտային " ուսանողություն:
    Սովետի ժամանակ նրանք կոչվում էին "կոմսոմոլներ":
    Հիմա նրանք կոչվում են "արծիվներ" , "հանրապետականնոր", "վազգենականներ" և այլն... Ինչպես տեսնում ենք շատացել են, ու ցվրվել տաևբեր դրոշների ներքո:
    Ինչպես 20 տարի առաջ, Ղարաբաղ շարժման ժամանակ նրանց ոչ մեկն էլ բանի տեղ չէր դնում, նույնը արվում է և հիմա: Նորմալ ուսանողները գիտեն, թե ով ով է, ու ինչի համար է պայքարում: Այնպես որ, նրանք միշտ էլ տզրուկի պես կպած են եղել "կերակրատաշտին", ու այնտեղից պոկելը շատ դժվար է:

    Հ.Գ. Օգտվենք 80-ականների ուսանողության լավագույն փորձից:
    Բոլոր նորմալ մտածող մարդիկ դեպի դասադուլ:
    Կխնդրեի առանց վիրավորանքների խոսել:
    Այսօր մեր խմբից բացարձակապես ոչ ոք չի բացակայել, անգամ Լևոնի կողմնակիցները: Ավելին՝ր բուհի ուսանողները դեռ մի շաբաթ առաջ էին պատրաստվում դասադուլ անել, որովհետև ուսանողների համար խիստ անարդար որոշում էր ընդունել բուհի ղեկավարությունը: Եթե ընտրությունները մեջտեղ չընկնեին, մենք այս շաբաթ հաստատ անելու էինք: Ու գիտե՞ս, թե ինչն է ծիծաղելի: Հենց լևոնականներն էին ասում, որ չարժե դասադուլ անել, չնայած նրանք էլ էին դեմ նույն կարգին: Բայց մենք ունեինք դասադուլի հստակ պատճառ: Ու հիմա չենք անում, որ դրան քաղաքական երանգ չտրվի:

    Բոլոր նորմալ մարդիկ թող մտածեն, թե ինչի համար են դասադուլ անում:

  8. #38
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Ժողովուրդ եթե դասադուլը իսկական դասադուլ ըլնի, ես մեծ հաճույքով կմասնակցեմ, բայց էսօրվա դասադուլը դասադուլ է՞ր: Մի քանի ֆակուլտետներից ժողովուրդը դասադուլի պիտակով ուղղակի չի նստել դասի, որովհետև հավես չի ունեցել:
    Հետն էլ դասադուլ հնարավոր չի, որովհետև բոլոր ֆակուլտետներում էլ Սերժականներ ու երկիրը իրանցը չհամարողներ կան, որոնք կհրաժարվեն դասադուլից, ու դասադուլը չի կայանա: Դասախոսը կգա, դաս կանի (ինչքան քիչ մարդ, էնքան ավելի հանգիստ կանցնի դասը) ու մեզանից քննությանը կպահանջի: Բացակաները կշատանան, ուսանողները քննություններին կկտրվեն, անվճարից կանցնեն վճարովի, հիմա իրանց վարձը Լևոնն ա՞ տալու:

    Մի խոսքով, ոչ մի դասադուլ. Լևոնը ժամը 3-ին ա գալի Օպերա, իսկ մեր դասերը ժամը 3-ին արդեն պրծած էն ըլնում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #39
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մենք էսօր մեր խմբով առաջին ժամից դասադուլ արինք,մեկա անկապ դասեր էին,կարելիա շարունակական դարձնել,ուղղակի միակ խոչընդոտը էնա,որ ոչ բոլորն են համաձայնվում դասադուլի ու վերջիվերջո 2-3 հոգու պատճառով ստիպված հրաժարվում ես դասադուլի մտքից:

  10. #40
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Չէ, ես դասադուլ չեմ անի, թեև դասերի հաշվին արդեն պատահել է լինել Ազատության հրապարակում:

    Իսկ մեզ մոտ մի ահավոր բան է կատարվում!!! "արվեստի ԲՈՒՀ-ում" խոսքի ազատության մասին հիշատակելը մեղք է 2 տղա, ով իմ և շատերի կարծիքով առանձնապես մեծ գաղափարական մղումներ չեն ունեցել, պատերին ինչ-որ պաստառներ են փակցրել ու դասադուլ անել հորդորել, ռեկտորը իր մոտ է կանչել, հետո էդ տղաները հայտնվել են իսնտիտուտից դուրս, էլի Ազատության հրապարակ գնացել... Հետաքրքրվեցի, http://echannel.am/?topic_id=1453 էստեղ նյութ դրվեց (մի փոքրիկ սխալով` գրվել են ոչ թե բացակա ուսանողների անունները, այլ միայն թիվը` ըստ կուրսերի), ռեկտորատի ժողովից հետո էդ տղաներին նորից կանչեցին, բայց էդպես էլ չկարողացա կապվել հետներն ու իմանալ, թե ինչ են ասել... Օրվա վերջում իմացա, որ մի տղայի էլ պրոռեկտորը կանչել ու հանձնարարել է վերահսկել դրությունը, որպեսզի նման բաներ էլ ինստ-ում տեղի չունենան...
    Վաղը կհետաքրքրվեմ ու կամրանամ "դեկանատի աչքի փուշ" կարգավիճակում...

    Հ.Գ. կուրսղեկս տեղյակ չէր դասադուլի մասին, երբ իմացավ, որ Լևոնը նման կոչ է արել, ասաց "Բա ինչու՞ եք դասի եկել" Ինքը էն բազմաթիվ մարդկանցից է, ով Լևոնին միանում է միայն արդարության հասնելու համար:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #41
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչի՞ համար անեմ: Ես լևոնին չեմ ուզում
    Լևոնի համար չեմ պատրաստվում նույնիսկ մի մազ պոկել գլխիցս:
    Բրավոոոո, միանում եմ
    Let`s break the rules, ignore society...

  12. #42
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Լևոնը ոչ մի իրավունք, ոչ էլ բարոյական իրավունք չունի ուսանողությանը կոչ անի դասադուլի:
    Լևոնը իրա մասինա մտածում, այլ ոչ թե ուսանողության: Ինքը իր "ինտելլեգենտ" թմով ամեն գնով ուզումա տիրանա աթոռներին:
    Էս ամեն ինչից ախր անմեղ մարդիկ են տուժում, իսկ իրանք էլի իրանց կայֆերով ֆռֆռում են...

  13. #43
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Առհասարակ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է Լևոնի համար դասադուլ կազմակերպել: Ու ավելի շատ նյարդայնանում եմ, որ դասախոսներիցս ոմանք անուղղակի կերխով, ակնարկներով հորդորում են դասադուլ կազմակերպել:
    Let`s break the rules, ignore society...

  14. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Էտ դասախոսներին պտի...
    Ուսումնական գործընթացը չպետքա քաղաքականացվի, չպետքա տուժի... Այս դեպքում արդեն կարևոր չէ, թե ով է միտինգ անողը!!!

  15. #45
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դասադուլ

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ դասախոսներին պտի...
    Ուսումնական գործընթացը չպետքա քաղաքականացվի, չպետքա տուժի... Այս դեպքում արդեն կարևոր չէ, թե ով է միտինգ անողը!!!

    Ու ամենավատը այն է, որ այդ դասախոսները լևոնական ուսանողների հետ միանալով, որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով ԼՏՊ-ի ծրագրերը, գաղափարները, սկսում են քեզ, ներեցեք արտահայտությանս համար «քլնգել«:
    Ու այդ ամենը հասնում է անձնական վիրավորանքների: Զզվում եմ
    Let`s break the rules, ignore society...

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •