Իհարկե հասկանալի է, որ ոչ բոլորին է վերաբերում: Բայց ամեն անգամ կարդում եմ ծայրից ծայր քֆրտոց, վերջում՝ ոչ բոլորին է վերաբերում: Ինչու՞ չի ասվում՝ ոչ բոլոր բժիշկներն են լավը, այլ՝ ոչ բոլոր բժիշկներն են վատը: Իրականում ճիշտ հակառակն է: Մենք բազմաթիվ լավ մասնագետներ ունենք: Ուղղակի ժողովուրդը միշտ խոսակցություններ է տարածում: Ես այնպիսի ՄԱՍՆԱԳԵՏների մասին եմ բացասական կարծիք լսել, որ մազերս բիզ-բիզ են կանգնել:
ճիշտ ես ասւմ, բայց հայի բնավորությունա միշտ էլ վատն առաջ ենք քցում
Նախ նկատենք, որ առաջնային օղակը՝ պոլիկլինիկաներն անվճար են: Բայց մեր ժողովուրդն էնքան չի դիմում բժշկի, որ բանը բանից անցնում է, ու պոլիկլինիկայի բժիշկն էլ ոչինչ չի կարողանում անել: Երկրորդ, չգիտես ինչու, նույն միջին աշխատավարձ ստացողը 200 000 դրամ կտա քիթը վիրահատելու համար, ավելի մեծ փողեր կծախսի Նոր տարի կամ հարսանիք անելու համար, բայց երբ բանը հասնի բժշկին, կասի՝ աշխատավարձս սենց-նենց: Հետո, շատ բժիշկներ կան, որոնք, տեսնելով, որ հիվանդը վճարունակ չէ, ավելի քիչ են վերցնում կամ նույնիսկ չեն վերցնում: Էդ մուննաթները ավելի հազվադեպ հանդիպող բացառություններ են:
պոլիկլինիկա կոչվածն էլ անվճար չի, ինքս աշխատանքի անցնելու համար ինչ որ թղթեր պիտի տանեի 6000 դրամ եմ տվել:
Ինչ վերաբերում է հեքիմներին, ապա շատ իզուր է քեզ թվում, թե չեն վնասում: Ստամոքսի խոցը թթի արաղով բուժողները... Հա', խոցը վերանում է, բայց արդյունքում առաջանում է կոպիտ սպի, որի պատճառով զարգանում է անանցանելիություն: Ու եթե բժիշկը դեղերով ու դիետաներով բուժեր, խոցը կլավանար-կգնար, ապա այս դեպքում արդեն վիրահատությունն անխուսափելի է:
Էջանիշներ