Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, իմ արև, ամեն երեկո 21.00-ին միացնում եմ հույս փայփայելով, որ մարդկության ու խոհեմության գոնե մի կաթիլ կա Հայլուրի լրագրողների մոտ... ու ամեն անգամ հիասթափվում, որ Հայաստանի ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունը պարզապես թքած ունի ՀԱՆՐՈՒԹՅԱՆ մեծ մասի ու երկրում ստեղծված իրավիճակի վրա...

Նույնիսկ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին են լռում

Ավելացվել է 3 րոպե անց
Վայ չէ, հիմա են ցույց տալիս։
Հ1-ի անփոփոխ կեցվածքը սկսած 96—ից որքան էլ զարմանալի թվա, գալիս է իշխանության ղեկին կանգնած մարդկանց մտածողությունից՝ նրանք մինչև հիմա կարծում են, որ մարդկանց տեղեկատվության միակ աղբյուրը Հ1–ն է։ Հենց այդ պատճառով այդ ալիքի վրա անմարդկային ճնշումներ են գործադրում։

Ինչ–որ իմաստով նրանց իրավացի են։ Մարզերում հատկապես, ժողովուրդը Հ1 է նայում ամեն երեկո։ Ուղղակի, եթե առաջ Հ1–ին վստահում էին, ապա այսօր չեն հավատում։ Որքան կշարունակվի այս վիճակը՞՝ մինչև նույն ընդդիմությունը չհասկանա, որ ինստիտուցիոնալ փոփոխություն են անհրաժեշտ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում, որով այն ձևավորող խորհրդի կազմում պետք է ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին ևս, ինչպես արեցին Վրաստանում։

Ինչ վերաբերում է Տաթոյին, ապա ի տարբերություն մնացած բոլոր հեռուստալրագրողների ու հեռուստամեկնաբանների, Տաթևիկը իսկապես անկեղծ է իր գնահատականներում։ Դա նաև իր անձնական կարծիքն է։ Այդ իմաստով ես ոչ միայն ագրեսիվ չեմ նրա նկատմամբ, այլ անգամ հարգանք ունեմ՝ հենց այն պատճառով, որ ի տարբերություն մյուսների, որոնք նյութ են սարքում, հաղորդում են, հետո՝ բողոքում են, Տաթոն անում է այն, ինչ սիրում է, ասում է այն՝ ինչ մտածում է։

Ավելին, Տաթոյի առաջին ռեպորտաժները Լևոնի մասին չափազանց դիպուկ էին։

Ի դեպ, Լոս Անջելեսի մասին լուրերին։ Ես ստանում եմ բազմաթիվ հակասական տեղեկատվություն։ Ինչ է կատարվում իրականում՝ կասեմ մի երկու շաբաթից։ Գնում եմ Կալիֆորնիա