Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
բան չունեմ ասելու
խայտառակ ընտրություններ էին
բայց 2008-ինը ավելի խայտառակ էին
2008-ի ընտրական պրոցեսում բացասական երևույթները շատ ավելի շատ էին, քան թե 96-ին
Հիմա ինչ տարբերություն, ինչ չափերով են ընտրությունները կեղծվել: Կարևորը՝ ընդդիմության թեկնածուի հաղթանակը չի ճանաչվել (չնայած, երկու դեպքում էլ եղել ա, ու ես դա ընդունում եմ):
1. Ես օրինակ չեմ լսել, որ ընտրական քարոզարշավի օրերին ԼՏՊ-ը մարզերից, արտասահմանից, դպրոցներից, աշխատավայրերից աշխատողներին, երեխեքին, դասատուներին բռնի ուժով բերի միտինգների:
2. Ընտրություններից հետո գները չթանկացան, ոնց որ հիմա: Գները թանկացան 4-5 ամիս հետո, էն էլ դա արդեն ընդհանուր թանկացումներով էր պայմանավորված:
3. Հետընտրական պայքարում կարող ա՞ Վազգենի կողմնակիցներից մարդ զոհված ըլնի: Չեմ լսել, որ ԱԺ-ի վրա հարձակվելու օրը մարդ սպանված ըլնի: Ոստիկանները մարդկանց ծեծել են, որովհետև ուրիշ ելք չունեին: Եթե ասենք մարտի մեկին ցուցարարները հարձակվեին ԱԺ-ի վրա, հաստատ մի 20-30 հոգու կսպանեին ոստիկանները:
Էությունը նրանում է, որ ԼՏՊն չբացահայտելով ու չպախարակելով ընտրությունների կեղծման ՑԱՆԿԱՑԱԾ ձև, ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂ ու ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ, փորձում է կարեկցանք ԿՈՐԶԵԼ ժողովրդից այս ընտրություններում հերթական անգամ կեղծ ու խայտառակ լինելու համար։

Իսկ որ սա ավելի զազրելի ընտրություն էր, քան նախորդ տարվա պառլամենտականը, որը ավելի նողկալի էր քան դրանից առաջվանը որնել իրենցի առաջվանից էր զազրելի, դա ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ չէ։

Չես պատժում, այլ խրախուսում, գեներալական պագոներ ես տալիս կեղծողներին, ավելի կհաբռգեն...

Պետք է արմատից սկսել, իսկ դա նշանակում է ԼՏՊն պիտի հրապարակային քաղաքական ԽԱՐԱԿԻՐԻ կատարի ու հայտարարի, որ նա եկրորդ անգամ կեղծ է ընտրվել ու քնձնազոհաբար սկսի բացահայտել, ով ինչպես է այդ կեղծիքները իր օրոք կատարել, դրանից հետո, կսկսենք մտածել որ զղճում է ուզում է ինչ որ բան փոխել և ոչ թե իրեն ԱԲԻԺԱՏ արածներից նա ու նրա շքախումբը ՄՈՒՌ են ուզում հանեն, մեզ էլ բոլորիս ամեն կերպ փորձում են խառնել այդ ՌԱԶԲԻՐԱՏԻՆ...