Ռազմիկ, նախ, մեզ մոտ վարձը 20 000 դոլար չէ, շատ ավելի քիչ է: Երկրորդ, մեր պետությունը ձերի հետ մի համեմատիր. ԱՄՆ-ն զարգացած պետություն է, իսկ Հայաստանը դեռ շատ հաց ու պանիր պիտի ունի, որ կարողանա այդ ձևով ֆինանսավորել իր ուսանողներին: Դրա համար հիմա գոնե կա ռոտացիոն համակարգը, երբ վճարովի սովորողը լավ է սովորում, հաջորդ տարի անցնում է անվճար: Հետո, իրականությունն այն է, որ չափից դուրս սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մտքով չի էլ անցնում գալ բժշկական համալսարան, որովհետև այստեղ ոչ միայն վարձն է խնդիրը, այլև ուսումն ինքը բավական շատ ծախսերի հետ է կապված (դասագրքեր, խալաթներ, քսերոքսներ, տրանսպորտի փող, երբ հիվանդանոցներում ենք դասի, և այլն): Իհարկե, դա շատ վատ է, որ բոլոր ցանկացողները չեն կարող մեզ մոտ ընդունվել: Բայց պետք է քեզ հավատացնեմ, որ իսկապես տաղանդավոր երեխաների 99%-ն անվճար է ընդունվում, իսկ պապայի փողով ընդունվածները 2-րդ կուրսում արդեն վճարովի են դառնում: Բացի դրանից, կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց երեխաներին զեղչեր են հասնում կամ լրիվ անվճար կարող են սովորել: Հետո, վերջին տարիներին հայտնվում են զանազան բարեգործներ, որոնք անապահով ընտանիքների երեխաների վարձը տալիս են: Կամաց-կամաց առաջ ենք գնում: Գուցե մի օր էլ տեղ հասնենք
Էջանիշներ