Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Շարունակությունն էլ ասա… Դավաճանած կլինի Բեթհովենին, էլի մի քանի ուրիշ անուն տվեց: Թե՞ դրանք չեք լսել:
Բյուրակն, որևէ մեկի խոսքը մեջբերելիս բարեխիղճ մարդը պարտավոր է կա՛մ այն մեջբերել ամբողջությամբ, կա՛մ այնպես ներկայացնել, որ ասված հիմնական միտքը չաղավաղվի, սխալ չհասկացվի։ Ինչը դու չես արել. կոնտեքստից առանձնացնելով, մեջտեղի մասը հանելով, ծայրերն իրար կպցնելով միտումնավոր ծաղրական երանգ ես տվել։

Իսկ առավել ամբողջական խոսքը հետևյալն էր.
…եթե միջազգային հանրությունը չարձագանքի, արեւմուտքը չարձագանքի, ես չեմ մեղադրի Եվրոպային: Մենք նրանց չեն մեղադրի, որ մեզ դավաճանել են, որովհետեւ այդ դեպքում Եվրոպան կդավաճանի իրեն, կդավաճանի իր դավանած սկզբունքներին, Եվրոպան կդավաճանի դեմոկրատիային, իրավական պետությանը, Եվրոպան կդավաճանի Վոլտերին, Դիդրոյին, Բեթհովենին, Գյոթեին, եվրոպական, արեւմտյան, համաշխարհային քաղաքակրթությանը
Աղբյուր՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58534