Վիդեոկադրերից բացի էլ ի՞նչ փաստ
Մզե հեռուստաալիքը նոյեմբերյան օրերը ուղիղ եթերում էր ցույց տալիս առանց մեկնաբանությունների։ Նույնն էին անում Կավկասիա, Իմեդի հեռուստաալիքները։ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը ժամը մեկ լրատվական թողարկում էր հեռարձակում (մեկը չավարտված, մյուսի սկսվելու ժամն էր, այսինքն նոնստոպ), նույնը Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Երբ Վրաստանում փակեցին Իմեդի հեռուստաալիքը, ԲՈԼՈՐ ալիքներն ու լրագրողները դուրս եկան ի պաշտպանություն այդ ալիքի, մինչև Բադրի Պատառկացիշվիլու հայտնի հայտարարությունը, որից հետո արդեն Իմեդիի լրագրողներն էին լքում ալիքը։
Նախագահական ընտրություններից հետո ակցիաները ժամը մեկ լուսաբանում էին Ռուսթավի 2, Վրաստանի Հանրային, Մզե հեռուստաաալիքները։ Ուղիղ եթերում առանց մեկնաբանությունների ցուցադրում էին Կավկասիա և Մաեստրո հեռուստաալիքները։ Ամեն երեկո ԲՈԼՈՐ վերը նշված ալիքներով ուղիղ եթերում քաղաքական վիճաբանություններ էին, որտեղ իրար դեմ դիմաց նստում էին բոլոր կողմերը։
Ու չնայած այս ամենին, այսօր Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը փոխում է խորհրդի կազմը։ Խորհրդի անդամների քանակը հավասարապես բաշխվելու է ընդդիմության և իշխանության թեկնածուների միջև, որոնք էլ ընտրելու են խորհրդի նախագահ
Ցույց տուր ինձ գեթ մեկ խոսք (Չեմ ասում կադր, սյուժե), որ ասվել է Հայաստանի Հանրային հեռուստաաընկերության եթերում հանրահավաքի մասին։ ՄԻ ԽՈՍՔ։
Էջանիշներ