User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 71 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ինչու են հայերը բժշկի դիմում ուշացումով

  1. #61
    Սկսնակ անդամ Rozet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    երկիր մոլորակ
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեր ժողովուրդը կորցրել է հավատը բժշկի հանդեպ, քանի որ ամենինչ պողի ճանապարհով է լուծվում մեր երկրու: Դա մեծամասնության կարծիքն է:Լավ ծանոթ լինելով առողջապահական ոլորտին, ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ, նաև չհակասելով ազգիս մեծամասնության կարծիքին, ասեմ, այո, շատ տեղերում, շատ մարդկանց մասին ամենինչ լուծվում է փողով: բայց ի հակադրում այդ ամենին ասեմ նաև, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ,մարդկային առումով հրաշալի կոլլեգաներ, որոնք պատրաստ են հիվանդին տալ այն ամենը , ինչի կարիքը կա, գիտելիքի առումով չեն զիջում շատ մեծ կլինիկաների մասնագետների,,:: Բայց, մի մեծ բայց կա, Այդ մարդկանց աշխատավարձը եթե ասեմ որքան է, ծիծաղներդ կգա,,,35000 դրամ: Ինչ եք կարծում, այդ մարդը մինչև երբ կարող է այդ «աղքատավարձով» ընտանիք պահել, ու դեռ նույն եռանդով ու նվիրումով էլ աշխատել: Երբ դեռ տրիբունայից էլ բարձրագոչում են բժիշկներ կաշառակերության մասին, թող մի պահ նայեն իրենց վարձատրման չափին:Հավատացեք, ձեզանից ոչ ոք գիշերվա երեքին անկողնուց վեր չի ցատկի, արագ հագնվի, իր հիվանդ երեխային թողնի մենակ տունը, չգիտես ինչ ճանապարհով, ինչ գումարով այդ ժամին տաքսի գտնի, հասնի հիվանդանոց, ինչ է հիվանդ են բերել, որը իր կարիքը ունի: ՈՒ դեռ հիվանդատերերն էլ մունաթ գան, թե չհասկացա 3000 դրամ վճարս որն է, , ձեր գործն է, երդում եք տվել, պիտի անեք: Ասում եք, հարգելիս, ներեցեք, ռեանիմացիա չեք կարող մտնել, նախ ուշ ժամ է, երկրորդն էլ արգելված է, ձեր երեխայի հետ ամենինչ լավ կլինի, նրանով զբաղվում են, ամեն 30 րոպեն մեկ իմ պատասխանատվությամբ ձեզ կզեկուցեն վիճակի մասին, ու քեզ հրելով « ծեփում են պատին», թե բա «աղջիիիիիիի, դու գիտես ես ովեեեեեեեեեեեմ»,արտահայությամբ վիրավորում են ոչմիայն բժշկի, այլ նաև մարդ լինելու արժանապատվությունդ:
    անկեղծ ասած, զզվել եմ եդ ամենից
    Ընկերություն փնտրեք վճռական, ճշտապահ, հետևաբար
    պատվասեր մարդկանց հետ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (03.12.2010), StrangeLittleGirl (12.12.2010), Գեա (03.12.2010)

  3. #62
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rozet-ի խոսքերից Նայել գրառումը
    մեր ժողովուրդը կորցրել է հավատը բժշկի հանդեպ, քանի որ ամենինչ պողի ճանապարհով է լուծվում մեր երկրու: Դա մեծամասնության կարծիքն է:Լավ ծանոթ լինելով առողջապահական ոլորտին, ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ, նաև չհակասելով ազգիս մեծամասնության կարծիքին, ասեմ, այո, շատ տեղերում, շատ մարդկանց մասին ամենինչ լուծվում է փողով: բայց ի հակադրում այդ ամենին ասեմ նաև, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ,մարդկային առումով հրաշալի կոլլեգաներ, որոնք պատրաստ են հիվանդին տալ այն ամենը , ինչի կարիքը կա, գիտելիքի առումով չեն զիջում շատ մեծ կլինիկաների մասնագետների,,:: Բայց, մի մեծ բայց կա, Այդ մարդկանց աշխատավարձը եթե ասեմ որքան է, ծիծաղներդ կգա,,,35000 դրամ: Ինչ եք կարծում, այդ մարդը մինչև երբ կարող է այդ «աղքատավարձով» ընտանիք պահել, ու դեռ նույն եռանդով ու նվիրումով էլ աշխատել: Երբ դեռ տրիբունայից էլ բարձրագոչում են բժիշկներ կաշառակերության մասին, թող մի պահ նայեն իրենց վարձատրման չափին:Հավատացեք, ձեզանից ոչ ոք գիշերվա երեքին անկողնուց վեր չի ցատկի, արագ հագնվի, իր հիվանդ երեխային թողնի մենակ տունը, չգիտես ինչ ճանապարհով, ինչ գումարով այդ ժամին տաքսի գտնի, հասնի հիվանդանոց, ինչ է հիվանդ են բերել, որը իր կարիքը ունի: ՈՒ դեռ հիվանդատերերն էլ մունաթ գան, թե չհասկացա 3000 դրամ վճարս որն է, , ձեր գործն է, երդում եք տվել, պիտի անեք: Ասում եք, հարգելիս, ներեցեք, ռեանիմացիա չեք կարող մտնել, նախ ուշ ժամ է, երկրորդն էլ արգելված է, ձեր երեխայի հետ ամենինչ լավ կլինի, նրանով զբաղվում են, ամեն 30 րոպեն մեկ իմ պատասխանատվությամբ ձեզ կզեկուցեն վիճակի մասին, ու քեզ հրելով « ծեփում են պատին», թե բա «աղջիիիիիիի, դու գիտես ես ովեեեեեեեեեեեմ»,արտահայությամբ վիրավորում են ոչմիայն բժշկի, այլ նաև մարդ լինելու արժանապատվությունդ:
    անկեղծ ասած, զզվել եմ եդ ամենից
    ինչպես եմ Ձեզ հասկանում.
    ինչ վերաբերուն է թեմայի հարցին այն հիմնականում երկու մեծ պատճառ ունի:նախ ֆինանսական դժվարուությունները և երկրորդ` ազգային մենթալիթեթը:Մարդիկ կրթված չեն պրոֆիլակտիկ նպատակով բժշկի դիմելուն,իսկ կրթված չեն ոչ թե այն պատճառով որ տգետ են այլ որովհետև դա պետք է իրականացվի պետական համակարգի հետևողական աշխատանքի շնորհիվ ,որը չկա...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2010), Magic-Mushroom (11.12.2010)

  5. #63
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ: Հայաստանում իրոք բժիշկների մեծամասնության վիճակը տենցա: Իսկ ժողովուրդը գնում է բժշկի միայն խիստ ծայրահեղ դեպքերում: Օրինակ մեր ազգի ճնշող մեծամասնությունը ատամնաբուժի մոտ գնում է միայն այն դեպքում, երբ ատամը սկսում է ցավել, ու այն էլ մի քանի օր սպասում է տանջվելով թե գուցե կանցնի, ու տեսնելով, որ ցավը չի անցնում, որոշում է վերջապես գնալ: Իսկ արտասահմանում գրեթե բոլորն ունեն իրենց ընտրած ստամատոլոգները: Չգիտեմ, կարելի է ասել կրթության մակարդակից է սա, թե ոչ, երևի մեր ազգը արդեն սովորել է ատամի ցավը անցկացնել ԿՈՖԵՈՎ ու ծխախոտի վրա լցրած շաքարի վառված ծխով, ու չենք մտածում, որ եթե ցավն էլ թողնի, ցավի պատճառը հաստատ չի վերանա, ու հետո ավելիա բարդանալու ու ավելի մեծ պրոբլեմներ ստեղծի:

  6. #64
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2010
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով բժշկին ուշ կամ ընդհանրապես չդիմելը կրթության մակարդակի պատճառով շատ քիչ տոկոս է կազմում, իսկ մնացած տոկոսը ֆինանսական պռոբլեմից ա գալիս:

  7. #65
    111
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ծիծաղելու դեպք պատմեմ և դուք կհասկանաք թե ինչու մարդիկ բժշկի չեն դիմում:
    Դեպքը պատահել է Վանաձորում իմ բարեկամներից մեկի հետ: Հիվանդը սայթաքել է աստիճանների վրա և վնասել ծունկը: Դիմել է տրավմատոլոգին (քաղաքի գլխավոր տրավմատոլոգին), ով առանց հիվանդին զննելու նախ նշանակել է ողնաշարի ռենտգեն հետազոտություն 2 պրոեկցիայով (2x3500դր.)`պատճառաբանելով. "Ոնց էլ ըլի օստեոխոնդրոզ կունենաս": Այնուհետև նշանակել է վիտամիններ և տոկեր: Ի դեպ նշեմ, որ այս եղանակին աշխատող մարդուն տոկերը հակացուցված են:
    Իսկ մարդը ԸՆԴԱՄԵՆԸ ծունկն էր վնասել.................

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.12.2010), Magic-Mushroom (11.12.2010), Հարդ (11.12.2010)

  9. #66
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդ որ գնում է բժշկի ու ասում է,բժիշկ գիտեք՜ հազում եմ,իսկ բժիշկը առանց ստուգելու՝մենական առաջին համաշխարհային պատերազմի սարգերի օգնությամբ թոքերը լսելով ասում է՝գնա Դոկսիցիկլին(վտանգավոր հակաբիոտիկ) խմի՝որը առանց հակասնկայինի նշանակելը հանցագործություն է,հիվանդը գնում է ու խմում է այդ դեղը ու ավելի է վատանում,հիմա ինչպես հիվանդը վստահի բժշկին՝դա վերաբերվում է պետպատվերին,իսկ երկրորդը արդեն ասվել է,ֆինանսները,մինչեւ բժշկին փող չտաս նույնիսկ չի բարեւիՍակյան բացառություններ լինում են,բայց ցավոք շատ քիչ,ցանկանում եմ շնորհակալություս հայտնել այն բժիշկներին՝որոնց համար Հիպոկրատի երդումը ոչ թե զուտ խոսքեր են,այլ հետեւում են դրան ու ուշադրություն չեն դարձնում մարդու ֆինանսական վիճակին
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.12.2010), Meme (11.12.2010), Ձայնալար (14.12.2010)

  11. #67
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն

    Հարգելի ժողովուրդ ես ինքս սովորում եմ բժշկականում և կասեմ մի բան: Այն որ բժիշկը իր ամեն մասնագիտական բառի համար փող է ուզում, լիովին արդարացված է: Շատ ժամանակ մարդիք մտածում են, որ եթե բժիշկը ոչ մի նյութական կորուստ չի կրում (օր. կոնսուլտացիաների ժամանակ), ապա նա պետք է անվճար աշխատի: Ոչ դա շատ սխալ է, քանի որ հենց ինքը Հիպոկրատը ասել է, որ բժիշկը իր ցանկացած գործի համար պետք է վարձատրվի: Մարդ որը 6-10 տարի շարունակ ամեն տարի վճարել է 800.000-1.000.000 դրամ վարձ, որ բժշկություն սովորի, չի կարող աշխատել անվճար: Չեմ խոսում այն մասին, թե ինչպես է անցել այդ տարիները: Հավատացնում եմ. շատ դժվար է բժշկականում սովորելը: Իսկ ինչ վերաբերվում է անորակ կադրերին, համաձայն եմ այդպիսիք շատ կան: Դա մեր կառավարության թերությունն է: Ուղակի իմացեք թե ում մոտ եք գնում և վերջ: Ես կարող եմ մի փոքրիկ խորհուրդ տալ: Լինելով բժշկական հմալսարանի ներսում` ես տեսնում եմ թե ինչ աշխատանքներ են տարվում համալսարանական կլինիկաների բժիշկների որակի բարձրացման և նորագույն սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Սա գովազդ չէ, քանի որ ես ընդամենը ուսանող եմ: Եթե որևէ մեկը կցանկանա ինֆորմացաի իմանալ այդ կլինիկաների մասին ես կաշխատեմ օգնել:

    Եվ վերջում նշեմ ԲԺԻՇԿԸ ԲԱՐԵՎԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ

  12. #68
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    yeggarik,իսկ Հիպոկրատի մնացած ասածները ինչու՜ չես նշում,իսկ եթե մարդ փող չունի դե լավ է էլի ով փող չունի թող գնա ու մահանա
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (14.12.2010)

  14. #69
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    yeggarik,իսկ Հիպոկրատի մնացած ասածները ինչու՜ չես նշում,իսկ եթե մարդ փող չունի դե լավ է էլի ով փող չունի թող գնա ու մահանա
    Երբ հիվանդը փող չունի դրա մասին թող պետությունը հոգա ոչ թե բժիշկը:

  15. #70
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yeggarik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ժողովուրդ ես ինքս սովորում եմ բժշկականում և կասեմ մի բան: Այն որ բժիշկը իր ամեն մասնագիտական բառի համար փող է ուզում, լիովին արդարացված է: Շատ ժամանակ մարդիք մտածում են, որ եթե բժիշկը ոչ մի նյութական կորուստ չի կրում (օր. կոնսուլտացիաների ժամանակ), ապա նա պետք է անվճար աշխատի: Ոչ դա շատ սխալ է, քանի որ հենց ինքը Հիպոկրատը ասել է, որ բժիշկը իր ցանկացած գործի համար պետք է վարձատրվի: Մարդ որը 6-10 տարի շարունակ ամեն տարի վճարել է 800.000-1.000.000 դրամ վարձ, որ բժշկություն սովորի, չի կարող աշխատել անվճար: Չեմ խոսում այն մասին, թե ինչպես է անցել այդ տարիները: Հավատացնում եմ. շատ դժվար է բժշկականում սովորելը: Իսկ ինչ վերաբերվում է անորակ կադրերին, համաձայն եմ այդպիսիք շատ կան: Դա մեր կառավարության թերությունն է: Ուղակի իմացեք թե ում մոտ եք գնում և վերջ: Ես կարող եմ մի փոքրիկ խորհուրդ տալ: Լինելով բժշկական հմալսարանի ներսում` ես տեսնում եմ թե ինչ աշխատանքներ են տարվում համալսարանական կլինիկաների բժիշկների որակի բարձրացման և նորագույն սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Սա գովազդ չէ, քանի որ ես ընդամենը ուսանող եմ: Եթե որևէ մեկը կցանկանա ինֆորմացաի իմանալ այդ կլինիկաների մասին ես կաշխատեմ օգնել:

    Եվ վերջում նշեմ ԲԺԻՇԿԸ ԲԱՐԵՎԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ
    Ճիշտ ես ասում, ես քո ցավն էլ տանեմ

    yeggarik,իսկ Հիպոկրատի մնացած ասածները ինչու՜ չես նշում,իսկ եթե մարդ փող չունի դե լավ է էլի ով փող չունի թող գնա ու մահանա
    Բայց որ մլիցեն կայնացնի ակտ գրելու մի տեղից կճարեն կտան...

  16. #71
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն 8 տարի է անցել այս թեմայի բացումից, հետաքրքիր է իմանալ՝ որևէ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ:

    Մեջբերում docart-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ ուզում իմանալ, թե ինչու են հայերը դիմում բժշկի, երբ դանակը հասնում է ոսկորին?
    Թեման կարդացի, ինչքանով հասկանում եմ, հիմնականում մատնանշվում են հետևյալ պատճառները.
    • Մատուցվող բժշկական ծառայությունների թանկություն:

      Մի առ ժամանակ առաջ լսում էի կրթության և գիտության նախարար Աշոտյանի հետ հարցազրույցը, որում նա պնդում էի, որ այսօր փոքր դրամական միջոցներով որակյալ մասնագետ պատրաստելն անհնար է: Համամիտ եմ նրա հետ և կարծում եմ՝ նույնը վերաբերում է բուժծառայությանը. հնարավոր չէ մատուցել որակյալ բուժծառայություն՝ առանց համապատասխան ֆինասավորման: Հասկանում եմ, որ շատ դեպքերում մարդիկ պարզապես վճարելու բավականաչափ միջոցներ չունեն, բայց ամբողջությամբ անվճար բժկական ծառայություն մատուցելն էլ արդյունավետ չէ ոլորտի որակի բարձրացման համար: Ես կողմ եմ պարտադիր բժշկական ապահովագրությանը՝ անհատի եկամուտի չափին համապատասխան և ըստ այդ ապահովագրության վճարի չափի՝ համապատասխան բուժծառայությունների ցանկի սահմանմանը:

    • Անվստահություն բժշկական ծառայությունների որակի նկատմամբ:

      Եթե մարդիկ քիչ են դիմում բժիշկների, ապա սեփական փորձի հիման վրա բուժծառայության անորակությունը ստուգելու և եզրակացություններ անելու համար պարզապես բավարար չափով վիճակագրական տվյալներ չեն լինի: Իսկ ուրիշների կարծիքի հիման վրա եզրակացություն անելը չնայած տարածված երևույթ է, բայց լուրջ չէ:
      Իմ կարծիքով՝ ծառայության մատուցման թափանցիկությունը կնպաստի վստահության բարձրացմանը: Եթե լինի հանրությանը հասանելի համակարգ, որտեղ բուժծառայությունից օգտվող մարդիկ կարողանան գնահատել ծառայության որակը և թողնել մեկնաբանություններ, ապա դա կմեծացնի թափանցիկությունը: Միգուցե և կա այդպիսի հնարավորություն, չգիտեմ: Համարյա համոզված եմ, որ կա համենայն դեպս բուժծառայության որակի մասին բողոքը համապատասխան վերահսկող մարմնին հասցնելու մեխանիզմ (թեժ գիծ, գրավոր արձագանք): Ովքեր իսկապես մտահոգված են բուժծառայության որակի հարցով կարող են իրենց դրական և բացասական կարծիքները հայտնել՝ օգտվելով այդ մեխանիզմից:

    • Բժշկական ծառայության ստանալու հետ կապված անհարմարություններ (օրինակ՝ ժամանակային):

      Ինչ խոսք, սա առկա է: Առանց նախնական հերթագրման հանդիպումներ, հերթեր, անորոշ ժամանակով սպասում: Պետք է պարտադիր հերթագրման համակարգ մտցնել, իմ կարծիքով, գումարած՝ շտապ բուժօգնության դեպքերի ու հիմնական աշխատաժամերից դուրս բուժծառայություն ստանալու հնարավորություն: Ինձ թվում է, մեր բժիշկները պարզապես ծանրաբեռնված են (որոշ մասնագիտությունների գծով) և այդ պայմաններում որակյալ բուժծառայություն չեն կարող մատուցել: Չգիտեմ՝ անհրաժեշտ քանակով մասնագետներ (և հաստիքնե՛ր) կա՞ն բժշկին «բեռնաթափելու» համար:
      Համենայն դեպս, եթե ես բժշկից պահանջում եմ «կարգուկանոն»՝ չցանկանալով երկար սպասել հերթում, ապա պիտի համաձայն լինեմ նաև հերթագրման համակարգին, որպեսզի ինքս չնպաստեմ հերթի գոյացմանը:

    • Բժշկական ծառայություններից օգտվելու մշակույթի բացակայություն: Այընտրանքային միջոցների նախընտրում:

      Տեղեկատվության ու կրթության պակասից է: Հեքիմների ու ինքնաբուժման վտանգների մասին խոսում ենք, բայց ոչ բավարար շատ ու բավարար հանրային (հեռուստացույց, մամուլ, գրավոր իրազեկում բուժհաստատություններում):
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (03.09.2014)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տեղեկություն ստանալու համար,որ լրատվամիջոցներին եք դիմում և ինչու??
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.07.2018, 18:27
  2. Ռիսկի է դիմում նա, ով ռիսկի չի դիմում
    Հեղինակ՝ Nga, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.04.2009, 19:38
  3. Ինչու են հայերը վախենում սեքսից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 28
    Վերջինը: 12.05.2008, 17:41
  4. Բժշկի կողմից նշված դեղատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 28.02.2007, 18:29
  5. Բժշկի ընտրություն
    Հեղինակ՝ docart, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 15.02.2007, 22:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •