Այո
Ոչ
այ մարդ ինչ դասադուլ, գնացեք ձեր դասերը արեք, հետո էլ կգնաք ցույցի:
Դուք դասադուլ չեք տեսել, դրա համար էլ չեք պատկերացնում էտ ինչ ա, երբ դեկանը ինքն ա ասում դասի չնստեք:
ՀԻամ դրա վախտը չի, ապագա հանրապետությանը պետք են լավ մասնագետներ, գնացեք դասի:
Իմ համար դաս մաս չկա, երեկ ղեկավարս ասում էր ինչ եք նստել, գնացեք ցույցի![]()
Ես չեմ ասի անելու եք թե ոչ, ուղակի կասեմ մի բան դասի գնում են գիտելիք ստանալու այլ ոչ ներկա կամ բացակա:
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Էս միտքը դուրս եկելաբոլորը դասադուլ կանեն, ես էլ գործերս կհասցնեմ
![]()
կներես էլի, բայց կարողա իմ ասածի վրով ես ասում?Astgh ջան:
Միշտ էլ եղել է նոմենկլատուրային, "կերակրատաշտային " ուսանողություն:
Սովետի ժամանակ նրանք կոչվում էին "կոմսոմոլներ":
Հիմա նրանք կոչվում են "արծիվներ" , "հանրապետականնոր", "վազգենականներ" և այլն... Ինչպես տեսնում ենք շատացել են, ու ցվրվել տաևբեր դրոշների ներքո:
Ինչպես 20 տարի առաջ, Ղարաբաղ շարժման ժամանակ նրանց ոչ մեկն էլ բանի տեղ չէր դնում, նույնը արվում է և հիմա: Նորմալ ուսանողները գիտեն, թե ով ով է, ու ինչի համար է պայքարում: Այնպես որ, նրանք միշտ էլ տզրուկի պես կպած են եղել "կերակրատաշտին", ու այնտեղից պոկելը շատ դժվար է:
ասեմ որ վերը գրվածը կատակ էր, լուրջը մենակ են փոխի պահներ
ի դեպ ես էլ եմ դասադուլ անում, էսա էթում եմ հրապարակ աչկիս![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Դասադուլի համար անհրաժետ է
1. Նախ պատճառ, այն պատճառներ, որ "Ձեր ձայներին տեր կանգնեք" շատ քիչ են ուսանողների համար
2. Ամեն կուրսից 3,4 ակտիվ ռիսկով մարդ (1-ին օրվա համար)
3. Մինչ այդ ուսանողներին համախմբող անձնվորություն (ուսխորհրդի նախագահ, կամ Ֆակուլտետի "նայող" բարձր կուրսեցի, հարգված ուսանող)
Հետո
1-ին օրը պետք է դուրս գան այդքանով, ասենք համալսարանից մի 50 հոգի, ու դասադուլ անեն մոտ 2,3 ժամ ու գնան տուն
2-րդ օրը կլինեն 200 հոգի, 3-րդ օրը դաս չի լինի:
Սենց հեշտ չի էլի մի օրում ասեցին դասադուլ անենք ու արեցին, քանի որ մեծամասնությունը կվախենա ուղղակի դասից փախնել, իսկ էն մարդիք ով սենց թե նենց դասի չէին նստում, ընդհակառակը կգան ու կնստեն, որ չմտախեն թե դասադուլ են անում
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
ԵՐԹԸ ՑՐԵՑԻՆ
[12:45] 22 Փետրվարի, 2008
Այսօր տարբեր բուհերի մոտ 200 երիտասարդներ դասադուլ են արել: Նրանք պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտից իջել են դեպի Հյուսիսային պողոտա՝ գոռալով ՚Դասադուլ է, միացեք մեզՙ:
Բայց մոտ մեկ տասնյակ ոստիկանական մեքենաներով ոստիկաններ, որոնց ձեռքներին եղել են մահակներ, ցրել են նրանց: Ուսանողները դադարել են գոռալ, բայց դասի չեն գնացել, այլ Ազատության հրապարակ:
Ի դեպ, Երեւանի պետական համալսարանում ամեն ժամ մտնում են լսարաններ եւ ստուգում, զգուշացնում ու ամեն կերպ համոզում ուսանողներին, որ ոչ մի տեղ չգնան:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58060
Ձեռս ճար լիներ չէի անի,բայց համբալ դասախոսներն են ասում,դասի չնստեք,կեթաք միտինքԻնչ կասեք? Եթե այո, ապա ինչու? Եթե ոչ, ապա ինչու?Սաղ հելնում տուն են էթում
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Իսկ ուսանողներին սպառնում են ու ամեն ձևով խոչընդոտում
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
«ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ, ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ…»
«ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ, ԴԱ-ՍԱ-ԴՈւ՜Լ…»
Այսօր 11:45 րոպեին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի բակի դարպասները փակվել էին: Ոստիկանները թույլ չէին տալիս բակում հավաքված ուսանողներին դուրս գալ բուհի տարածքից, չնայած 11:30-ի մեծ դասամիջոցի զանգը վաղուց հնչել էր:
Ուսանողները բղավում էին` «դա-սա-դուլ, դա-սա-դուլ»… Իսկ շենքի վերեւի պատուհաններից գոչում էին` «Լեւոն, Լեւոն»…
2008-02-22 01:29
«Վախենում են, որ այս բոլոր հավաքված ուսանողները գնան Լեւոն Տեր -Պետրոսյանի միտինգին,- ասաց ԵՊՏՀ-ի ձեռնարկությունների կառավարում բաժնի ուսանողուհի Նունեն։- Մենք այսօր դարպասից դուրս ենք, որովհետեւ դասադուլ հայտարարելով` ընդհանրապես դասի չէինք եկել, իսկ այս ուսանողներին այժմ չեն թողնում դուրս գալ»:
Նունեի խոսքով՝ ոստիկանները կանգնել են դարպասից ներս եւ ռեկտորի ու դեկանների հետ փորձել են ստիպել ուսանողներին ետ գնալ։
Դարպասը 5 րոպեից բացվեց, որովհետեւ ուսանողներից ոմանք սկսեցին մագլցել ճաղերի վրայով, իսկ մյուսները սկսեցին ծափահարել:
Դարպասից դուրս եկող ուսանողների մի մասն ասում էր, որ պարզապես դասի չեն ուզում նստել, մյուսները պատասխանեցին, որ պատրաստվում են հետեւել Լեւոն Տեր- Պետրոսյանի խորհրդին ու դասադուլ անել:
«Մենք արդեն մի քանի օր է, ինչ դասի չենք գալիս…Մենք մեզ արձակուրդ ենք հայտարարել: Մենք ընդհանրապես քաղաքականացված չենք, դասադուլը պայմանավորված է նրանով, որ մենք հեչ հավես չունենք դասի նստելու»,- ասաց ուսանողուհիներից մեկը, բայց՝ առանց անունը նշելու:
«Մենք ոչ լեւոնական ենք, ոչ էլ այսօրվա կառավարության կողմնակից, արդարության կողմնակից ենք: Արժանի մարդ չկա: Սա էլ առիթ է շատերի համար, որ փախչեն: Կարծում ենք, որ այս ուսանողների միայն 10 տոկոսը կգնա միտինգի»,- ասաց մի տղա, ով էլի չհայտնեց անուն ազգանունը:
«Ես միշտ եղել եմ միտինգներին ու այսօր էլ գնալու եմ: Ու այդպիսիք շատ կան մեր բուհում: Բայց համալսարանի ղեկավարությունը, մեր դեկան Տերտերյանը թույլ չեն տալիս ուսանողներին դուրս գալ: Մի կուրս գիտեմ` ձեռնարկությունների կառավարման առաջին կուրսը, որն իր ողջ կազմով ուզել է դուրս գալ, բայց չեն թողել»,- ասաց Կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Պողոսյանը:
Նա ասաց, որ իրեն ստիպում են դասի գնալ, բայց նա մի բան կանի ու նորից կփախչի:
Համալսարանի շենք մտնել ոստիկանները չթուլյատրեցին:
«Դարպասները փակ չեն եղել»,- ասաց ոստիկաններից մեկը: Բայց հաջորդ պահին հիշեց, որ դարպասները փակ են եղել, որովհետեւ որոշ կասկածելի մարդիկ են ցանկացել ներս մտնել, իրենք էլ թույլ չեն տվել:
Տասնյակ երիտասարդներ լուսանկարում եւ տեսանկարում էին այն ինչ կատարվում էր: Բայց նրանցից ոչ մեկին թույլ չտվեցին այդ նկարները մեզ տրամադրել. «Մեր Հայկոն այնտեղ է, հո դու չե՞ս գժվել»,- խլելով ընկերոջ ձեռքից հեռախոսը` այդ կադրերը ջնջեց ԵՊՏՀ-ի ուսանողներից մեկը:
Կարինե Իոնեսյան
http://echannel.am/?topic_id=1455&PH...a80d48cbd9e8e3
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ