Շատ եմ ուզում իմանալ, թե ինչու են հայերը դիմում բժշկի, երբ դանակը հասնում է ոսկորին?
Շատ եմ ուզում իմանալ, թե ինչու են հայերը դիմում բժշկի, երբ դանակը հասնում է ոսկորին?
Amarysa (27.01.2010)
Գուցե ֆինանսական խնդիրներ:
Մտածում են ավելի լավ է էսօր երեխաս նորմալ ճաշ ուտի, ես բժշկի հա էլ կգնամ:
Գիտեմ, գիտեմ, որ հետո ավելի թանկ կնստի բուժումը և ոչ միայն գումարային առումով, ես ուղղակի հարցի պատասխաններից մեկն էի տալիս:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.04.2006, 11:48:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում է՝ սխալ դաստիարակությունից է: Եթե երեխային անընդհատ վախեցնում են բժիշկով, երբ նա մեծանա, ակամա կվախենա ժամանակին բուժօգնության դիմելուց:
eduard30 (06.02.2010)
Բյուր, այնքան էլ համաձայն չեմ։ Քո ասած պատճառը, իհարկե, նույնպես կարող է առկա լինել, բայց դա հիմնական պատճառը չէ, իմ կարծիքով։ Կարծում եմ՝ Չուկի տված բացատրությունն ավելի իրական է տվյալ դեպքում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ՛, հաստատ խնդիրը փողը չէ: Ես ավելի փոքր օրինակ բերեցի, բայց իրականում «սխալ դաստիարակությունը» ավելի լայն հասկացություն է: Ինչպե՞ս բացատրեմ... Նախ, մեզ մոտ բոլորն իրենց գիտունիկի տեղ են դնում ու աջ ու ձախ խորհուրդներ են տալիս, դրա համար մարդիկ որոշում են նախ այդ խորհուրդներին հետևել: Հետո, ո՞նց ասեմ... մեր ազգը մի քիչ տարօրինակ է... ախր մարդկանց մտքով էլ չի անցնում, որ կարելի է բժշկին շուտ դիմել: Երբ իմ ծանոթներից մեկն ինձ մոտենում է ու որևէ բանից գանգատվում, ես մի քանի հարց եմ տալիս (հենց էնպես, պարզապես որպես պրակտիկա, մի քիչ էլ գիտելիքներս ստուգելու համար), բայց անպայման ասում եմ, որ դիմեն բժշկի: Ես նրանց հիասթափեցնում եմ, որովհետև սպասում են, թե ինչ-որ դեղեր պիտի ասեմ, որ խմեն, մինչդեռ ընդամենը երկու խորհուրդ եմ տալիս. ճիշն սնվել ու ծխելը թողնել: Փաստորեն, մարդիկ նաև հեշտ ճանապարհ են փնտրում բուժվելու:
Freeman (03.08.2010)
ֆինանսականը իհարկե իր դերն ունի այս հարցում, բայց ոչ միայն...
ընդհանրապես ավագ սերնդի մոտ արմատավորված է այն կարծիքը, որ նրանք ամեն ինչ գիտեն, ու տնային պայմաններում դեղաբույսերով, կամ տատիկ-պապիկների հին ռեցեպտներով կարելի է ամեն ինչ բուժել...համաձայն եմ, ժողովրդական բժշկությունը շատ հզոր է, բայց պետք չէ մոռանալ , որ գիտությունը զարգանալով հայտնաբերում է հիվանդություններ, որոնք պարզապես տատիկների օգնությամբ չեն բուժվում, պարզապես առաջ դրամ մասին պատկերացում անգամ չունեին...
տարածված արտահայտություն է հայ ժողովրդի մեջ "այս երիտասարդները շատ պոզով-պոչով են, մի սթից բանի համար բժշկի կգնան...ինչա եղել, երեխաա էլի, մի փոքր տաքություն ա , որ մենք մեր երեխաներին չենք տարել, տանն ենք բուժել չեն մեծացել հա...?"...համաձայնեք ծանոթ է բոլորին...դա սխալ է իհարկե...
բայց մի բայց էլ կա, մենք այսօր չենք վստահում բժիշկներին, կարծում եմ սա է ամենամեծ ու ամենացավալի պատճառը...
Ես ասացի ֆինանսական խնդիրներ, բայց հարցը մենակ ֆինանսականը չէ... դրան է գումարվում օրինակ ժամանակը: Ենթադրենք մարդը գիտի, որ իր բուժումը մեկ շաբաթ զբաղեցնելու է, բայց հիմա իր աշխատանքի ակտիվ պահն է: Մտածում է, լավ, 3 ամսից կգնամ, այդ ժամանակ ավելի ազատ եմ, համ էլ էս, էս ու էս խնդիրներն արդեն լուծած կլինեմ:
Այսինքն ավելի շատ հույսներն Աստծո վրա են դնում, որ մինչև իրանց բժշկի մոտ գնալու համար հարմար լինելը ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի, կդիմանան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ, ինձ մոտ հենց այդ վիճակն է։ Պետք է ատամնաբույժի մոտ գնամ, բայց ժամանակ չեմ գտնում։ Գիտեմ, որ սխալ եմ անում, հետո ավելի կբարդանա, բայց …Chuk-ի խոսքերից
Իսկ այլ առողջական խնդիրներում հիմնականում բժիշկներին չեմ վստահում (թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով), դրա համար էլ չեմ գնում։ Փորձում եմ ինքնուրույն բժշկություն ուսումնասիրել ու ինքս ինձ բուժել, բայց դե դրա համար էլ հիմա շատ ժամանակ չեմ գտնում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Երեկ գնացել էի մեր պոլիկլինիկա… Որ մի անգամ դուք էլ գնաք, էս հարցի պատասխան, նույնիսկ պատասխաններ, կգտնեք
Chilly (17.06.2009)
Իմ կարծիքով հիմնական պատճառը մեր <<հարգելի>> բժիշկներն են` իրենց անմոռանալի վերաբերմունքով և <<անչափելի>> գիտելիքներով: Անձամբ ես մեր բժիշկներին շատ քիչ եմ վստահում, և դրա պատճառներից մեկն էլ Բժշկական Համալսարանն է: Իմ շրջապատում և ծանոթների մեջ, կարծես դիտմամբ, այնպիսի մադիկ են <<ընդունվել>> այնտեղ, և հետագայում էլ աշխատանքի <<ընդունվել>>, որ ես սարսափում եմ նրանց, և նրանց նմանների ձեռքն ընկնելուց:docart-ի խոսքերից
Խոսքս, բնականաբար, բացառություններին չի վերաբերվում:
Որովհետև վախենում են ու չեն վստահում բջիշկներին: ԱՎելի չիշտ չեն վստահում դրա համար են վախենում: Տենց դեպքերում ես ել եմ միշտ պորցում ցանոտ գտնել:
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Չեմ կարծում, թե դե բժշկին ուշացումով դիմելու պատճառ կարող է լինել: Եթե մարդիկ շատ լավ գիտակցեին այս ամենը, ընդհանրապես բժշկի չէին գնա՝ քաջ գիտակցելով, որ տվյալ դեպքում ոչ թե մահից կփրկվեն, այլ մահը կմոտենա:Իմ կարծիքով հիմնական պատճառը մեր <<հարգելի>> բժիշկներն են` իրենց անմոռանալի վերաբերմունքով և <<անչափելի>> գիտելիքներով:
Ես էլ անձամբ իմ համակուրսեցիներից շատերին չէի վստահի, բայց պետք չէ այդպես խոսել: Իմ կարծիքով, պոտենցիալ լավ բժիշկները թեև քիչ են, բայց բացառություններ չեն: Հույս ունեմ ես էլ եմ նրանցից:Անձամբ ես մեր բժիշկներին շատ քիչ եմ վստահում, և դրա պատճառներից մեկն էլ Բժշկական Համալսարանն է: Իմ շրջապատում և ծանոթների մեջ, կարծես դիտմամբ, այնպիսի մադիկ են <<ընդունվել>> այնտեղ, և հետագայում էլ աշխատանքի <<ընդունվել>>, որ ես սարսափում եմ նրանց, և նրանց նմանների ձեռքն ընկնելուց:
Խոսքս, բնականաբար, բացառություններին չի վերաբերվում:
Ես նկատի ունեի, որ շատ հաճախ բժիշկների ոչ ճիշտ վերաբերմունքի և անվստահության դեպքում են մարդիկ խուսափում նրանց դիմել, և ձգձգում են հիվանդությունն այնքան, մինչև, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը ոսկորին է հասնում: Այդ ժամանակ արդեն դիմում են, որովհետև, այդ նույն ժողովուրդը նաև ասում է. <<խեղդվողը ձեռքը փրփուրին է գցում>>, ու նաև ասում են. <<հույսը վերջինն է մեռնում>>:Բյուրակն-ի խոսքերից
Նորից եմ կրկնում, որ ես սա շատ ընդհանուր եմ ասում, ես գիտեմ, որ մեր հանրապետությունում կան հրաշալի բժիշկներ` օժտված և մասնագիտական, և մարդկային բարձր հատկանիշներով (որոնցից մեկն էլ մաղթում եմ, որ դու լինես), ու նրանց անվերապահորեն վստահող մարդկանց բանակ:
Կարծում եմ մի թաքնված պատճառ էլ կա.
Ենթագիտակցորեն չեն գնահատում սեփական կյանքը, ավելին, ուզում են ինքնասպան լինել, և բժշկի չդիմելով ուզում հեշտ պրծնել այս կյանքից:
Բայց հետո չեն դիմանում ցավերին ու դիմում արդեն ոսկորին հասնելուց հետո…
եթե բժիշկներ թարմ գիտելիքներ ունենաին և վստահելի լինեին երևի մարդիկ ավելի շատ կգնաին, բայց եթե բժիշկը մասնագետ չի կամ դեմ չի լրացուցիչ գումարին չի բացառվում, որ ձեզ մոտ գտնեն գոյություն չունեցող հիվանդություններ և վիրահատեն զուտ շահույթ ստանալու համար:Հիվանդանոցների հնադարյան սարքավարումները էլ չեմ ասում: Սխալ բուժումը հաճախ բերում է շատ ավելի վատ հետևանքների քան հիվանդություննը: Կան լավ բժիշկներ լավ կլինիկաներ... բայց պետք է դրանց կարողանալ գտնել, իսկ մինչ այդ պետք ա սաղ մնալ..երբ կկտրտեն ու մի երկու կիլո անհայտ ծագումի դեղ կկերցնեն ոչ այնքան մասնագետները
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ