Ժողովուրդ, ցնցող նորություն, ահա թե ով է Արթուր Բաղդասարյանն իրականում:

Չգիտեմ էլ որ թեմայում գրեմ:
Մի բան կասեմ առայժմ` հիասթափված եմ:
Տեսնես` Հեղինե Բիշարյանին ի՞նչ պաշտոն կառաջարկվի, վերջապես ինքն էլ էր ահագին ժամանակ լավ խաղում:
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ Է
[13:23] 29 Փետրվարի, 2008

՚
Օրինաց երկիրՙ կուսակցության նախագահ, Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն այս պահին համագործակցության հուշագիր է ստորագրում Սերժ Սարգսյանի հետ: Նրան առաջարկվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն էլ Արթուր Բաղդասարյանն ընդունել է: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին ասաց ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը: Հայտարարություն կտարածվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ կան ընդդիմադիր թեկնածուներ, որոնք համաձայնել են իր հետ համագործակցելու առաջարկին:
Էջանիշներ