Շնորհավորանքին միացել են Բուլղարիայի, Մարոկկոյի, Հունաստանի նախագահները:
Շնորհավորանքին միացել են Բուլղարիայի, Մարոկկոյի, Հունաստանի նախագահները:
Շնորհավորանքին միացել է նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:
Շատ ճիշտ ես նկատել: Շնորհավորանքների հիմնական մասը ուղղված են հայ ժողովրդին և ոչ թե ընտրված նախագահին: Եւ ոչ թե նոր նախագահի ընտրության առիթով, այլ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու համար: Դիվանագիտական լեզվով դա բավականին հետաքրքիր հայտարարություն է: Եթե շնորհավորանքը ուղղված չէ կոնկրետ հաղթող թեկնածուին, ապա այդ հայտարարությունները նշանակում են, որ առայժմ իրենք չեն ճանաչում "հաղթող" հայտարարված թեքնածուին: Եթե ուշադրությամբ զննեք այդ հայտարարություն-շնորհավորանքները, կնկատեք, որ հետագա տեքստում կամ կոչ կա հետընտրական խաղաղ բանակցությունների, կամ էլ պահանջ, որ պատշաճ ձևով քննվեն բոլոր բողոքները և խախտումները, և պատժվեն մեղավորները:
Առայժմ ՍՍ-ին, որպես նոր նախագահ շնորհավորել են Պուտինը, Սաակաշվիլին, Գյուլը, կաթողիկոսը և մի շարք սփյուռքահայեր, ովքեր ինչ-ինչ բիզնես հետաքրքրություն ունեն Հայաստանում:
Հայլուրին և մնացած "հեռուստալուրերին" քիչ հավատացեք: Մոնտաժը և թերի մեկնաբանությունները բավականին շատ կիրառվող զենք են Հայաստանի հեռուստաեթերում: Սեփական առողջ դատողությունը բավական է իրականությանը մոտ եզրահանգումներ անելու համար:
Մի տաս օրից, հասկանալի կըդառնա: Ինչ կա այստեղ չհասկանալու, դա նշանակում է որ, նրանք ընդունում են ընտրված նախագահին, որպես հայաստանի օրինական նախագահ: Փաստորեն հիմա մենք ունենք մեկ, հրապարակի, եւ մեկ հանրապետության նախագահ: Այս վիճակի մասին երազում են մեր թշնամիները, նրանք նույնպես համախմբված իրենց ծափահարություններով միանում են ազատության հրապարակում հավաքված(խաբված) մեր հայրենակիցներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարության անունից պաշտոնական մամլո հայտարարությամբ է հանդես եկել փոխխոսնակ Թոմ Քեսին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին փետրվարի 19-ին կայացած ակտիվ ու մրցակցային ընտրությունների կապակցությամբ եւ նշում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի եւ Խորհրդարանական վեհաժողովի կողմից տրված նախնական գնահատականը, համաձայն որի ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի կողմից ընդունած ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին: Միաժամանակ պետք է նշել, որ միջազգային դիտորդներն արձանագրել են զգալի խնդիրներ` կապված ընտրական գործընթացների հետ: Այնուամենայնիվ, ընտրական մարմինները դրական են արձագանքել վերահաշվարկ կատարելու պահանջներին: Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ապահովել այս վերահաշվարկների թափանցիկությունը, ուսումնասիրել բոլոր ենթադրյալ անճշտություններն ու քայլեր ձեռնարկել` բարելավելու հետագա ընտրությունները: Նաեւ հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին շարունակել պահպանել օրենքի գերակայությունը եւ գործել խաղաղ ու պատասխանատվությամբ` հանուն ժողովրդավարական Հայաստանի»:
Աղբյուր` panorama.am
Հ.Գ. Այսինքն` ԱՄՆ-ն համաձայն լինելով վերը նշված դիտորդների հետ, ընդունում է, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի կողմից ընդունած ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին...
Ավելացվել է 55 վայրկյան անց
Հ.Գ.-2. Ստեղ պաշտպանելու խնդիր չկա, ասում եմ էն ինչ-որ կա...փաստ!
Վերջին խմբագրող՝ Guetta: 24.02.2008, 01:14: Պատճառ: Գրառման ավելացում
Սփյուռքահայերի մասով եկեք այդպես չասենք, որովհետև շնորհավորողների թվում կան շատ հարգված և սիրելի մարդիկ՝ օրինակ, Քրքորյանը և Ազնավուրը, որոնք իհարկե Հայաստանում բիզնես շահ չունեն:
Ավելացվել է 5 րոպե անց
Մենք էլ ենք ասում էն ինչ-որ կա: Այն է՝ հայտարարության մեջ ասված չէ, օրինակ, «…մեծարգո պարոն Սարգսյան, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Ձեր նախագահության տարիներին …»: և դա պատահականություն չէ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.02.2008, 01:20: Պատճառ: Գրառման ավելացում
Ռոբերտ Քոչարյան - Հայաստան,
Բակո Սահակյան - Լեռնային Ղարաբաղ,
Նիկոլա Սարկոզի - Ֆրանսիա,
Միխեիլ Սահակաշվիլի - Վրաստան,
Վլադիմիր Պուտին - Ռուսաստան,
Ալեքսանդր Լուկաշենկո - Բելորուս,
Աբդուլա Գյուլ - Թուրքիա,
Գեորգի Պրվանով - Բուլղարիա,
թագավոր Մուհամեդ VI - Մարոկկոյի թագավոր,
Կարլոս Պոպուլիաս - Հունաստանի նախագահը:
Չէ Արտգեո , նորից Ա1+-ը մտել է հալյուցինացիաների մեջԻմ կողմից ավելացնեմ, որ նույնը կարելի է ասել Սահակաշվիլու վերաբերյալ
պաշտոնական կայք - http://www.president.gov.ge/?l=E&m=0&sm=0
Արտ. գործ. նախարարություն - http://www.mfa.gov.ge/
Հ1-ը էլի՞ ստում է…![]()
![]()
Աչքիս որ Լևոնը գա իշխանության, Հայաստանը միանգամից կհայտնվի հեթիաքների աշխարհում: Ամեն օր հայերը կարթնանան ու Ա1+-ից կիմանան հերթական ֆանտաստիկ լուրը այն մասին թե ինչպես ասենք Այլմոլորակային քաղաքակրթություններում տարածվել է ԼՏՊ-ի համբավը, կամ ասենք ինչպես Ձնե մարդկանց մի խումբ փորձում է խանգարել 99,9% -ով հաստատված ՀՀՇ-ական դրախտի անդորը.... և այսպես շարունակ:![]()
![]()
Մեկ է մեր ժողովուրդ աչքիս սիրում է ամեն տեսակ կտեր ուտել:
Բոլոր դեպքերում սա քարե դար չի: Եթե Հ1-ը տարածեր կեղծ տեղեկություն Ֆրանսիայի ու Վրաստանի անունից, ապա Հայաստանում գոյություն ունեն Ֆրանսիական ու Վրացական դեսպանատներ, որոնք կարող էին ոչ միայն հերքել այդ սուտn այլ նաև խզել դիվանագիտական կապերը Հայաստանի հետ: Որովհետև ուրիշ երկրի անունից հայտարարություն անելը դա արդեն միջազգային բոլոր կանոնների խախտում է....
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
"A1+"- ի սիրահարների համար:
ԸՍՏ ԿԸՀ-Ի` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
[20:23] 24 Փետրվարի, 2008
ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանըՙ -այսօր բարձր տրամադրությամբ հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին որոշման տակ ստորագրեցին ԿԸՀ 6 անդամներ: ԿԸՀ-ի նիստն այսօր բոյկոտել էին ԿԸՀ-ում ՚Ժառանգությունՙ կուսակցության եւ ՕԵԿ ներկայացուցիչները, իսկ ՀՅԴ ներկայացուչիչ Համլետ Աբրահամյանը հանրապետության նախագահ ընտրվելու մասին որոշման տակ ստորագրեց հատուկ կարծիքով:
Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի արձանագրության համաձայն փետրվարի 19-ին քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ, տեղամասային ընտրական հանձանաժողովներին հատկացվել է 2 միլիոն 390 հազար քվեաթերթիկ: Ըստ ԿԸՀ-ի տվյալների Սերժ Սարգսյանի հավաքել է 862 369, Լեւոն Տեր-Պետրոսյանը 351 222 , Արթուր Բաղդասարյանը 272 427 ձայն, իսկ մնացած թեկնածուները` ավելի պակաս թվով ձայներ: ԿԸՀ-ի արձանագրության տակ այսօրվա նիստին ներկա 6 անդամների ստորագրությունից հետո Գարեգին Ազարյանը մեկ անգամ եւս հայտարարեց.՚ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսանը: Բոլորիս շնորհավորում եմՙ:
ԿԸՀ նախագահի հայտարարությունը ավարտվեց առանց ծափահարությունների, փոխարենը լրագրողներից մեկը հարցրեց.՚Բա՞ հետոՙ: ՚Հետո ընտրությունները ավարտվեցինՙ,- ժպտալով ասաց Գարեգին Ազրայանը: Իսկ ինչ եք պատրաստվում անել, եթե հանրահավաքի մասնակիցները շարժվեն ԿԸՀ. ՚Ա1+ՙ-ի հարցին` Ազարյանը պատասխանեց.՚Այդ հարցը կարծում եմ, որ ինձ չպետք է տայիք: Ի՞նչ եմ անելու` նույն թվերն եմ կարդելու: Մենք շատ լավ աշխատեցինք եւ մեր աշխատանքը գնահատվեցՙ: Գարեգին Ազարյանը նշեց ԵԱԿՀ դիտորդներն արձանագրել են, որ ՀՀ-ի պատմության մեջ սա լավագուն ընտրություններն էին:
Նիստի ավարտին նա նաեւ նշեց, որ ՀՀ Վարչական դատարանի նախագահի գրության համաձայն` Վարչական դատարանում այս պահին չկան ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ անավարտ գործեր: Ազարյանը նաեւ նշեց, որ այն ընտրական տեղամասերի արդյունքները, որտեղ վերահաշվարկ է կատարվել, ընտրությունների վերջնական արդյունների վրա չեն ազդել: Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ն-ի արձանագրության հրապարակման ընթացքում ԿԸՀ-ն շրջապատված էր զինված ոստիկաններով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ! ! ! ՀՀ ՆԱԽԱԳԱՀ է ԸՆՏՐՎԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
![]()
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.02.2008, 14:08:
Իմ երկիրը նախագահ չունի: Ոչինչ դեռ չի վերջացել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
I may be paranoid but no android!
Լավա գոնե եսել կամ էս ֆորումում, որոշ չափով հավասարակշռությունա ապահովվում քաղաքական դաշտում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ