Այն, որ որոշ սովետից մնացած հոգեբանությամբ բժիշկներ իսկապես պատեհ անպատեհ կույրաղիք են հեռացնում, դա փաստ է դարձել՝ ինձ համար հիմնված անձնական փորցի վրա: Բայց կան հրաշալի մասնագետներ, հրաշալի բժիշկներ, որոնք տարբեր երկրնրում վերապատրաստվել են, զբաղվում են ինքնակրթությամբ անընդհատ: Հիմնական ոչ պետական կլինիկաներում են, բայց պետականներում էլ քիչ չեն լավ բժիշկները: Ուղակի տեղն է պետք իմանալ
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
StrangeLittleGirl (17.06.2009)
Մեր բժիշկներին թերագնահատել չեմ ուզում: Մեր երկրում լավ մասնագետներ շատ կան: Վերցնենք ուռուցքաբաններին(չգիտեմ ճիշտ անվանեցի), ամեն դեպքում ուռուցքաբանության մեջ մեր ձեռքբերումները մեծ են, եւ շատ երկրեներից գալիս են այստեղ բուժվելու:
Սակայն առողջապահական համակարգը թերանում է: Հայաստանը միայն Երեւանը չէ: Իսկ մարզերում լուրջ խնդիրներ կան մասնագետների, եւ շատ հաճախ մարդիկ՝ հիվանդները, լուրջ պրոբլեմի առաջ են կանգնում՝ չունենալով բուժվելու հնարավորություն, սահմանափակվելով տեղի բժիշկների բուժումով, տեխնիկայի բացակայության, սանիտարահիգենիկ նորմալ պայմանների բացակայության պայմաններում, դրա համար էլ ստիպված ոսկրին են ամեն ինչ հասցնում: Պատճառը միմիայն թերի առաղջապահական համակարգն է: Եվ մի կողմից ես գտնում եմ, որ այս համակարգի կամաց-կամաց մասնավորին ձգտելը, «առեւտրականացումը » լավ է:
Վերջին խմբագրող՝ Katka: 16.07.2009, 09:45:
ars83 (03.09.2014), Second Chance (16.07.2009), StrangeLittleGirl (16.07.2009)
Կարծում եմ ֆինանսականն այդքան էլ կապ չունի: Հիմնականում վախենում են ուղղակի պատասխանն իմանալուց...:
Չգիտեմ՝ քո տվյալները որտեղից են, բայց մեզ մոտ ուռուցքաբանությունը ամենախայտառակ ոլորտներից է: Ավելի ճիշտ, մյուս հիվանդանոցների մասնագետներն էլի ոչինչ, բայց ուռուցքաբանության ինստիտուտում խայտառակ վիճակ է: Մեռնող հիվանդներից փող են կլպում: Իսկական անբարոյականություն:Վերցնենք ուռուցքաբաններին(չգիտեմ ճիշտ անվանեցի), ամեն դեպքում ուռուցքաբանության մեջ մեր ձեռքբերումները մեծ են, եւ շատ երկրեներից գալիս են այստեղ բուժվելու:
Որովհետև կասկածում եմ, որ չեղած տեղից հիվանդություն կհորինեն և փող կպոկեն: Ու կասկածներն անտեղի չեն, այդպես շատ հաճախ է լինում: Մյուս պատճառն էլ վախն է, որ հանկարծ կպարզվի, որ ինչ-որ լուրջ հիվանդություն կա: Բացառություն է կազմում միայն ատամնաբուժությունը, քանի որ այդ ոլորտին շատ եմ առնչվել և գիտեմ, որ ատամի հիվանդությունը ինքն իրեն երբեք չի անցնում ու ինչքան շուտ դիմես բժշկի, այնքան լավ, հետո էլ ծանոթ ատամնաբույժ ունեմ, գիտեմ, որ չեղած հիվանդություն չի հորինի, դրա համար էլ չնչին կասկած անգամ ունենալիս միանգամից գնում եմ:
Ինչու են հայերը բժշկի դիմում ուշացումով ,... հայի խասյաթ ա էլի
բայց դե մեկ ա, մինչև ոսկոռներիս չհասնի շատերս չենք դիմի բժշկի
ինձ թվումա կապվածա նաև նրա հետ, որ սկզբում զբաղվում են ինքնաբուժմամբ` ֆինանսական քիչ կորուստներ տալու համար:Կապ ունի նաև լավ բժիշկ գտնել- չգտնելը:Էս երկուսն էլ առավել նշանակալից գործոններն են:Իսկ ոսկորին հասնել- չհասնելը հենց սրանց հետա կապված:
Ֆինանսի պատճառով…
Պատճառ առաջին: Նորմալ բժիշկ գտնելը բարդ է: Ընկերս իր աներոջը հազիվ փրկեց սրտաբանների ճիրաններից որ չվիրահատեն: Վերջում ասում էին, բա գիտեք մեր հանգստության համար ուզում ենք վիրահատենք: Իսկ իրենց հանգստությունը արժի մոտ 10,000$, ընդ որում այն դեպքում, երբ անոթի փակվածությունն ընդամենը 20% է: Օրինակները շատ են:
Պատճառ երկրորդ: Փող: Հիվանդանոցի բժշկի մոտ ամենաստից հարցով գնալը 5000-ի պատմություն ա: Ոչ բոլորին է սա հասանելի: Իսկ պոլիկլինիկաները փռշտացող և հարբուխով հիվանդների համար են:
Պատճառ երրորդ: Մարդ ներվայնանումա էդ հաստատություններում: Սրա նրա անհերթ մտնելը ծանոթ բժիշկների ուղեկցությամբ, ինչը պատահում է նաև ծննդատներում: Մի անգամ նենց պատմություն սարքեցի էտ բժիշկ-գինեկոլոգ կոչեցյալի գլխին, որ ինձ դժվար մոռանա...
Պատճառ չորորդ: Ալարում ենք...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Freeman (03.08.2010), One_Way_Ticket (20.07.2009), Դեկադա (20.07.2009)
Պատճառներ շատ կան...
Բայց ըստ ինձ հիմնկանը
1.փող չկա
2.ցանկություն չկա
3.ժամանակ չկա
4.վստահություն չկա բժիշկների ու հիվանդանոցների հանդեպ
5.լուրջ չեն ընդունում էնքան, մինչև դանակը հասնումա ոսկոորին, այսինք հիվանդության մասին պատկերացում չեն ունենում, հետևանքները չեն պատկերացնում, ու անտարբերության են մատնում
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Նախ պետք է ասեմ որ շատ ուրախ եմ, որ միացա այս խմբին: Արդեն հինգ տարի է ինչ ապրում եմ ԱՄՆ - ում: Դրա համար, եթե որևէ շարահյուսական կամ ուղղագրական սխալ տեսնեք, ներողամտաբար մոտեցե՛ք:
Ինչ վերաբերվում բժուշկությանը, ամեն ինչ սկսվում է կրթությունից: Մի օրինակ բերեմ, որը հաստատ հեռու չէ կյանքից: Բժշկական այդ նույն տարվա համար քննություն պետք է տան Գյումրի քաղաքից փոքրիկ տնակում ապրող գերազանցիկ Արմենը, և Երևանի Կենտրոնում նոր կառուցված էլիտար շենքերում բնակվող Արամը: Արմենը բոլոր քննություններից ստանում է 18 -19 , սկայն Արամը հոր միջոցով ստանում է 20 բալ բոլոր հանձնած քննություններից և սկում է սովորել անվճար Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, դուրս թողնելով համեմատաբար աղքատ տաղանդավոր Արմենին, որն էլ ի վիճակի չէր վճարել: Իսկ Արամը հոր փողերով սովորեց, ավարտեց ու դարձավ "ղասաբ" վիրաբույժ: Չեմ կարծում որ շատերը կցանկանաին Արամի ձեռքով վիրահատվել: Համենայն դեպս իմ ժամանակ Հայաստանում լավ բժիշկները շատ քիչ էին: Դրա պատճառն էլ այն մեծ անարդարությունն է, որը բոլորիդ էլ ծանոթ է:
Freeman (03.08.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ