ԵՐԹԻ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԿԱՆԱՅՔ
[19:39] 23 Փետրվարի, 2008
Կանայք պահանջում են ՚Հ1ՙ-ի օրինական գործունեություն եւ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հրաժարականը: Նրանք երթով Ազատության հրապարակից գնացին մինչեւ ռադիոտուն, ապա հակառակը:
Երթին մասնակցում էին հազարավոր կանայք, իսկ նրանց շրջապատել էին հիմնականում երիտասարդ տղաները, որոնք ձեռքերը բռնած շրջան էին կազմել ու կանանց առել մեջը:
՚Մենք պահանջում ենք ՀՀՌԸ խորհրդի նախագահի հրաժարականը, ՚Հ1ՙ հեռացիրՙ,-այս խոսքերով կանաց առաջնորդում էր ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ում խոսքերին բուռն արձագանքում էին ներկա կանայք` ՚հիմաՙ ՚հեռացիրՙ կոչերով: Նրա կողքին էր կանգնած նաեւ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Ռադիոտան շենքի մոտ քաղաքային ոստիկանության հատուկ ջոկատայիններն էին կանգնած, որոնք մեծ շառավղով փակել էին ռադիոտան մուտքը:
՚Ամոթՙ, ՚ամոթՙ էին գոռում հավաքված կանայք: ԵՊՀ-ի մոտով անցնելիս նրանց կոչերը սաստկացան, իսկ ահա մետրոյի ՚Երիտասարդականՙ-ի կանգառում կանգնածներին գառում էին ՚միացիրՙ, ՚հիմաՙ: ՚Եթե Արմեն Ամիրյանը մեզ արհամարհեց նաեւ իր կնոջը, քրոջը, դստերը, երբ կանայք են ոտքի կանգնում, արդեն վերջն էՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց վանաձորցի Սուսաննան, ով ծանր դրոշ էր թափահարում ողջ երթի ընթացքում:
՚Այս երթը նշանակում է, որ մենք մեր եղբայրների, ամուսինների, որդիների կողքին ենք, էլ տուն չենք գնա, մինչեւ արդարություն չհաստատվիՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց մեկ այլ կին ակտիվիստ:
՚Եթե հազարավոր կանայք են խառնվել գործին, կասկածից վեր է, որ հաղթելու ենքՙ,-ասաց ուսանողուհի Աննան: Նշենք, որ ողջ երթի ընթացքում կանանց ջերմ էին ընդունում եւ նրանց կոչերին արձագանքում բազմաթիվ մարդիկ, շատ վարորդներն էլ միացնում էին իրենց ազդանշանները եւ բռունցքներով պայքար ցույց տալիս:
՚Ազատությանՙ հրապարակ հասնելիս, հրապարակում ներկա տղամարդիկ ջերմ ծափողջույններով դիմավորեցին իրենց բառերով ասած` ՚հաղթանակած կանանցՙ:
Արդեն հրապարակում էլ ելույթ ունեցավ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, ով դիմեց հավաքվածներին ՚ՀՀ ազատ քաղաքացիներՙ կոչով եւ ասելով, որ իրենց` կանանց պատգամը այլեւս իրողություն է:
՚Եթե մենք ուզում ենք մեր թոռներին ազատ քաղաքացի դաստիարակել, ուրեմն խոսքի ազատություն պիտի լինի եւ նրանք պետք է հրաժարական տան: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ստանան հայեցի դաստիարակություն, մուղամներ ու խուժանի, անգրագետ փողոցայինի խոսք չլսեն հեռուստատեսությամբ ու մեր արդարացի պահանջով հաղթել ենքՙ,-ասաց ներկաներին նա,որին բուռն արձագանքեցին բոլորը. ՚հիմաՙ, ՚հիմաՙ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58169
Էջանիշներ