Վայ էս ինչ լավ թեմա է, շնորհակալություն
Ես էլ Հայլուր չեմ սիրում: Լրիվ միակողմանի մեկնաբանություններ են:
Վայ էս ինչ լավ թեմա է, շնորհակալություն
Ես էլ Հայլուր չեմ սիրում: Լրիվ միակողմանի մեկնաբանություններ են:
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
խի մենակ Հ1 - ը, ոչ մի ալիք էլ ռիսկ չարեց ինչոր մի բան ցույց տա Քոչարյանի կամքին հակառակ: Կարելի ա վրացերեն սովորել ու վրաստանի ալիքներով ստանալ երկրում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիա:
ժողովուրդ կներեք, որ թեմաից դուրս եմ գրում: Լսել եմ Գյումրիում էլ ա ցույց ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ?
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Խոսքս միտինգն ապացուցող փաստի մասին չէ, այլ դրա պատճառի` ընտրախախտումների... ամբողջ ընթացքում միայն ինչ-որ քաղաքացիներ են խոսում ու ասում ՄԻԱՅՆ այն, ինչ կուզի լսել Վրաստանը!!! Ես չեմ ասում, թե Հայլուրը լավ է անում, որ բան չի ասում, չէ', երեկ ահավոր կատաղել էի Հայլուրի "պահվածքից", ու էլի եմ գրում, որ ամենախայտառակ ձևով պետք է Հ1-ի լրատվական բաժնի ամբողջ անձնակազմին հանրության դատին հանձնել
բայց, նորից եմ գրում, որպես լրագրողական նյութ ՄԶԵ-ի նյութը լավը չի. ինքը չափազանց կողմնակալ է, ու կողմնականլ ոչ թե ՍՍ-ԼՏՊ հակամարտության մեջ, այլ Անդրկովկաս-Ռուսաստան, ՄԶԵ-ն էդքան ծախսի տակ է ընկել, էդքան տեխնիկա է տեղափոխել, ուղիղ եթեր մտել, որ ոչ թե ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, այլ միմիայն նրա համար որ Հայաստանը ներկայացնի անտիռուսաստանյան լույսի ներքո: Էդ նյութը ընտրությունների մասին չէ! Որևէ պաշտոնական հայտարարություն եղել է", որ մեզ մոտ Ուկրաինայի ու Վրաստանի օրինակով հեղափոխություն է պատրաստվում, ո'չ, իսկ իրենք դա ներկայացրին պաշտոնականին մոտ հավաստիությամբ!
Ինչ վերաբերում է մերոնց... ես լրջորեն մտածում եմ, որ էս ամեն ինչի խաղաղվելուց հետո պետք է մի շատ մասսայական, շատ մեծ ցույց անել Հ1-ի դեմ ու բոլոր եթերները խափանելու սպառնալիքով` պահանջել մաքուր լրատվություն, ոչ թե ուղեղների լվացում!!! Պահանջը չկատարելու դեպքում իսկապես խափանել եթերները, փչացնել քաղաքում արվող stand up-երը ու հազար ու մի բան մտածել...![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Նոր երկու խոսք ասեցին![]()
Հայլուրը գլուխգործոցա լրիվՆոր ասում են,իբր Մանվելենք Լևոնին չեն միացել ու Լևոնը ապատեղեկատվությունա տարածում:
![]()
մի խոստովանություն էլ ես անեմ ,չեմ պաշտպանում ԼՏ-Պ-ին ,բայց Հ1 -ը իրոք մեյմունություն ա անում![]()
Տաթևիկ Նալբանդյան Հ1-ը մի հատ ԱլՋազիրա է՞լ չկա
http://english.aljazeera.net/NR/exer...7BECAE439E.htm
http://www.nytimes.com/2008/02/21/world/eu...nyt&emc=rss
http://www.echo.msk.ru/news/424491.html
http://mignews.com.ua/articles/292051.html
http://www.rbc.ua/rus/newsline/2008/02/21/315977.shtml
http://news.ru.msn.com/article.aspx?cp-doc...umentid=7591104
http://www.newsru.com/world/21feb2008/armen.html
http://utro.ua/news/2008/02/21/75965.shtml
http://www.finmarket.ru/z/nws/hotnews.asp?...81085&rid=1
http://www.abc.net.au/news/stories/2008/02.../21/2168399.htm
http://edition.cnn.com/2008/WORLD/europe/0...s.ap/index.html
http://www.presstv.ir/detail.aspx?id=44042...ionid=351020406
http://www.upi.com/NewsTrack/Top_News/2008...tial_vote/2303/
http://lite.alertnet.org/thenews/newsdesk/...k/L19287588.htm
http://uk.news.yahoo.com/rtrs/20080220/twl...-bd5ae06_4.html
http://www.globalvoicesonline.org/2008/02/...tion-protest-2/
http://newsdaily.com/TopNews/UPI-1-2008022...ia-election.xml
http://www.theusdaily.com/articles/viewart...&type=World
http://ditord.wordpress.com/2008/02/20/arm...ection-results/
http://news.bbc.co.uk/2/hi/europe/7254121.stm
http://www.newstin.co.uk/sim/uk/42774279/e...n-010-000582156
Հայլուր "Всё хорошо, прекрасный ты наш Сержик, всё хорошо, всё хорошо"
Բոյկոտ «Հայլուրին» եւ Հ1-ին
14:06 Yerevan | 10:06 GMT | Friday 22 February
Հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների մի մեծ բանակ ապրում է հայրենիքից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում: Մենք տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայկական համայնքում դեռ ընտրություններից առաջ ստեղծվել էին ընտրություններում` Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանող նախաձեռնող խմբեր, որոնցում ընդգրկված են անվանի մարդիկ, արվեստագետներ, մշակութային գործիչներ: Քանի որ արտասահմանում ապրող մեր հայրենակիցները իրավունք չունեն մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին, նախաձեռնող խմբի անդամները նախընտրական շրջանում զանգահարում էին Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու բարեկամներին ու հորդորում նախագահական ընտրություններում իրենց քվեն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մեր ունեցած տեղեկություններով` երեկ վերոնշյալ նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները, ովքեր երկրի նկատմամբ իրենց կարոտն առնում էին հայկական հեռուստաընկերություններ դիտելով, այսպես ասած` ուխտել են այլեւս չդիտել Հ1-ն ու հատկապես «Հայլուր» լրատվականը` որպես կեղծ, ուղեղների լվացմամբ զբաղվող ու հեղափոխական ոգին ջլատելուն միտված ծրագիր, հորդորելով նույնն անել նաեւ ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին:
Որ ասեմ չեմ փնտրել, կհավատա՞ս: Ամբողջ համացանցը հեղեղված է այդ նորություններով: Միջազգային ալիքներն էլ են խոսում: Զարմանում եմ էլի, էդ մարդիկ ընկերներ, բարեկամներ չունե՞նՈ՞նց են նայում ծանոթենրի աչքերին: Կամ մի՞թե չեն հասկանում, որ 19-րդ դարում չենք ու Հ1-ով չի էլի միայն լուրեր ասվում: Վերջիվերջո հեռախոս կա, ինտերնետ կա, մարդիկ փողոցում իրար տեսնում են, խոսում, պատմում…
Մի բան չեմ հասկանում, մե՞զ են ապուշի տեղ դնում, թե՞ իրենց![]()
Ես ինքս դարձել եմ անկախ լրատվական միջոց, ժամը մեկ զանգում եմ Գյումրի, որ տնեցիներին տեղյակ պահեմ վերջին նորությունների մասին!![]()
I may be paranoid but no android!
Artgeo Ջան խելքդ գլխին մարդ ես, այդ ինչո՞ւ ես այդպես զարմանում Հ-1-ի վրա:
1996 թվականին, Ազատության հրապարակում միտինգի ժամանակ նույն պահանջներն էր դրվում իսկապես հաղթանակած Նախագահ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների կողմից: Սեպտեմբերի 24-ին 70-80հազարանոց բազմությունը(որն իհարկե ավելի մեծ բազմություն էր քան լևոհականների կողմից նշվող 300000-ը) գնաց Ռադիոպետկոմի շենքի մոտ` ընդամենը 5 րոպե էին խնդրում տրամադրել արդեն հաղթանակած Նախագահի համար:Սակայն ո'չ միայն չտրամադրեցին, այլ հենց այն օրվանից սկիզբ դրվեց Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու ստոր ու բիրտ գործելաոճին, որն առ այսօր մնում է ՀՀՇ-ի ու նրա առաջնորդի զինանոցում:
Այն ժամանակ ժողովուրդը պահանջում էր վերահաշվարկներ կատարել ուշադիր հետևեք մտքիս` ցանկացած 3 ընտրատեղամասում, որոնց կնշեն իշխանությունները, սակայն ի՞նչ եղավ : Կատարեցի՞ն հարյուր հազարավոր մարդկանց պահանջներից գոնե մեկը:
Ժողովրդական կարծիքի վրա բռնանալու ,նրան տեղեկատվական բլոկադայի ենթարկելու ամենաբիտ ձևերն ու եղանակներն այն ժամանակ են մտել մեր առօրյա: Դեռ այսօրվա իշխանությունները, որոնց ես տանել չեմ կարողանում, այնքան բարոյական են գտնվել, որ չեն ասում "միևնույնն է թեկուզ 100 տոկոս էլ որ տայիք` չէինք թողնի"
թույլ են տալիս ընտրատեղամասեր բացել , վերահաշվարկներ կատարել:
Այնպես, որ այն հիստերիան, որն այսօր բարձրացրել են լևոնականները միանգամայն անտեղի է ու անհամեմատելի` իրենց գործած մեղքերի համեմատ:
ԵՎ հետո, ի՞նչ կապ ունի այստեղ Տաթևիկ Նալբանդյանը, մի սովորական հաղորդավար, որի հացն էլ են է, որ կարդա այն, ինչը իրեն ասում են որ կարդա ու նրան մեղադրելն այս ամենի մեջ առնվազն անբարոյականություն է, որքանով նաև անբարոյականություն է հայ քաղաքական դաշտի ամենամաքուր քաղաքական գործչին ստոր կեղծիքներով պախարակելը:
Վերջին խմբագրող՝ Smergh: 22.02.2008, 18:37:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Լավ էլի, չհոգնեցի՞ք։ Հետո, որ ասում են «աբիժնիկական պահվածք» նեղանում եք։Իմ արև պարտված կռվից հետո բռունցքներ եք թափահարում։ 1996 գնացքը վաղուց անցել-գնացել է։ Պատմական ակնարկների ժամանակը չի հիմա։ Լևոնի հետ պարզելու հարցեր ունեք, նստեք իր հետ պարզեք։ Ի՞նչ եք կպել հակասերժաքոչարյանական տրամադրված ժողովրդի՞ց։
Խառնում ես, դա Տաթևիկ Բաղդասարյանն է, իսկ այս մեկը Նալբանդյանն է։ Հայլուրի գլխավոր ուղեղալվացման մեքենան ու ստախոսը։ԵՎ հետո, ի՞նչ կապ ունի այստեղ Տաթևիկ Նալբանդյանը, մի սովորական հաղորդավար
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ