User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Առաջինը շնորհավորեց Սարկոզին

  1. #16
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Տեսնում եք թե ինչպես է Լ.Տ.Պ-ն իր ամբողջ չարությունը տարածել հայ մարդկանց վրա, սա խոսում է նրա քաղաքական չըհասության մասին, այդ չարությունը՛ բումերանգի նման վերադառնալու է դեպի իրեն: սպասենք մի քանի օր, եւ հիշեք:

  2. #17
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ժողովուրդ այդ թեկնածուները ոչինչ են որ մեզ այսպես պառակտեն, չեք գիտակցում որ մենք պետք է միասին լինենք անկախ քաղաքական կողմնորոշումից, պետք է ունենալ մի գազափար ընդհանուր - ապրել ինքներս մեզ համար, այլ ոչ թե մի քանի օլիգարխների զինոր դառնանք

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ի դեպ, առաջինը Սարկոզին չէր, Քոչարյանն էր, հետո Բակոն
    Է թող գնա Ֆրանսիա նախագահի, հայ ժողովուրդը չի շնորհավորում

  4. #19
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Գերագույն խորհուրդ.պատգամավորական ակումբ հ/կ նախագահ Ռուբեն Թորոսյանը, ով նաեւ համակարգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը, փետրվարի 21-ին տարածել է հաղորդագրություն առաջարկ, որն ուղղել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, իսկ պատճենը` Եվրամիության երկրների դեսպանատներին:

    Ռուբեն Թորոսյանը իր նամակը վերնագրել է. Առաջարկություն նախագահի ու մեղրամիսի մասին:

    “Մեծարգո Պարոն Նախագահ, ՀՀ օրեսնդրության պահանջներին համապատասխան, միայն Հայաստանի ԿԸՀ իրավունք ունի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները: Զանգվածային օրինախախտումներով անցած ընտրությունների արդյունքում իբր հաղթած թեկնածուին ուղղված Ձեր վաղաժամ շնորհավորանքը ոչ միայն խախտեց մեր երկրի օրենսդրությունը, այլեւ գնահատվում է որպես միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

    Մեծարգո Պարոն Նախագահ, մենք հանդիսանում ենք “Եվրոպական” կոչվող խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ եւ պարտավոր ենք պահպանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր երկրի պարտավորությունները: Ավելին, Դուք երկիր եք ներկայացնում եւ առավել պատասխանատվություն պետք է դրսեւորեք այդ հարցերում:

    Հավանաբար միջազգային նորմերին չհամապատասխանող Ձեր գործողությունների պատճառն այն է, որ գտնվում եք մեղրամիսում: Չնայած, մեր երկրում կան մարդիկ, որոնք կարծես մեղրամիսում չեն, սակայն Ձեզանից ավելի վաղ են ոտնատակ տվել մեր երկրի օրենսդրությունը”, ասված է Ռուբեն Թորոսյանի առաջարկության մեջ:

    Ըստ lragir.am -ի
    When life gives you lemons, make lemonade

  5. #20
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ոչ մի նախագահի թեկնածու ԻԴԵԱԼԱԿԱՆ չէ: Սակայն եթե համեմատում ենք եղած թվով 9 թեկնածուներին, ապա ըստ իս, Սերժ Սարգսյանն է, ով կարող է ճիշտ, լավ, հայանպաստ աշխատել ի շահ հայ ժողովրդի:

    Միանում եմ շնորհավորանքներին, ուրախ եմ, որ եղած թեկնածուներից ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարկոզի

    Մեկը լիներ հարցներ, Սարկոզիյին ֆրանսիայի բնակչության քանի՞ տոկոսն է համակրում: Իմ իմանալով Ֆրանսիայի ժողովուրդը բավականին ատելությամբ է լցված իրենց նախագահի դեմ:
    Իմիջայլոց Սարկոզիի վարկանիշը ահագին ընգելա, եթե ընտրությունների ժամանակ ուներ մոտ 54 տոկոս, ապա հիմա, ըստ քաղաքական վերլուծաբանների, մոտ 40-44տոկոսա:
    Վարկանիշի ընգնելը հիմնականում կապում են աղջիկների հետ ունեցած իր "անտարբերությամբ":

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնում եք թե ինչպես է Լ.Տ.Պ-ն իր ամբողջ չարությունը տարածել հայ մարդկանց վրա, սա խոսում է նրա քաղաքական չըհասության մասին, այդ չարությունը՛ բումերանգի նման վերադառնալու է դեպի իրեն: սպասենք մի քանի օր, եւ հիշեք:
    Լևոն Տեր-Պետրոսյանը ՉՀԱՋՈՂՎԱԾ քաղաքաան գործիչ է!

    Ավելացվել է 11 րոպե անց
    Նախագահներից շնորհավորել են`

    -Ռոբերտ Քոչարյան,
    -Բակո Սահակյան,
    -Նիկոլա Սարկոզի,
    -Միխեիլ Սահակաշվիլի,
    -Վլադիմիր Պուտին:
    Վերջին խմբագրող՝ Guetta: 21.02.2008, 19:18: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #21
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց Սարկոզիի վարկանիշը ահագին ընգելա, եթե ընտրությունների ժամանակ ուներ մոտ 54 տոկոս, ապա հիմա, ըստ քաղաքական վերլուծաբանների, մոտ 40-44տոկոսա:
    Վարկանիշի ընգնելը հիմնականում կապում են աղջիկների հետ ունեցած իր "անտարբերությամբ":
    Աղջիկ, մաղջիկ ինձ չի հետքրքրում, ոչ էլ Ֆրանսիացիներին: Դա ամենաշատը կհետաքրքրի բամբասողական ժուռնալներին:
    Սարկոզիյի վարկանիշը ընկավ այն ժամանակ, երբ նա հանդիպեց Լիբիայի դիկտատոր նախագահի հետ: Փոխանակվեցին զինամթերային պայմանագրեր: Չադում շատ վատ դրսեվորեց Ֆրանսիայի քաղաքացիների պաշտպանությունը: Մի խոսքով տխուր է Սարկոզիյի վիճակը:
    Նրան միայն արիստոկրատ խավն է հավանում:

  7. #22
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մյուս սրոկին դժվար Սարկոզին դառնա նախագահ...
    Իմիջայլոց էտ աղջկա հարցը կես-կատակ, կես-լուրջ- իրականությունա, իրա վերջին սիրավեպը իրա ռեյտինգը գցեց, քանի որ նրան մեղադրում էին երկրի սեփական գործերը անտերության մատնելու մեջ. ինքը իրա ընգերուհովա զբաղված:

  8. #23
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Guetta

    Մոռացար Թուրքիայի նախագահին։ Հիմա արդեն պարզ է, թե ով է թուրքահաճո նախագահը։

  9. #24
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա արդեն պարզ է, թե ով է թուրքահաճո նախագահը։
    http://arminfo.info/
    Սերժ Սարգսյանի հաղթանակը հիասթափություն է հարուցել թուրքական մամուլում
    ԱրմԻնֆո: ՙԱկնկալվում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած Սերժ Սարգսյանը կշարունակի իր նախորդի` Քոչարյանի ազգայնական գիծը՚, - այսօր գրում է թուրքական ՙՄիլլիեթ՚ թերթը:
    Աղբյուրը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը եղել է ՙՂարաբաղի հայերի նախկին հրամատար՚, նրան բնորոշելով որպես քաղաքական գործչի, որը ՙջերմորեն չի վերաբերվում Թուրքիայի հետ երկխոսությանը՚: Սերժ Սարգսյանի հաղթանակը, ով, ամենայն հավանականությամբ, կշարունակի Քոչարյանի որդեգրած` Թուրքիայի հետ երկխոսության նկատմամբ անորոշ և ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականությունը, կարգելակի այն կարևոր գործընթացները, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում, գրում է ՙՄիլլիեթը՚:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլի հրապարակումներում բազմիցս կարծիք է հայտնվել այն մասին, որ Հայաստանի նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրվելը կարող է հայ-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու լավ հնարավորություն ստեղծել, և Հայաստանում վարչակազմի փոփոխությունը կարող է հնարավորություն ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:
    ...

  10. #25
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    http://arminfo.info/
    Սերժ Սարգսյանի հաղթանակը հիասթափություն է հարուցել թուրքական մամուլում
    Համաձայնվի, որ Թուրքիայի, Բելոռուսի և Ռուսաստանի նախագահների շնորհավորանքը ավելի խոսուն է։ Թուրքիայում կան անկախ լրատվամիջոցներ, խոսքի ազատություն։ Ով ինչ կուզի կգրի։

    Իսկ Սարկոզիի և Սահակաշվիլու կողմից շնորհավորելը դեսպանատներում չեն հաստատում։

  11. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Ի դեպ, Յանուկովիչին Պուտինը երկու անգամ է շնորհավորել, նախագահ դարձավ Յուշենկոն, ինչպես և ընտրել էր Ուկրայինայի ժողովուրդը։

    Շեվարդնաձեին շատերն էին շնորհավորել, նախագահ դարձավ վրաց ժողովրդի ընտրյալ Սահակաշվիլին։

    Հիմա որ Ելցինն էլ Ալիևի ձեռքը բռնած գա, միևնույն է ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը այնքան արժանապատվություն ունի, որ նախագահ կդառնա նա, ում ընտրել են։

  12. #27
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկ, մաղջիկ ինձ չի հետքրքրում, ոչ էլ Ֆրանսիացիներին: Դա ամենաշատը կհետաքրքրի բամբասողական ժուռնալներին:
    Սարկոզիյի վարկանիշը ընկավ այն ժամանակ, երբ նա հանդիպեց Լիբիայի դիկտատոր նախագահի հետ: Փոխանակվեցին զինամթերային պայմանագրեր: Չադում շատ վատ դրսեվորեց Ֆրանսիայի քաղաքացիների պաշտպանությունը: Մի խոսքով տխուր է Սարկոզիյի վիճակը:
    Նրան միայն արիստոկրատ խավն է հավանում:
    Այո շատ է տխուր Սարկոզիի վիճակը, շուտով Լեւոնը՛ պահանջելու է նաեւ նրա հրաժարականը, իսկ քիչ անց, նաեւ Պուտինի:

  13. #28
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո շատ է տխուր Սարկոզիի վիճակը, շուտով Լեւոնը՛ պահանջելու է նաեւ նրա հրաժարականը, իսկ քիչ անց, նաեւ Պուտինի:
    Ցավոք Սարկոզիին ու Պուտինին Լեւոնի հետ կապելդ անհասկանալի էր: Եթե մտածում ես, որ ես իրավունք չունեմ նման բան խոսել Սարկոզիի հասցեին, ապա դու սխալվում ես

  14. #29
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Mer tan@
    Գրառումներ
    193
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    (Նախագահին) ՈՉ ՈՔ չի շնորհավորել, որովհետեվ դեռ նախագահ չկա:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնում եք թե ինչպես է Լ.Տ.Պ-ն իր ամբողջ չարությունը տարածել հայ մարդկանց վրա, սա խոսում է նրա քաղաքական չըհասության մասին, այդ չարությունը՛ բումերանգի նման վերադառնալու է դեպի իրեն: սպասենք մի քանի օր, եւ հիշեք:
    Մի գուցե ԼՏՊ ն քաղաքականապես չի հասունացել, բայց ինձ չի թվում, որ ակումբում կգտնվի ինչոր մեկը որը նույնը կկարողանա ասել այն հոծ բազմության մասին որը հիմա հավաքված է ազատության հրապարակում, ու որոնք ինքնակամ են եկել հասել այդտեղ: իսկ այդ բազմությունը , ես վստահ եմ, շատ բան ա ասում են մարդկանց ովքեր դեռ ոչինչ չեն հասկացել…
    Վերջին խմբագրող՝ Quadro: 22.02.2008, 09:10: Պատճառ: Գրառման ավելացում
    բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք

  15. #30
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առաջինը շնորհավորեց Սարկոզին

    ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱ՞ՆՔ է ՏԱՐԱԾԵԼ
    [18:31] 22 Փետրվարի, 2008

    ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված շնորհավորական ուղերձը կասկածահարույց էր թե ստացման օպերատիվության, թե հատկապես պրոտոկոլայինից տարբերվող տեքստի առումով:

    Պարզվում է` Ելիսեյան Պալատի պաշտոնական կայքէջում www.elysee.fr ՀՀ ուղարկված որեւէ ուղերձ` Ֆրանսիայի նախագահի անունից` շնորհավորական կամ ոչ շնորհավորական, Սերժ Սարգսյանին ուղղված կամ որեւէ այլ անձի` գոյություն չունի: Գոյություն չունի բացարձակապես ոչ միայն տեքստ, այլեւ անգամ լուր, թե Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին:

    Եթե ՌԴ նախագահի շնորհավորանքի դեպքում չկար շնորհավորանքի տեքստ բայց կար գոնե լուր, ապա Ֆրանսիայի նախագահի դեպքում չկա նույնիսկ լուր, թե Սերժ Սարգսյանին շնորհավորանք է ուղարկվել: Ընդ որում պրն. Սարկոզիի կողմից օրվա ընթացքում կատարվող բոլոր այցերի, հանդիպումների, քննարկումների, ուղերձների մասին լուրերը կայքէջում տեղադրվում են` օրը մի քանի անգամ թարմացվող թողարկումներով:

    Ասենք, անցած տասնօրյակում նամակներ կամ ուղերձներ են ուղարկվել Բրազիլիայի նախագահին, Աֆղանստանի նախագահին, Կոսովոյի նախագահին, Պոլոնեզյան կղզիներ, Արեւելյան Թիմոր եւ բոլորը` թե լուրի տեսքով, թե ուղերձների ամբողջական տեքստերով զետեղված են կայքում:

    Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Կարո՞ղ է Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղարկված լինել շնորհավորական ուղերձ, այն էլ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ դրա մասին չտրվի անգամ լուր: Իհարկե, չի կարող:

    ՀՀ կառավարության լրատվական ծառայությունում հավատացրին, իբր իրենք ՚պատշաճ դիվանագիտական խողովակներով են ստացելՙ: Ուղերձը անմիջականորեն ստացել են ՀՀ կառավարությունում` ֆաքսով, եւ պատկերացրեք` Սարկոզիի ստորագրությամբ:

    Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ձեւաթղթի տարբերանշանները թողած` զինանշան եւ այլն, նկատել են Սարկոզիի ստորագրությունը: Երեւի` նույնիսկ ՚ճանաչել ենՙ ստորագրությունը:

    Ավելի լուրջ էր իհարկե, թե ինչ կասեն Ֆրանսիայի դեսպանատանը: Երկու օրվա ընթացքում մի քանի անգամ ունեցած հեռախոսազրույցների սկզբում միանգամայն զարմացած էին, մանավանդ երբ համոզվեցին, որ Ֆրանսիայի նախագահի կայքէջում շնորհավորանքի մասին նույնիսկ լուր չկա, իսկ վերջում ամենաճիշտ լուծումը համարեցին, որ զանգահարվի Ելիսեյան պալատ` մամլո ծառայություն:

    Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ողջ այս պատմության կապակցությամբ պաշտոնապես ասվում է միայն մեկ նախադասություն. ՚Դեսպանատունը հաստատում է ուղերձի փաստը, սակայն չի ցանկանում տալ մեկնաբանություն փոխանցման աղբյուրի առնչությամբՙ:

    Այլ կերպ ասած` դեսպանատունը ոչ ուղերձի վավերականությունն է հաստատում, ոչ բովանդակության իսկությունը, ոչ էլ դրա փոխանցման հետ որեւէ առնչություն: Ընդամենը հաստատում է փաստը: Դա էլ չհաստատել, կնշանակեր լռելյայն ասել, թե ՀՀ կառավարության առնվազն լրատվական ծառայությունը ստում է:

    Լուսինե Պետրոսյան

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=58103

    Իմ կողմից ավելացնեմ, որ նույնը կարելի է ասել Սահակաշվիլու վերաբերյալ
    պաշտոնական կայք - http://www.president.gov.ge/?l=E&m=0&sm=0
    Արտ. գործ. նախարարություն - http://www.mfa.gov.ge/

    Հ1-ը էլի՞ ստում է…

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. SMMBon.com - "Առաջինը" սոցիալական կայքերում
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.12.2022, 14:47
  2. armenix.com Առաջինը Հայաստանում
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.04.2010, 23:31
  3. Արձակ. Առաջինը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.02.2010, 19:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •