User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Առաջինը շնորհավորեց Սարկոզին

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ասված է.

    ՙՀարգելի պարոն վարչապետ,
    Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ Ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ Դուք վայելում եք Ձեր երկրում:
    Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց Ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու եւ Եվրոպային մերձենալու կամքը:
    Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ:
    Օգտվելով առիթից` կուզենայի հայտնել, որ անձնապես մեծ կարեւորություն եմ տալիս Ձեր երկրի հետ հաստատված համակողմանի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
    Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց եւ ջերմորեն հաջողություն եմ մաղթում Ձեզ, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը՚:
    http://www.armradio.am/arm/news/?part=pol&id=27285

    Վաղը Հայկական Ժամանակը մի հատ կոմպրոմատ կգտնի Սարկոզիի վրա
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Եկեք մենք էլ Շնորհավորենք մեր նորընտիր նախագահին:

    Ես գիտեմ, որ այստեղ կան շատ մարդիկ, ովքեր ինձ հիմա կքննադատեն: Բայց նա մեր երկրի նախագահն է, ու մենք բոլորս քանզի ունենք կապույտ գույնի գրքույկներ, վրան ՀԱՅԱՍՏԱՆԻ զինանշանը, պետք է հարգենք նրան որպես նախագահ:
    ինչպես ասում են ՈՎ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ:
    Համընթաց քամի...

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք մենք էլ Շնորհավորենք մեր նորընտիր նախագահին:

    Ես գիտեմ, որ այստեղ կան շատ մարդիկ, ովքեր ինձ հիմա կքննադատեն: Բայց նա մեր երկրի նախագահն է, ու մենք բոլորս քանզի ունենք կապույտ գույնի գրքույկներ, վրան ՀԱՅԱՍՏԱՆԻ զինանշանը, պետք է հարգենք նրան որպես նախագահ:
    ինչպես ասում են ՈՎ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ:
    Աչքիտ ա երևում
    Ես հետ եմ տվել ըտենց նախագահի վրա

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Սարկոզի

    Մեկը լիներ հարցներ, Սարկոզիյին ֆրանսիայի բնակչության քանի՞ տոկոսն է համակրում: Իմ իմանալով Ֆրանսիայի ժողովուրդը բավականին ատելությամբ է լցված իրենց նախագահի դեմ:

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ես ոչ մի ցանկություն չունեմ շնորհավորելու փոքրամասնության նախագահին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.02.2008, 02:00:
    I may be paranoid but no android!

  6. #6
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Երկրի նախագահին , պետք ա հարգել: Եթե դու չես հարգում քո ԵՐԿՐԻ նախագահին, ավել բան պետք չի, ընդհամենը հարգանք, ապա դու իրավունք չունես ընդհանրապես, այդ երկրի քաղաքացի կոչվելու:

    Իսկ ինչ որ մարդուն առհասարակ -Իկ ով դիմելու ընդհամենը Թուլության նչան ա:

    Տենց անում են մենակ մանկապարտեզում, երբ կռիվ են անում երեխաները: Նկատե՞լ եք: Էն վոր իրար ասում, ասում են հետո էլ չգիտեն ինչ ասեն, ասում են օրինակ: այ ՎալոդԻԿ: մյուսն էլ ասում ա: ՎալոդԻԿը դու էս ԳագուլԻԿ:

    Ինչ խեղճ ենք:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.02.2008, 02:01: Պատճառ: Գրառման ավելացում
    Համընթաց քամի...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրի նախագահին , պետք ա հարգել: Եթե դու չես հարգում քո ԵՐԿՐԻ նախագահին, ավել բան պետք չի, ընդհամենը հարգանք, ապա դու իրավունք չունես ընդհանրապես, այդ երկրի քաղաքացի կոչվելու:
    Թույլ տուր լրիվ հակառակն ասել:
    Երկրի նախագահը պետք է հարգի ժողովրդին: Եթե նախագահը չի հարգում իր երկրի ժողովուրդին, ապա նա իրավունք չունի ընդհանրապես, այս երկրի նախագահ կոչվելու:

    Միքիչ մտածեք ժողովրդավարական ուղեղով: Մոռացե՛ք Սովետը, մոռացե՛ք պապիների, տատիների հեքիաթները: Միքիչ 21-րդ դարի մարդու տպավորություն թողեք: Ամոթ ա, չէ՞:

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապ չունի, Սեռժիկ ա, Լևոնիկ, թե Ռոբեռտիկ:

    Երկրի նախագահին , պետք ա հարգել: Եթե դու չես հարգում քո ԵՐԿՐԻ նախագահին, ավել բան պետք չի, ընդհամենը հարգանք, ապա դու իրավունք չունես ընդհանրապես, այդ երկրի քաղաքացի կոչվելու:
    Որոշ չափով համաձայն եմ հետդ։ Բայց նախ հասկանանք, որ ՀՀ նախագահ կոչվում է ՀՀ օրենսդրությամբ ժողովրդի կողմից ընտրված մարդը։
    Իսկ կրիմինալ ճանապարհով իշխանությունը բռնազավթած մարդուն ոչ ոք պարտավոր չէ, ավելի ճիշտ՝ իրավունք չունի նախագահ համարել ու հարգել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ճիշտ ա 21 դարի տպավորություն կարելի ա թողնել միայն հեևյալ ձևերով՝

    1. Փչացած հեռախոս լինելով
    2. Ողորմելի մակարդակի միտինգերով
    3. Գնամ տուն հանգստանամ էլի գամ միտնգի արտահայտություններով:

    Արա, բա լուրջ միտինգ անողը կգնա տուն հանգստանա: Նույնն ա որ զինվորը առաջին գծում կռվող ասի, Տղերք դուք ստե կռվեք, ես մի 2 ժամով ետամ տուն գամ:

    ԱՅԴ ՍԱ "ՃԻՇՏ" 21 դարի մտածելակերպ ա:

    Մարդկային հարգանքը դարերից կախված չի:
    Համընթաց քամի...

  10. #10
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա 21 դարի տպավորություն կարելի ա թողնել միայն հեևյալ ձևերով՝

    1. Փչացած հեռախոս լինելով
    2. Ողորմելի մակարդակի միտինգերով
    3. Գնամ տուն հանգստանամ էլի գամ միտնգի արտահայտություններով:

    Արա, բա լուրջ միտինգ անողը կգնա տուն հանգստանա: Նույնն ա որ զինվորը առաջին գծում կռվող ասի, Տղերք դուք ստե կռվեք, ես մի 2 ժամով ետամ տուն գամ:

    ԱՅԴ ՍԱ "ՃԻՇՏ" 21 դարի մտածելակերպ ա:

    Մարդկային հարգանքը դարերից կախված չի:
    Բավականին շատ սովորելու տեղ ունես: Հատկապես քո համար դժվար է լինելու դիկտատուրական ստրկացումից ազտվելը:

  11. #11
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ես չեմ էլ առարկում, ես գիտեմ, որ ես դեռ լիքը սովորելու բան ունեմ:

    Իսկ Դուք: էսքանից հետո բացարձակ ոչ մի բան չսովորեցիք: Սովը, մութը, ցուրտը: ՔԻ՞Չ էր: Էլի՞ էք ուզում:
    Համընթաց քամի...

  12. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Սովը, մութը, ցուրտը: ՔԻ՞Չ էր: Էլի՞ էք ուզում:
    Չէ , ես չեմ ուզում էլի պատերազմ լինի , որ էլի լինի մութ , ցուրտ : Ես նաև չեմ ուզում , որ Սաշիկի ձագը ինձ փողոցում կրակի ու պատասխան չտա : Չեմ ուզում , որ Թոխմախի Մհերը հարազատիս ահաբեկի ու ես բան չկարողանամ անել : Ուզում եմ հեռախոս առնեմ բերեմ ծախեմ , բայց Սեդչակ Ռոբերտիչը իրա ԿԳԲ-ի շներին չուղարկի ինձ հոշոտելու : Ուզում եմ խանութիս պատուհանին կպցնել իմ ուզած թեկնածուի նկարը , բայց որ հարկայինը չգա նստի գլխիս : Ուզում եմ իմ երկրի նախագահը ընտրվի , այլ ոչ թե նախօրոք որոշվի : Մեկ էլ շատ եմ ուզում հարգել նախագահիս , սակայն այդպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում , երբ այդ նախագահը ընտրված է ժողովրդի կողմից :

  13. #13
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Լաավ էլի հերիքա էլի լացել, լացել, լացել... ինչքան կարելիա.... Ապրեք ուրախացեք ամեն մի օրով որ ձեզ տրվումա վայելելու համար, Էական չի ով ոնցա ապրում կենսուրախ մարդը չեղած տեղից կգտնի իր ուրախությունը իսկ լացողը ինչել անես միշտ կլացի: Ախր ինչու՞:
    Իսկ էսքան որ ասում եք կարա ինձ որևէ մեկը փաստերով ապացուցի ընտրական կեղծիքները՞: Եթե չկարողացաք ուրեմն դուք լացելուց բացի բամբասում եք: Թող ինձնից ոչ ոք չվիրավորվի ես դրա միտումը չունեմ, ուղղակի ապրեք ձեզ ընձեռնված կյանքը ըստ արժանվույն:
    Ես իմ կողմից շնորհավորում եմ մեր նորընտիր նախագահին.

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  14. #14
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ինտերնետ ունես , կարող ես զանազան կայքերից տեղեկանալ ընտրակեղծիքների մասին : Շատ-շատ են : Այլ հարց է , արդյոք դու ուզում ես տեսնել որևէ ընտրակեղծիք : Համենայն դեպս , ընտրակեղծիքներից տեղյակ մարդկանց համար դրանք ակնառու են և ապացույցի կարիք չունեն :

  15. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրի նախագահին , պետք ա հարգել: Եթե դու չես հարգում քո ԵՐԿՐԻ նախագահին, ավել բան պետք չի, ընդհամենը հարգանք, ապա դու իրավունք չունես ընդհանրապես, այդ երկրի քաղաքացի կոչվելու:

    Իսկ ինչ որ մարդուն առհասարակ -Իկ ով դիմելու ընդհամենը Թուլության նչան ա:

    Տենց անում են մենակ մանկապարտեզում, երբ կռիվ են անում երեխաները: Նկատե՞լ եք: Էն վոր իրար ասում, ասում են հետո էլ չգիտեն ինչ ասեն, ասում են օրինակ: այ ՎալոդԻԿ: մյուսն էլ ասում ա: ՎալոդԻԿը դու էս ԳագուլԻԿ:

    Ինչ խեղճ ենք:
    Կեցցցցցցցցցցեն, քեզ նման հայ մտածողները, ես նույնպես շնորհավորում եմ, չնայած նա իմ նախընտրած թեկնածուն չէ:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաավ էլի հերիքա էլի լացել, լացել, լացել... ինչքան կարելիա.... Ապրեք ուրախացեք ամեն մի օրով որ ձեզ տրվումա վայելելու համար, Էական չի ով ոնցա ապրում կենսուրախ մարդը չեղած տեղից կգտնի իր ուրախությունը իսկ լացողը ինչել անես միշտ կլացի: Ախր ինչու՞:
    Իսկ էսքան որ ասում եք կարա ինձ որևէ մեկը փաստերով ապացուցի ընտրական կեղծիքները՞: Եթե չկարողացաք ուրեմն դուք լացելուց բացի բամբասում եք: Թող ինձնից ոչ ոք չվիրավորվի ես դրա միտումը չունեմ, ուղղակի ապրեք ձեզ ընձեռնված կյանքը ըստ արժանվույն:
    Ես իմ կողմից շնորհավորում եմ մեր նորընտիր նախագահին.
    ԿԵՑՑՑՑՑՑՑԵ... քեզ. իմ հարգելի հայրենակից, ճշմարիտ եք:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիտ ա երևում
    Ես հետ եմ տվել ըտենց նախագահի վրա
    Չարությունը վանեք ձեր մեջից, այն խանգարելու է հենց Ձեզ:
    Վերջին խմբագրող՝ սիսար: 21.02.2008, 10:18: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. SMMBon.com - "Առաջինը" սոցիալական կայքերում
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.12.2022, 14:47
  2. armenix.com Առաջինը Հայաստանում
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.04.2010, 23:31
  3. Արձակ. Առաջինը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.02.2010, 19:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •