Սովը, մութը, ցուրտը: ՔԻ՞Չ էր: Էլի՞ էք ուզում:
Չէ , ես չեմ ուզում էլի պատերազմ լինի , որ էլի լինի մութ , ցուրտ : Ես նաև չեմ ուզում , որ Սաշիկի ձագը ինձ փողոցում կրակի ու պատասխան չտա : Չեմ ուզում , որ Թոխմախի Մհերը հարազատիս ահաբեկի ու ես բան չկարողանամ անել : Ուզում եմ հեռախոս առնեմ բերեմ ծախեմ , բայց Սեդչակ Ռոբերտիչը իրա ԿԳԲ-ի շներին չուղարկի ինձ հոշոտելու : Ուզում եմ խանութիս պատուհանին կպցնել իմ ուզած թեկնածուի նկարը , բայց որ հարկայինը չգա նստի գլխիս : Ուզում եմ իմ երկրի նախագահը ընտրվի , այլ ոչ թե նախօրոք որոշվի : Մեկ էլ շատ եմ ուզում հարգել նախագահիս , սակայն այդպիսի բան կարող է լինել միայն այն դեպքում , երբ այդ նախագահը ընտրված է ժողովրդի կողմից :